Առն. թագավորությունը ճամփեզրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Առն. թագավորությունը ճամփեզրին
շվեդ.՝ Arn - Riket vid vägens slut
Arn 2 inspelning 2007-03-17.jpg
ԵրկիրԴանիա Դանիա
Շվեդիա Շվեդիա
Ֆինլանդիա Ֆինլանդիա
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Նորվեգիա Նորվեգիա
Գերմանիա Գերմանիա
Ժանրպատմական
Թվական2008
Լեզուշվեդերեն
անգլերեն
նորվեգերեն
դանիերեն
արաբերեն
ՌեժիսորՊետեր Ֆլինտ
ՊրոդյուսերՎալդեմար Բերգենդալ
Սցենարի հեղինակՅան Գիյու
Հանս Գունարսոն
ԴերակատարներՅոակիմ Նատերկվիստ
Սոֆիա Հելին
Ստելան Սկարսգորդ
Միլինդ Սոման
ՕպերատորԷրիկ Կրես
ԵրաժշտությունԹուոմաս Կանտելինեն
Պատմվածքի վայրՇվեդիա
Նկարահանման վայրԷդինբուրգ և Մարոկկո
ԿինոընկերությունSvensk Filmindustri
Տևողություն128 րոպե
Շահույթ210 մլն. կռոն
ՆախորդԱռն. ասպետ-տաճարականը
IMDbID 0950739

«Առն. թագավորությունը ճամփեզրին» ( շվեդ.՝ Arn - Riket vid vägens slut), շվեդ ռեժիսոր Պիտեր Ֆլինտի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 2008 թվականին ու համարվում է «Առն. ասպետ-տաճարականը» կինոնկարի շարունակությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնը փախուստով փրկվում է սարանցիներից և ծանոթանում է նորվեգացու հետ։ Պաշտպանում է խաղաղասեր բեդուիններին դաժան եվրոպացիներից։ Սեսիլիային առաջարկում են դառնալ մայրապետ, նախորդի մահվանից հետո։ Բայց նա հեռանում է տաճարից և ուղևորվում Կնուտ թագավորի և նրա ընկերուհի թագուհու պալատ։ Այնտեղ հանդիպում է իր մեծ որդուն՝ Մագնուսին։ Խաչակիրների վրա (ինչպես նաև Առնի) հարձակվում է Սալադինների բանակը։ Սարացինները հաղթում են։ Խնջույքի ժամանակ Մագնուսի՝ Առնի որդու, ու մի դանիացու միջև տեղի է ունենում կարճատև ընդհարում, որի ժամանակ դանիացին ասում է, որ Մագնուսի հայրը անհետ կորած է։ Առնը վնասվածքից հետո արթնանում է Դամասկոսում՝ Սալահ ադ-Դինի տանը։ Նրանք փոխանակվում են բարիքներով, ու Սալահ ադ-Դինը նրան ուղարկում է տուն։ Սեսիլիան տխրությամբ վերադառնում է տաճար, սակայն դարպասների մոտ նրան հասնում է Առնը։ Ամուսնություն, առաջին ամուսնական գիշեր։ Նոր տան ու գյուղակի կառուցում։ Հղիություն։

6 տարի անց։ Դանիացին, որի հետ խնջույքի ժամանակ վիճել էր Մագնուսը, հայտնում է Առնի գյուղակի տարածքների կառավարման իրավունքների մասին։ Կնուտը մահանում է ծանր հիվանդությունից։ Նոր արքան տրամադրված է Առնի դեմ ու ցանկանում է սպանել նախկին թագավոր Կնուտի երեխաներին։ Սակայն Առնի ասպետը, որն ուղարկվել էր, որպեսզի պաշտպանի մահացած Կնուտի երեխաներին, հրաժարվում է խեղդել Կնուտի երեք որդիներին։ Առնի մարտիկը սպանում է ուղեկիցներին։ Նավակի վրա վիճաբանության հետևանքով վիրավորում են Բլանկայի (Կնուտի այրու) տղաներից մեկին։ Երեխաները մարտիկների հետ գալիս են գյուղակ, սակայն փոքր որդին, արդեն մահացած է։ Առնը գնում է կռվի։ Բոլորին հաղթում է։ Վերադառնում է, ասում. «Հիմա կլինի խաղաղություն», ընկնում ու մեռնում է վիրավորվելու հետևանքով։ Նրա թաղման արարողությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոակիմ Նատերկվիստ — Առն Մագնուսոն
  • Մորգան Ալինգ — Էսկիլ Մագնուսոն
  • Բիբի Անդերսոն — Ռիկիսսայի մայրը
  • Ջոյ Անդերսոն — կանոնեսա
  • Զաքարիա Ատիֆի — Իբրահիմ
  • Թոմաս Բոլմե — դեկան
  • Նիկոլաս Բոլտոն — Ժերար դե Ռիդֆոր
  • Ջոզեֆ Կախուն — Սիգե Ֆոլկեսոն
  • Յակոբ Սեդերգրեն — Էբբե Սունեսոն
  • Անդերս Բաասմո Կրիստիանսեն — Հարալդ
  • Անիկա Հալին — Լեոնա
  • Սոֆիա Հելին — Սեսիլիա Ալգոտսդոտեր
  • Գորան Ռագներստամ — Էռլանդ եպիսկոպոս
  • Գուստաֆ Սկարսգորդ — արքա Կնուտ Էլիկսոն
  • Ստելան Սկարսգորդ — Բիրգեր Բրոսա
  • Միլինդ Սոման — Սալահ ադ- Դին
  • Յուել Կինաման — Սվերկեր Կառլսոն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 — «Guldbagge Awards»
  • 2009 — «Taurus Award» մրցանակի անվանակարգ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]