Առն: Ասպետ-տաճարականը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Առն: Ասպետ-տաճարականը
Arn – Tempelriddaren
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
Flag of Germany.svg Գերմանիա
Flag of Norway.svg Նորվեգիա
Flag of Finland.svg Ֆինլանդիա
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Denmark.svg Դանիա
Ժանրcostume drama? և պատմական ֆիլմ
Թվականդեկտեմբերի 17, 2007[1]
Լեզուշվեդերեն
ՌեժիսորՊետեր Ֆլինտ
Սցենարի հեղինակՀանս Գուննարսոն
ԴերակատարներՍտելլան Սկարսգորդ, Սայմոն Քելոու, Վենսան Պերես, Բիբի Անդերսոն, Միքայել Նյուկվիսթ, Յոակիմ Նատտերկվիստ, Սոֆյա Հելին, Միլինդ Սոման, Դրիսս Ռուխ, Սթիվեն Ուոդինգտոն, Գուստաֆ Սկարսգորդ, Ալեքս Ուինդհեմ, Nicholas Boulton?, Thomas W. Gabrielsson?, Յակոբ Սեդերգրեն, Լինա Ինգլունդ, Մորգան Ալլինգ, Anders Baasmo Christiansen?, Mirja Turestedt?, Annika Hallin?[2], Valter Skarsgård?[2], Սվեն-Բերտիլ Տաուբե[2] և Frank Sieckel?[2]
ՕպերատորԷրիկ Կրես
ԵրաժշտությունՏուոմաս Կանտելինեն
Պատմվածքի վայրՇվեդիա
Նկարահանման վայրԷդինբուրգ
Տևողություն128 րոպե
ՀաջորդԱռն. թագավորությունը ճամփեզրին
Պաշտոնական կայքէջ

Առն. ասպետ-տաճարական, 2007 թ. նկարահանված գեղարվեստական ֆիլմ շվեդ գրող Յանա Հիյի` Առն տաճարական Մագնուսոնի մասին պատմող «Ճանապարհ դեպի Երուսաղեմ» (Vagen till Jerusalem, 1998) և «Տաճարական» (Tempelriddaren, 1999) ստեղծագործությունների հիման վրա։ Ֆիլմի հեռարձակումը տեղի է ունեցել 2007 թ. դեկտեմբերի 25-ին, իսկ նրա շարունակությունը` «Առն։ թագավորությունը ճանապարհի ավարտին» թողարկվել է 2008 թվականի օգոստոսի 22-ին։ Կինոնկարը Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Գերմանիայի համատեղ արտադրանք է։

Բայց մեծ մասը նկարահանվել է հենց Շվեդիայում և շվեդական լեզվով` դառնալով շվեդական կինոնախագծերից ամենաթանկը[3];

