Ավգուստ Հլոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավգուստ Հլոնդ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1881(1881-07-05)[1][2][3][…]
ԾննդավայրBrzęczkowice, Mysłowice, Սիլեզիայի վոյեվոդություն
Մահացել էհոկտեմբերի 22, 1948(1948-10-22)[1][2][4] (67 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՍուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցի
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[5]
ԿրթությունՊապական Գրիգորյան համալսարան
Մասնագիտությունկաթոլիկ քահանա, աստվածաբան, կաթոլիկ եպիսկոպոս և կաթոլիկ սարկավագ
Զբաղեցրած պաշտոններկարդինալ, թեմի հովվապետ, Roman Catholic Archbishop of Gniezno and Poznań?, Roman Catholic Archbishop of Warsaw? և Primate of Poland?
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 August Hlond Վիքիպահեստում

Ավգուստ Հլոնդ (լեհ.՝ August Hlond; հուլիսի 5, 1881(1881-07-05)[1][2][3][…], Brzęczkowice, Mysłowice, Սիլեզիայի վոյեվոդություն - հոկտեմբերի 22, 1948(1948-10-22)[1][2][4], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[6]) , Լեհաստանի Հանրապետության (1918—1939) պետական ու կրոնական գործիչ, հոգևորական, Հռոմեական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս և կարդինալ, Գնեզնոյի արքեպիսկոպոս, Լեհաստանի պրիմաս (1926 — 1948)[7][6][8][6][7][8], Վարշավայի արքեպիսկոպոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վերին Սիլեզիա երկրամասի Բժենչկովիցե գյուղում, աղքատ ընտանիքում:1896 թվականին դարձել է Իտալիայի Դոնա Բոսկա վանքի սալեզյան միաբանության դպիր[9], 1897-ին սրբակրոնության ուխտ է արել, այդ նույն տարում ընդունվել է Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանը, որը հաջողությամբ ավարտել է և 1900 թվականին, պաշտպանելով իր պատրաստած ատենախոսությունը, ստացել դոկտորի աստիճան[10]։ 1926 թվականին նշանակվել է Լեհաստանի պրիմաս[11], 1927 թ. հունիսի 20-ին ստացել կարդինալի հոգևոր աստիճան, Սանտա Մարիա դելա Պաչե տիտղոսակիր եկեղեցու կարդիալ-հոգևորականի տիտղոս[6]։ Հանդես է եկել հանուն քրիստոնյա հզոր Լեհաստանի վերածննդի՝ համարելով, որ դա իր իսկ՝ Հիսուս Քրիստոսի պահանջն է[12]։

Մասնակցել է 1939 թվականի կոնկլավին, որը Պիոս XII-ին ընտրել է Հռոմի հերթական պապ։ Այդ նույն տարվա վերջին Սեդլցիի ռմբակոծության ժամանակ վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո մեկնել է Վատիկան, որտեղ ներկայացրել է օկուպացված Լեհաստանի շահերը։ 1944 թվականին գերմանական գեստապոն Ֆրանսիայում ձերբակալել է իր հերթական առաքելությունը կատարող կարդինալին (նա եղել է բանտ նետված միակ բարձաստիճան կաթոլիկ հոգևորականը)։ Պատերազմի ավարտին ազատ է արձակվել, 1946 թվականին վերադարձել հայրենի Լեհաստան, դարձել Պոզնանի ու Գնեզնոյի միացյալ թեմի առաջնորդ, իսկ այդ թեմի լուծարումից հետո գլխավորել է Վարշավայի թեմը։ 1946 թվականին հենց նա է Ստեֆան Վիշինսկուն օծել եպիսկոպես[13]։ Սուր քննադատության է ենթարկել Լեհաստանում իշխող կոմունիստական վարչակարգը։

