Գուստաֆ Սկարսգորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուստաֆ Սկարսգորդ
Gustaf Skarsgård 2013 (cropped).jpg
Ծնվել էնոյեմբերի 12, 1980(1980-11-12)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
ԿրթությունSwedish National Academy of Mime and Acting
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Ծնողներհայր՝ Ստելլան Սկարսգորդ, մայր՝ Մյու Սկարսգորդ
Պարգևներ և մրցանակներGuldbagge Award for Best Actor in a Leading Role և Shooting Stars Award
IMDbID ID 0803890

Գուստաֆ Կասպար Օրմ Սկարսգորդ (շվեդ.՝ Gustaf Caspar Orm Skarsgård /ˈskɑːʂɡoːɖ/, ծնվ. նոյեմբերի 12, 1980, Շվեդիա), շվեդական թատրոնի և կինոյի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստաֆ Սկարսգորդը ծնվել է 1980 թվականի նոյեմբերի 12-ին շվեդացի հայտնի դերասան Ստելլան Սկարսգորդի[2] ու բժիշկ Մյու Սկարսգորդի ընտանիքում[3]: Գուստաֆն ունի չորս եղբայր` Ալեքսանդր Սկարսգորդ (ծնվ. 1976), Բիլլ Սկարսգորդ (ծնվ. 1990), որը նույնպես դերասան է եղել, Սեմ Սկարսգորդ (ծնվ. 1982), Վալտեր Սկարսգորդ (ծնվ. 1995), և մեկ քույր` Էյյա Սկարգորդը (ծնվ. 1992)[3]

Իր առաջին դերը նա խաղացել է ինը տարեկան հասակում` «Täcknamn Coq Rouge» (Էրիկ Գամիլտոն)։ Գուստաֆի հայրը այս ֆիլմում խաղում էր գլխավոր դերը։ 1999 - 2003 թթ. սովորել է Ստոկհոլմի թատերական արվեստի ակադեմիայում (շվեդ.՝ Teaterhögskolan)[2]։ 2003 թվականից աշխատել է թատրոնում և խաղացել է մի շարք արտադրությունների գլխավոր դերերում («Վենետիկի վաճառականը»)։ Շարունակելով խաղալ թատրոնում նա մասանակցել է մի շարք հեռուստատեսային արտադրությունների, ինչպես նաև նկարահանվել է ֆիլմերում։ Գուստաֆի ամենահայտնի դերը եղել է 2002 թվականի «Անտեսանելի» (շվեդ.՝ Den osynlige) ֆիլմում։ 2003 թվականին նկարահանվել է «Չար» ֆիլմում, որը արժանացել է «Օսկար» մրցանակի[4]։ 2007 թվականին պարգևատրվել է «Ոսկե տղամարդ» մրցանակով` «Սահմանամերձ երեխաները» ֆիլմի համար, ինչպես նաև նույն մրցանակից երկու անգամ. 2004 թվականին «Չար» ֆիլմում մասնակցության համար և 2009 թվականին`«Պատրիկ 1,5» ֆիլմի համար[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 - «Վիկինգներ» - Ֆլոկի
  • 2012 - «Կոն-Տիկի» - Բենգդտ Դանիելսոն
  • 2010 - «Ճանապարհ դեպի տուն» - քահանա Վոսս
  • 2010 - Puss - «Jon»
  • 2008 - «Պատրիկ 1,5» - «Goran Skoogh»
  • 2008 - «Առն. թագավորությունը ճամփեզրին» - «King Knut Eriksson - Arns Childhood Friend»
  • 2008 - «Իսկարիոտ» - «Adam»
  • 2008 - «Mellan 11 och 12» - «Jonas»
  • 2006 - «Ալիքային սլաքներ» - «Karl XI»
  • 2006 - «Սահմանագծի երեխաները» - «Johan»
  • 2006 - «ForKvall» - «խաղում է ինքն իրեն»
  • 2004 - «Բաբելոնյան հիվանդություն - «Olle, Maja’s boyfriend»
  • 2004 - «Կաթի գույնը» - «The Stranger»
  • 2003 - «Դետալներ» - «Daniel»
  • 2003 - «Չար» - «Otto Silverhielm»
  • 2002 - «Kontrakt» (կարճամետրաժ)
  • 2002 - «Gåvan» (կարճամետրաժ) - «David»
  • 2002 - «Անտեսանելի» - «Niklas»
  • 1996 - «Euroboy» - «Robber»
  • 1995 - «Sommaren» - «Steffe»
  • 1989 - «Prima ballerina» (կարճամետրաժ) - «Spinken»
  • 1989 - «Tacknamn Coq Rouge» - «Erik Hamilton»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Mini biography(շվեդ.) на сайте Swedish Film Database
  3. 3,0 3,1 Biography for Gustaf Skarsgård(անգլ.) на сайте Internet Movie Database
  4. The 76th Academy Awards (2004) Nominees and Winners(անգլ.) на официальном сайте кинопремии
  5. Awards(անգլ.) на сайте Swedish Film Database