Առնե Յակոբսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առնե Յակոբսեն
Arne Jacobsen photo.jpg
Ի ծնեդան․՝ Arne Emil Jacobsen
Ծնվել էփետրվարի 11, 1902(1902-02-11)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[4][5]
Մահացել էմարտի 24, 1971(1971-03-24)[1][5][2][…] (69 տարեկան)
Վախճանի վայրԿոպենհագեն, Դանիա[1][5]
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներԲելլյու թատրոն, Մայնցի քաղաքապետարան, AJ-lamp?, Egg?, Swan?, Model 3107 chair? և Ant?
ՊարգևներC. F. Hansen մեդալ, Արքայազն Եվգենի մեդալ և Էկկերսբերգի մեդալ
Arne Jacobsen Վիքիպահեստում

Առնե Էմիլ Յոկոբսեն (անգլ.՝ Arne Emil Jacobsen փետրվարի 11, 1902(1902-02-11)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4][5] - մարտի 24, 1971(1971-03-24)[1][5][2][…], Կոպենհագեն, Դանիա[1][5]), դանիացի ճարտարապետ և դիզայներ, դանիական ֆունկցիոնալիզմի ոճի հիմնադիր։ Ալվար Աալտոյի հետ միասին սկանդինավյան դիզայնի ամենահայտնի ներկայացուցիչն է[6]։ Բացի ճարտարապետական կառույցներից, ստեղծել է մի շարք ինքնատիպ աթոռներ և կահույքի այլ տեսակներ։ Արժանացել է միջազգային մի շարք պատվոգրերի և մեդալների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբսոնը ծնվել է Կոպենհագենում 1902 թվականին։ Առաջին մասնագիտությամբ եղել է աղյուսագործ։ Ապա 1924 թվականին ընդունվել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա[7]։

Դեռևս ուսանող Յակոբսոնը մասնակցել է 1925 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին, և աթոռի դիզայնի համար շահել արծաթե մեդալ։ Այս ճանապարհորդության ժամանակ նա տպավորվել է Շառլ Էդուար լը Կորբյուզիեի «L’Esprit Nouveau» հանդեսի տաղավարի նորարարական գեղագիտությամբ։ Ակադեմիան լքելուց առաջ Յակոբսոնը մեկնել է նաև Գերմանիա, որտեղ ծանոթացել է Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի և Վալտեր Գրոպիուսի ռացիոնալիստական ​​ճարտարապետությանը։ Նրանց աշխատանքներն ազդել են նրա վաղ ստեղծագործությունների վրա, ներառյալ գեղարվեստական ​​պատկերասրահի ավարտական ​​նախագիծը, որի շնորհիվ ոսկե մեդալ է ստացել[8]։

Երբ սկսվել է Երկրորդ աշխարհամարտը, նա, որպես հրեա, ստիպված է եղել Դանիայից փախչել Շվեդիա, որտեղ արգելել են աշխատել որպես ճարտարապետ, ստիպված դարձել է տեքստիլ նկարիչ[9]։

Աշխատանք կահույքի դիզայնի ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնե Յակոբսոնը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո է որոշել զբաղվել կահույքի դիզայնով։ Նրա գրեթե բոլոր իրերը նախատեսված են հատուկ տարածքների համար։ Յակոբսոնի շատ աշխատանքներ դարձել են դասական, որոնց շարքում առանձնակի տեղ ունեն ստորև ներկայացրած մի քանիսը։

Տարի Օբյեկտ Բնօրինակ անուն Նկարազարդում Նկարագրություն
1952 Աթոռ-մրջյուն անգլ.՝ The Ant Chair AJ 3101 ant.jpg Novo Nordisk դեղագործական ընկերության ճաշարանի համար նախատեսված առանց արմնկակալների դարսվող աթոռների շարք (No 3100 մոդել)[10]։ Աթոռն անունն ստացել է գլուխը բարձրացրած մրջյունի հետ իր ուրվագծի արտաքին նմանության պատճառով։ Մրջյուն-աթոռն առաջին մոդելն է, որի մեջքն ու նստատեղը պատրաստված են կաղապարային ֆաների մեկ ամբողջական թերթից։ Աթոռն ունի մետաղական շրջանակ, որը ներառում է երեք քրոմապատ ոտքեր (սկզբում դրանք պլաստմասե են եղել)։ Ավելի ուշ՝ 1980 թվականին, ավելացվել է քառաոտ մոդիֆիկացիան (մոդել թիվ 3101)։
1955 Թիվ 7 անգլ.՝ The Seven series AJ 3217 seven.jpg Դարսվող աթոռների այս շարքը ևս պատրաստվել է ֆաների մեկ ամբողջական թերթից։ Ունեն տարբերություններ ոտքերի, արմնկակալների, հարդարման նյութերի տեսանկյունից, բայց նույնն են մեջքի ձևով, որը հիշեցնում է ավազի ժամացույցի ուրվագիծ։

Այս շարքում ընդգրկված որոշ մոդելներից են․

  • թիվ 3107 մոդել - ամենահաջողված աթոռը 3107 մոդելն է՝ չորս ոտքով. 20-րդ դարի վերջին վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ
  • թիվ 3117 մոդել - աթոռ՝ պտտվող նեցուկով
  • թիվ 3177 մոդել - բազկաթոռ
  • թիվ 3207 մոդել - չորս բազկաթոռներով և չորս ոտքերով աթոռ
  • թիվ 3217 մոդել - աթոռ բազկաթոռներով և պտտվող նեցուկով
  • թիվ 3130 մոդել - աթոռ (անգլ.՝ Grand Prix), փայտից պատրաստված
  • թիվ 3208 մոդել - աթոռ «Լիլիա»՝ թեք արմնկակալներով և չորս ոտքերով
  • թիվ 3218 մոդել - աթոռ «Լիլիա»՝ կորաձև արմնկակալներով, անիվների վրա ։
1958 Աթոռ կարապ անգլ.՝ The Swan The Swan&The Egg.jpg
1958 Աթոռ հավկիթ անգլ.՝ The Egg The Egg Chair.jpg Այս բազկաթոռը հատուկ նախագծվել է Կոպենհագենի Radisson Blu Royal հյուրանոցի ինտերիերի համար, որը նույնպես նախագծել է Յակոբսոնը։
1959 Աթոռ գմբեթ The Pot Chair
1959 Աթոռ ընձուղտ

Աշխատանք ճարտարապետության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Arkitekter verksamma i Sverige — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Якобсен Арне // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Данилссон Э. В. Поиски человека в современной скандинавской живописи и дизайне(ռուս.) // Известия РГПУ им. А.И. Герцена : научная статья. — СПб.: РГПУ им. А.И. Герцена, 2008. — № 58. — ISSN 1992-6464.
  7. Марина Петренко։ «Арне Якобсен. Идеальные пропорции успеха»։ Проект IDH — «Пространство и стиль»։ IDH.Design։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-04-ին։ Վերցված է 2010-05-19 
  8. «Arne Jacobsen. Architect + Furniture Designer (1902-1971)»։ Design Museum Collection (անգլերեն)։ Design Museum։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-05-ին։ Վերցված է 2011-07-10 
  9. Интерьер+дизайн, февраль 2009 г
  10. «Арне Якобсен. Arne Jacobsen. | Архитектура и Проектирование | Справочник»։ arx.novosibdom.ru։ Վերցված է 2020-12-10