Աստղածաղիկ չինական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աստղածաղիկ
Աստղածաղիկ
Աստղածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ցեղ Callistephus
Տեսակ Աստղածաղիկ (C. chinensis)
Միջազգային անվանում
Callistephus chinensis

Աստղածաղիկ չինական (լատ.՝ Callistephus chinensis)։ Պատկանում է աստղածաղկավորների ընտանիքին։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղածաղիկ (Կալիստեֆուս) չինական

Ծաղկի վայրի տեսակները տարածված են Արևելյան Ասիայում:

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Լոռու, Գեղարքունիք, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Աճում է մարգերում, անտառներում, արոտավայրերում, ժայռոտ վայրերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղաձիգ բույս է, բարձրությունը՝ 15-80 սմ, ցրված կամ կոմպակտ սաղարթով։ Ունի փնջաձև արմատային համակարգ։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն տարածում ունի հատկապես մշակության մեջ։ Հայտնի են այս ծաղկի շուրջ 600 տեսակներ, որոնք ունեն տարբեր ձևի ու գույնի ծաղիկներ, տարբեր է նաև ցողունների բարձրությունները։ Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, երբեմն՝ ատամնաեզր։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ, եզրային ծաղիկները՝ բազմերանգ։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Պտուղը փուփուլավոր, գորշադարչնագույն, սեպաձև, հակադիր ձվաձև սերմնապտուղ է։ Գեղազարդիչ է։ Մեր պայմաններում մշակվում է անմիջապես բաց գրունտում ցանք կատարելու միջոցով, ինչպես նաև սածիլմամբ

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենատարածված խմբերն են. ասեղնաձև (բարձրությունը՝40-50, ծաղկի տրամագիծը՝ 9-10 սմ, օգտագործվում է ծաղկեփնջերում և ձևավորումներում), Ունիկում (բարձր՝. 50-60, ծաղկի տրամագիծը՝ 11-12 սմ, օգտագործում են ծաղկեփնջերում և ձևավորումների համար), Ռադիո (ունի նույն ցուցանիշները), Ջայլամի փետուր (բարձր.՝ 60-70, ծաղկի տրամագիծը՝ 12-13 սմ, օգտագործում են ծաղկեփնջերում), Կոմետա (բարձր.՝ 60-65, ծաղկի տրամագիծը՝ 10-11 սմ օգտագործվում է ծաղկափնջերի և ձևավորման համար), Քաջվարդանման (բարձր.՝ 40-50, ծաղկի տրամագիծը՝ 8-10 սմ։ Օգտագործումը նույն է), Ամերիկյան թփային (բարձր.՝ 60-70 սմ, ծաղկի՝ տրամագիծը՝ 12-13 սմ, օգտագործումը նույն է), Տրիումֆ (բարձր.՝ 20-25 սմ, տրամագիծը՝ 7-8 սմ, օգտագործվում է ծաղկադեկորատիվ ձևավորումներում), Վիկտորիա (բարձր.՝ 35-40, ծաղկի տրամագիծը՝ 9-10 սմ) և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները», Երևան «Արևիկ 1987», էջ 40
  • Callistephus // Ботаника. Энциклопедия «Все растения мира»: Пер. с англ. = Botanica / ред. Д. Григорьев и др. — М.: Könemann, 2006