Առնոլդ Ցվայգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առնոլդ Ցվայգ
Arnold Zweig (1887–1968) © Max Fenichel (1885–1942) OeNB 20431579 A.png
Ծնվել էնոյեմբերի 10, 1887(1887-11-10)[1][2][3][4][5]
ԾննդավայրԳլոգուվ, Lower Silesian Voivodeship, Լեհաստան[6]
Վախճանվել էնոյեմբերի 26, 1968(1968-11-26)[7][1][2][3][4][5] (81 տարեկանում)
Վախճանի վայրԱրևելյան Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, վիպասան, դրամատուրգ և հակապատերազմային ակտիվիստ
Լեզուգերմաներեն[8]
ՔաղաքացիությունԳերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն
Ուշագրավ աշխատանքներThe Case of Sergeant Grischa
ԱնդամակցությունԳԴՀ Արվեստների ակադեմիա
ՊարգևներԳԴՀ ազգային մրցանակ Կառլ Օսեցկու անվան մեդալ Կլեյստի մրցանակ և Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
ԱմուսինBeatrice Zweig[6]
Arnold Zweig-signature-20150605.png
Arnold Zweig Վիքիպահեստում

Առնոլդ Ցվայգ (նոյեմբերի 10, 1887(1887-11-10)[1][2][3][4][5], Գլոգուվ, Lower Silesian Voivodeship, Լեհաստան[6] - նոյեմբերի 26, 1968(1968-11-26)[7][1][2][3][4][5], Արևելյան Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն), գերմանացի գրող, հասարակական գործիչ, Ժողովրդական պալատի դեպուտատ (1949–1967 թվականներին), արվեստների գերմանական ակադեմիայի պրեզիդենտ (1950–1953 թվականներին), Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ, Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918 թվականների) մասնակից։

Կատարած աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականից հետո ապրել է տարագրության մեջ։ 1948 թվականին վերադարձել է Բեռլին: Առնոլդին առաջին հաջողությունը բերել են «Գրառումներ Կլոպֆեր ընտանիքի մասին» (1911 թվականի վիպակը, «Նովելներ Կլավդիայի մասին» (1912 թվականին) վեպը և «Ծիսական սպանություն Հունգարիայում» (1914 թվականին, Հ․ Կլայստի անվան մրցանակ, 1915 թվականին) դրաման։ 1927 թվականին հրատարակված «Վեճ ենթասպա Գրիշայի շուրջը» վեպը հիմք հանդիսացավ առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող «Սպիտակամորթ մարդկանց մեծ պատերազմը» էպիկական շարքի համար, որի վրա նա աշխատել է ամբողջ կյանքում։ Շարքն ընդգրկում է «ժամանակը հասունացել է» (1957 թվականին), «1914 թվականի երիտասարդ կինը» (1931 թվականին), «Դաստիարակություն Վերդենի մոտ» (1935 թվականին), «Անդորր» (1954 թվականին), «Գահ բարձրացնելը» (1937 թվականին) և «Սառույցը շարժվեց» (անավարտ) վեպերը։ Նշանակալի է «Վանդսբեկյան կացին» (հրատարակությունը 1943 թվականին, իվրիտերեն, թարգմանությունը գերմանական ձեռագրից) վեպը, որի գլխավոր թեման հիտլերյան վարչակարգի բարոյական անկումն ու ֆաշիզմի համար ճանապարհ բացած մանրէաբույժ տարրերի մերկացումն է։ «Երազանքը թանկ է» (1962 թվականին) վեպում Ցվայգը բացահայտել է ֆաշիզմի տարիներին կատարվածի համար գերմանացի մտավորականի կողմից սեփական պատասխանատվության գիտակցման դժվարին պրոցեսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1993.
  6. 6,0 6,1 6,2 6,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118637452 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 Цвейг Арнольд // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 168 CC-BY-SA-icon-80x15.png