Աստղածաղիկ չինական
Աստղածաղիկ | |
Աստղածաղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ցեղ | Callistephus |
Տեսակ | Աստղածաղիկ (C. chinensis) |
Միջազգային անվանում | |
Callistephus chinensis |
Աստղածաղիկ չինական (լատին․՝ Callistephus chinensis)։ Պատկանում է աստղածաղկավորների ընտանիքին։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկի վայրի տեսակները տարածված են Արևելյան Ասիայում։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Լոռու, Գեղարքունիք, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Աճում է մարգերում, անտառներում, արոտավայրերում, ժայռոտ վայրերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղղաձիգ բույս է, բարձրությունը՝ 15-80 սմ, ցրված կամ կոմպակտ սաղարթով։ Ունի փնջաձև արմատային համակարգ։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայնորեն տարածում ունի հատկապես մշակության մեջ։ Հայտնի են այս ծաղկի շուրջ 600 տեսակներ, որոնք ունեն տարբեր ձևի ու գույնի ծաղիկներ, տարբեր է նաև ցողունների բարձրությունները։ Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, երբեմն՝ ատամնաեզր։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ, եզրային ծաղիկները՝ բազմերանգ։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Պտուղը փուփուլավոր, գորշադարչնագույն, սեպաձև, հակադիր ձվաձև սերմնապտուղ է։ Գեղազարդիչ է։ Մեր պայմաններում մշակվում է անմիջապես բաց գրունտում ցանք կատարելու միջոցով, ինչպես նաև սածիլմամբ
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենատարածված խմբերն են. ասեղնաձև (բարձրությունը՝40-50, ծաղկի տրամագիծը՝ 9-10 սմ, օգտագործվում է ծաղկեփնջերում և ձևավորումներում), Ունիկում (բարձր՝. 50-60, ծաղկի տրամագիծը՝ 11-12 սմ, օգտագործում են ծաղկեփնջերում և ձևավորումների համար), Ռադիո (ունի նույն ցուցանիշները), Ջայլամի փետուր (բարձր.՝ 60-70, ծաղկի տրամագիծը՝ 12-13 սմ, օգտագործում են ծաղկեփնջերում), Կոմետա (բարձր.՝ 60-65, ծաղկի տրամագիծը՝ 10-11 սմ օգտագործվում է ծաղկափնջերի և ձևավորման համար), Քաջվարդանման (բարձր.՝ 40-50, ծաղկի տրամագիծը՝ 8-10 սմ։ Օգտագործումը նույն է), Ամերիկյան թփային (բարձր.՝ 60-70 սմ, ծաղկի՝ տրամագիծը՝ 12-13 սմ, օգտագործումը նույն է), Տրիումֆ (բարձր.՝ 20-25 սմ, տրամագիծը՝ 7-8 սմ, օգտագործվում է ծաղկադեկորատիվ ձևավորումներում), Վիկտորիա (բարձր.՝ 35-40, ծաղկի տրամագիծը՝ 9-10 սմ) և այլն։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները», Երևան «Արևիկ 1987», էջ 40
- Callistephus // Ботаника. Энциклопедия «Все растения мира»: Пер. с англ. = Botanica / ред. Д. Григорьев и др. — М.: Könemann, 2006
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղածաղիկ չինական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղածաղիկ չինական» հոդվածին։ |
|
|