Մահացել է 67 տարեկան հասակում, Վարշավայում։ Հուղարկավորվել է Լեհաստանի մայրաքաղաքի Հովհաննես Մկրտչի տաճարում։ 2018 թվականի մայիսի 19-ին Ֆրանցիսկոս պապը նրան դասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու երանելիների շարքին՝ սկիզբ դնելով նրա սրբացման գործընթացին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  6. 6,0 6,1 6,2 6,3 August Cardinal Hlond, S.D.B. // Catholic-Hierarchy.
  7. 7,0 7,1 |příjmení=Cheney|jméno=David M.|titul=August Cardinal Hlond [Catholic-Hierarchy]|periodikum=www.catholic-hierarchy.org|url=http://www.catholic-hierarchy.org/bishop/bhlond.html%7Cdatum přístupu=2016-11-27}}
  8. 8,0 8,1 Hlond, S.D.B., August, The Cardinals of the Holy Roman Church, Biographical Dictionary, läst 2015-10-02
  9. |titul=August Kardinal Hlond - Munzinger Biographie|periodikum=www.munzinger.de|vydavatel=|url=https://www.munzinger.de/search/portrait/August+Kardinal+Hlond/0/432.html%7Cdatum vydání=|datum přístupu=2016-11-27}}
  10. |titul=Biografie: August Hlond - Deutsche und Polen (rbb) Geschichte, Biografien, Zeitzeugen, Orte, Karten|periodikum=www.deutscheundpolen.de|url=https://www.deutscheundpolen.de/personen/person_jsp/key=august_hlond.html%7Cdatum(չաշխատող հղում) přístupu=2016-11-27}}
  11. |příjmení=|jméno=|autor=mb|titul=Kardynał August Hlond - prymas Polski na emigracji|periodikum=PolskieRadio.pl|datum=2016-07-05|ročník=|číslo=|strany=|url=http://www.polskieradio.pl/39/247/Artykul/960689,Kardynal-August-Hlond-prymas-Polski-na-emigracji%7Cdatum přístupu=2016-11-27}}
  12. «Цар Христос хоче, щоб Польща відродилася, пориваючи зі світськістю, яка пригнічує її великі думки й сили» (Юлія Щегельська Месіанство, сарматизм, прометеїзм… Արխիվացված 2016-03-05 Wayback Machine)
  13. |příjmení=Bräuer|jméno=Martin|titul=Handbuch der Kardinäle: 1846-2012|url=https://books.google.cz/books?id=363pBQAAQBAJ&pg=PA330&lpg=PA330&dq=august+hlond+sdb&source=bl&ots=ftekaSmvKf&sig=HExpRxkQcj18ZRmOuTnDmJv--b8&hl=cs&sa=X&ved=0ahUKEwiom4OwhMrQAhWBDywKHRX4CPQ4ChDoAQg4MAQ#v=onepage&q=august%20hlond%20sdb&f=false%7Cvydavatel=Walter de Gruyter GmbH & Co KG|počet stran=768|isbn=9783110269475|poznámka=Google-Books-ID: 363pBQAAQBAJ|jazyk=de}}

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Antoni Baraniak: Misja opatrznosciowa Kardynała Prymasa Hlonda w okresie wojny Światowej 1939–1945. Krakau 1974.
  • Dieter Albrecht: Katholische Kirche im Dritten Reich. Eine Aufsatzsammlung zum Verhältnis von Papsttum, Episkopat und deutschen Katholiken zum Nationalsozialismus 1933–1945, Mainz 1976.
  • Wojciech Necel: Kardynal August Hlond – Prymas Polski. Poznań 1993.
  • Józef Pater: Die Neubesiedelung Niederschlesiens im Kontext der Neugründung des Bistums Breslau in den Jahren 1945 bis 1951. In: Kulturen in Begegnung. Collegium Pontes, Wrocław – Görlitz 2004, ISBN 83-7432-018-4.
  • Franz Scholz: Zwischen Staatsräson und Evangelium. Kardinal Hlond und die Tragödie der ostdeutschen Diözesen, Frankfurt/M. 1988, ISBN 3-7820-0571-6.
  • Yehuda Bauer: The Death of the Shtetl. Yale University Press, 2009, ISBN 978-0-300-15209-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Հլոնդ» հոդվածին։