Ավգուստ Վայսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավգուստ Վայսման
August Weismann
Ծնվել էհունվարի 17, 1834(1834-01-17)[1][2][3][…]
Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանական միություն[4][5]
Մահացել էնոյեմբերի 5, 1914(1914-11-05)[1][2][3][…] (80 տարեկան)
Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ[5]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունկենսաբան, կենդանաբան, գենետիկ, բժիշկ, էվոլյուցիոնիստ և բուսաբան
Հաստատություն(ներ)Ֆրայբուրգի համալսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն, բժշկություն[6], կենդանաբանություն[6], Էվոլյուցիոն կենսաբանություն[6] և գենետիկա
Պաշտոն(ներ)Գաղտնի խորհուրդ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն, Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][6]
Գիտական ղեկավարRudolph Leuckart?
Եղել է գիտական ղեկավարEmilie Snethlage?, Ռիխարդ Բեկեր[7] և Alfred Kühn?[7]
Հայտնի աշակերտներAdolf Fritze?
Պարգևներ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Weism.
 August Weismann Վիքիպահեստում

Ավգուստ Վայսման (գերմ.՝ August Weismann, հունվարի 17, 1834(1834-01-17)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանական միություն[4][5] - նոյեմբերի 5, 1914(1914-11-05)[1][2][3][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ[5]), գերմանացի կենդանաբան, էվոլյուցիոնիստ։

Սովորել է Գյոթինգենում (185218561863 թ. եղել է Ֆրայբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ, պրոֆեսոր (1873—1912)։ Սկզբնական աշխատանքները վերաբերում են մկանային հյուսվածքի հյուսվածաբանությանը, միջատների զարգացմանը, քաղցրահամ ջրերում ապրող օրգանիզմների կենսաբանությանը։ 60-ական թվականների վերջից Վայսմանը հիմնականում զբաղվել է Չ․ Դարվինի ուսմունքի (տես Դարվինիզմ) հիմնավորման և զարգացման տեսական հարցերի ուսումնասիրությամբ։ Ելնելով մատերիալիզմի դիրքերից, Վայսմանը պաշտպանեց կենսական երևույթների մեխանիստական ըմբռնումները։ Հանդես գալով ընդդեմ վիտալիզմի, Վայսմանը մերժեց լամարկիզմը, հաստատեց, որ ձեռք բերված հատկանիշների ժառանգման հարցը հնարավոր է բացատրել միայն փորձի միջոցով։ Նա փորձնականորեն ապացուցեց, որ մեխանիկական վնասվածքները չեն ժառանգվում։ 1940-ական թվականների վերջին Վայսմանի ստեղծած ուսմունքն անվանվեց նեոդարվինիզմ, այն Դարվինի էվոլյուցիոն տեսության շարունակությունն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 259