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Filmstaden SF 2008.jpg

Ֆիլմը նկարահանվել է շվեդական Svensk Filmindustri կինոընկերությունում` Film i Väst, TV4 (Շվեդիա), Danmarks Radio (Դանիա), YLE (Ֆինլանդիա), TV 2 (Նորվեգիա) и Telepool (Գերմանիա) հեռուստաալիքների համագործակցությամբ և ընկերակցությամբ։ Այն իր 30 միլիոն դոլարի հասնող բյուջեով` դարձել է ամենաթանկ ֆիլմը շվեդական կինոարտադրության մեջ։ Հեռուստատեսային ընկերությունը նախագծի ամենախոշոր հովանավորն էր։ Սակայն հետագայում նա արտադրությունից դուրս է գալիս, և հովանավորի գլխավոր դերը ստանձնում է TV 4 հեռուստաընկերությունը։ Ֆիլմը հիմնականում նկարահանվել է Վեստերգեյոթլանդ պրովինցիայում։ Արտասահմանյան տեսարանների նկարահանումը կատարվել է Մարոկկոյում ու Շոտլանդիայում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Երկիր։ 1177 թվական։ Տաճարական ասպետ Առն Գոթսկին անապատում ավազակային հարձակումից փրկում է 3 ճամփորդների։ Կռվից հետո խորասուզվելով աղոթքի մեջ` նա հիշում է իր անցած կյանքը հեռավոր Շվեդիայում։ Վեստերգյոտլանդ նահանգ (Vastra Gotaland)։ Առնի մանկությունը անցկացել է Արնեսում` նրա ծնողների` Մագնուսի` ֆոլկունգների տնից, և Սիգրիդի ագարակում։ Թագավոր Էրիկ Իեդվարդսսոնը` Էրիկի տոհմից, կոչ է անում է ֆոլկունգներին, որ աջակցեն իրեն, որպեսզի ինքը պաշտոնապես թագադրվի եկեղեցու կողմից։ Ֆոլկունգները համաձայնություն են տալիս, բայց թագադրությունը պետք է տեղի ունենար տաճարում` Սվերկերների թշնամական տան հողում։ Սվերկերները անսպասելի հարձակվում են Էրիկի մարդկանց վրա։ Էմուդ Ուլվբանիեն նետով վիրավորում է թագավորին, Իսկ Կարլ Սվերկերսոնը սպանում է նրան և իրեն հռչակում թագավոր։ Ֆոլկունգները ստիպված էին հաշտվել։ Նրանց միայն հաջողվում է փրկել Կնուտին` Էրիկի որդուն` ուղարկելով նրան Նորվեգիա։ Բիրգեր Բրասան` Մագնուս Ֆոլկեսսոնի եղբայրը, հայտարարում է, որ Կնուտը իր որդին է, որով պահպանում է նրա կյանքը։ Հետագայում տեղի է ունենում դժբախտ պատահար. Առնը դիտակետի աշտարակից ընկնում է ցած։ Նա գտնվում էր կյանքի և մահվան միջև։ Սիգրիդը և Մագնուսը երդվում են, որ եթե որդին ապրի, ապա կծառայի Աստծուն։ Հրաշքը կատարվում է, բայց ծնողները չեն շտապում կատարել իրենց խոստումը։ Շուտով հիվանդությունը ախտահարում է Սիգրիդին,որը համոզված էր, որ այդ ձևով Աստված հիշեցնում է իր չկատարած երդման մասին։ Ծնողները ստիպված էին Առնին կրթության տալ վանքում` Վարնհեմում։ Այնտեղ էր մնում նաև ծանր հիվանդ Սիգրիդը։ Կուսակրոն Հիլբերտը` նախկին տաճարականը, Առնին սովորեցնում է նետ ու աղեղ գործածել։ Սիգրիդի դրությունը ծանրանում է, բայց նա հրաժարվում է, որ ձեռքը կտրեն. որը մարմնում հիվանդության տարածումը կանգնեցնելու միակ եղանակն էր։ Սիգրիդը մահանում է։ Առնը երկար տարիներ մնում է վանքում` Աստվածաշունչ սովորող տղայի կարգավիճակում։ Առնը սովորում է սրին տիրապետելու գաղտնիքները, նաև ձիավարություն` Հիլբերտի կողմից Սուրբ երկրից բերած Շամս անունով (անապատի քամի, սամումի եգիպտական անվանումը) արաբական նժույգով։ Տուն վերադառնալով` կռվում հաղթում է թշնամական կլանի մնացած ներկայացուցիչներին։ Կնուտը խնդրում է Առնին` օգնել իրեն սպանելու թագավորին` փոխարենը ինքն էլ նրան կօգնի ամուսնանալ Սեսիլիայի հետ։ Նրանք սպանում են թագավորին, Առնին տնային կալանքի են դատապարտում։ Կատարինան նախանձից, խանդից պատմում է Սեսիլիայի և նրա քրոջ հետ Առնի կապի մասին։ Նաև այն մասին, որ Սեսիլիայի քույրը պատրաստվում է Առնից երեխա ունենալ։ Եկեղեցին Առնին և Սեսիլիային 20 տարով հեռացնում է` ուղարկելով վանք։ Առնը վանքի դռան մոտ հայտնում է Սեսիլիայի, որ ինքը վերջինիս քրոջ հետ ոչ մի կապ չի ունեցել։ Առնը ուղարկվում է Սուրբ Երկիր, իսկ Սեսիլիան մնում է վանքում։ Երբ ծնվում է երեխան, նրան վերցնում են Սեսիլիայից։ Գալիս է սուրբ հայրը, ասում, որ Կնուտի դրությունը ամրապնդվում է և շուտով նա դառնալու է թագավոր, այդ ժամանակ նա աղջկա համար վրեժխնդիր է լինելու լավագույն ընկերոջը։ Սեսիլիայի մոտ վանք են բերում մի աղջկա`Սեսիլիա Բլանկային, որը խախտում է Սեսիլիայի հետ հաղորդակցվելու արգելքը։ Դրա համար նա ստանում է մտրակի երեք հարված։ Երեկոյան նա ասում է, որ ինքը Կնուտի հարսնացուն է և ապագա թագուհի։ Նաև պարզվում է, որ Սեսիլիան ծնել է Մագնուսի որդուն, և նա մեծանալու է հուսալի ձեռքերում։ Կնուտը գալիս է վանք և վերցնում է Բլանկային։ Սեսիլիան մնում է վանքում։ Առնը երեկոյան խոսում է քրդերի փրկության մասին. նրանք առևտրականներ էին։ Առևտրականների գլխավորը իրեն կոչում էր Յուսուֆ։ Առնը հասկանում է, որ իրեն Յուսուֆ կոչողը Սալահ ադ-Դինն է։ Նրանք զրուցում են միմյանց հետ և հարգանքով բաժանվում միմյանցից։ Առնը վերադառնում է Երուսաղեմի թագավորի մոտ և պատմում, որ Սալահ ադ –Դինը այդտեղ է և պատրաստվում է արշավանքի։ Սալահ ադ-Դինը ձեռնարկում է արշավանքը, խաչակիրները հաղթանակ են տանում։ Առնին թույլ են տալիս տուն վերադառնալ։

Պատմական ճշմարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

House of Folkung.jpg

Առն Մագնուսոնը Յանա Հիյի երևակայությամբ ստեղծված և շվեդական պատմության մեջ 12-րդ դարի երկրորդ կեսին մտցված կերպար է։ Հիյի պատմության մեջ Առնը հանդես է որպես Ֆոլկունգների հզոր տան ներկայացուցիչ. Ֆոլկե Հաստլիկ, Մագնուս Ֆոլկեսսոն, Առն Մագնուսսոն, Մագնուս Միննեշելդ, Բիրգեր Մագնուսսոն[4]։ Այդպիսով, Առնը Հիյի ցանկությամբ դարձել է հռչակավոր Բիրգեր Յարլի պապը։ Ի դեպ, ֆոլկունգների հիմնական տոհմածառը այսպիսի տեսք ունի. Ֆոլկ Հաստլիկ-Բենգտ Սնիվիլ-Մագնուս Միննեշելդ-Բիրգեր Յարլ։ Բիրգեր Բրոսան (ֆիլմում Առնի քեռին) Բենգտի որդին է, Մագնուս Միննեշելդի եղբայրը։ Բացի դրանից, համաձայն ուշ շվեդական աղբյուրների, Էրիկ Իեդվարդսսոնը սպանվել է ոչ թե Կարլ Սվերկերսսոնի, այլ դանիացի Մագնուս Հենրիկսենի կողմից, որը շվեդական գահի նկատմամբ հավակնություն ուներ։[5]։ Նկարագրված ժամանակաշրջանում(1177 թվական) տաճարականների միության մեծ մագիստրոսը եղել է ոչ թե Առնո դե Տորոխոն, ինչպես ֆիլմում է, այլ Օդո դե Սենտ-Աման։ Ֆիլմի վերջում տաճարականները Առնի հմուտ ղեկավարությամբ հաղթում են Սալադինին։ Իրականում այդ հաղթանակի մեջ գլխավոր դերը պատկանում էր Երուսաղեմի թագավորության զորքին` երիտասարդ թագավոր Բալդուինա IV-ի Ռենո դե Շատիոնի գլխավորությամբ։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Հովակիմ Նետտերկվիստ Առն Մագնուսոն
Սոֆյա Խելին Սեսիլիա Ալգոտեդոտտեր
Ստելլան Սկարսգորդ Բիրգեր Բրոսսա
Միքայել Նյուկվիստ Մանգուս Ֆոլկեսսոն
Բիբի Անդերսոն Ռիկիսայի մայրը
Սայմոն Կելլոյ Հենրիխի հայրը
Վենսան Պերս Հիլբերտի եղբայրը
Ստիվեն Վեդինգտոն մեծ վարպետ Թորոժը
Գուստավ Սկարսգորդ Շվեդիայի թագավոր Կնուտ Էրիկսոն
Միլինդ Սոման Սալադին
Ալեկս Ուինդեմ Արման դե Գասկոն
Ֆաննի Ռիեսբերգ Սեսիլիա «Բլանկա» Ուլֆսդոտեր
Յորգեն Լանգխելլե Շվեդիայի թագավոր Էրիկ Իեդվարդսոն
Սվանտե Մարտին Շվեդիայի թագավոր Կարլ Սվերկերսսոն
Մերյա Տուրեստեդտ Սիգրիդ
Թոմաս Գաբրիելսսոն Էմունդ Ուլբանե
Մորգան Ալլինգ Էսկիլ Մագնուսսոն
Սվեն-Բերտիլ Տաուբե եպիսկոպոս Բենգտ
Նիկոլաս Բոլտոն Ժերար դե Ռիտֆոր
Յուլիա Դուվենիուս Խելենա Սվերկերսդոտտեր
ֆրանկ Սիկել Զիգֆրիդ դե Տուրենն
Դոնալդ Խեգբերգ Ալգոտ Պոլսսոն
Լինա Էնգլունդ Կատարինա Ալգոտսդոտտեր
Դրիս Ռուխե Ֆախր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնային արքայություն (ֆիլմ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?type=MOVIE&itemid=62761
  2. 2,0 2,1 2,2 2,3 ČSFD — 2001.
  3. Irene Sokolow Arn är Sveriges dyraste film, SvD.se, 2007.
  4. «Официальный сайт фильма» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-20-ին։ Վերցված է 17 октября 2008 
  5. Три вестъетские хроники. — 1982. — № 45. Примечание 41.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]