Առյուծը, կախարդը և պահարանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առյուծը, կախարդը և զգեստապահարանը
անգլ.՝ The Lion, the Witch and the Wardrobe և ֆր.՝ Le Lion, la Sorcière blanche et l'Armoire magique
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկա
Ձևվեպ
ՀեղինակՔլայվ Սթեյփլս Լյուիս
ԵրկիրԱնգլիա Անգլիա
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել էհոկտեմբերի 16, 1950
ՏեսարանԱնգլիա և Նարնիա
ԿերպարներՓիթեր Փևենսի, Susan Pevensie?, Էդմունդ Պևենսի, Լյուսի Փևենսի, Digory Kirke?, White Witch?, Ասլան, Mr. Tumnus?, Maugrim? և Mr. and Mrs. Beaver?
ՆկարազարդողՊաուլինա Բեյնս
ՀրատարակչությունGeoffrey Bles
Հրատարակվել է1950 թվական հոկտեմբերի 16
ՇարքՆարնիայի ժամանակագրություններ
ՆախորդՀրաշագործի զարմիկը
ՀաջորդԱրքայազն Կասպիանը
Թվային տարբերակfadedpage.com/showbook.php?pid=201410B2

«Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» (անգլ.՝ The Lion, the Witch and the Wardrobe), Քլայվ Սթեյփլս Լյուիսի կողմից գրված «Նարնիայի ժամանակագրություններ» շարքի առաջին (երկրորդ ըստ ներքին հաջորդականության) գիրքը։ Թողարկվել է 1950 թվականի հոկտեմբերի 16-ին։ Ներառված է անգլերեն լեզվով 100 լավագույն վեպերի Թայմ ամսագրի վարկանիշի մեջ։

Գիրքը նվիրված է Լյուսի Բարֆիլդին՝ հեղինակի սանուհուն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի ռմբակոծությունների պատճառով Պևենսի ընտանիքի չորս երեխաներին՝ Փիթեր, Սյուզեն, Էդմունդ և Լյուսի, ուղարկում են ընտանիքի ընկեր, պրոֆեսոր Դիգորի Կերկի մոտ։

Խաղալու ընթացքում Լյուսին թաքնվում է Զգեստապահարանում, որի միջով ընկնում է Նարնիա, որտեղ ծանոթանում է այծամարդ Թումնուսի հետ։ Թումնուսը նրան պատմում է, որ Նարնիան գտնվում է Սպիտակ Կախարդուհու իշխանության տակ, որը գրավել է երկիրը և իրեն հռչակել թագուհի։ Նրա պատճառով Նարնիայում մշտապես ձմեռ է և երբեք Սուրբ Ծնունդ չի լինում։ Վերադառնալով եղբայրների և քրոջ մոտ, Լյուսին պատմում է իր արկածների մասին, սակայն նրանք չեն հավատում։ Ավելի ուշ, երբ Լյուսին երկրորդ անգամ է ընկնում Նարնիա, նրա հետևից գնում է Էդմունդը։ Վերջինս հանդիպում է Սպիտակ Կախարդուհուն, որը նրան կերակրում և հյուրասիրում է, դրանով իրեն ենթարկելով տղայի կամքը։ Բարեձև պատրվակի անվան տակ նա Էդմունդին հրամայում է բոլոր չորս երեխաներին բերել իր մոտ՝ ամրոց։

Հետագայում բոլոր չորս երեխաները ընկնում են Նարնիա և հայտնաբերում, որ Թումնուսին բռնել են Ջադիսի ծառաները (ինչպես պարզվում է, Էդմունդը կախարդուհուն պատմել է Լյուսիի պատմածը և դրանով մատնել այծամարդին)։ Երեխաներին դիմավորում է պարոն Կուղբը և պատմում այն մասին, որ Ասլանն արդեն ճանապարհին է, իսկ դա նշանակում է, որ սկսվում է իրականանալ հին մարգարեությունը, ըստ որի, կգա Ասլանը, կվերջանա Երկար ձմեռը և չորս մարդիկ կդառնան Նարնիայի տիրակալները, կործանելով Սպիտակ Կախարդուհուն։ Պատմելու ընթացքում Էդմունդը փախչում է և ուղղություն վերցնում դեպի Թագուհու ամրոց։ Ջադիսը ջղայնանում է Էդմունդի վրա, քանի որ նա չէր բերել Պևենսիի բոլոր չորս երեխաներին և նրան շղթայում է։ Իսկ այդ ընթացքում Փիթերը, Սյուզենը, Լյուսին և Կուղբը ուղևորվում են Ասլանի մոտ։ Ճանապարհին նրանք հանդիպում են Սանտա Կլաուսին, որը նրանց հանձնում է Սուրբ Ծննդյան նվերներ. Փիթերին՝ սուր և վահան, Սյուզենին՝ աղեղ, նետ և եղջյուր, Լյուսիին՝ դաշույն և կրակե ծաղիկների հյութից պատրաստված կախարդական հեղուկ, որի մեկ կաթիլը բուժում է ցանկացած վերք։ Հանդիպելով Մեծ Առյուծին, երեխաները նրան խնդրում են օգնել՝ փրկելու Էդմունդին։

Էդմունդը հասկանում է, թե որքան սխալ էր ինքը։ Այնուամենայնիվ, նա դավաճան էր դարձել և այժմ պատկանում է թագուհուն։ Ասլանը փոխանակություն է կատարում՝ ինքը մնում է Սպիտակ Կախարդուհու ձեռքում, իսկ Էդմունդին բաց են թողնում։ Գիշերը Թագուհին սպանում է Ասլանին, սակայն վերջինս հարություն է առնում, քանի որ «երբ զոհական սեղանին դավաճանի փոխարեն բարի կամքով վեր կելնի նա, ով ոչնչում մեղավոր չէ, ով ոչ մի դավաճանություն չի իրականացրել, սեղանը կկոտրվի և անձամբ Մահը կնահանջի նրա առջև»[1]։ Հաջորդ օրը տեղի է ունենում Նարնիայի համար մղվող ճակատամարտը։

Ասլանն օգնում է հաղթել Սպիտակ Կախարդուհուն։ Հաղթանակից հետո Փիթերին հռչակում են Փիթեր Հրաշալի, գերագույն արքա Կեր Պարավելում, նա քույրերի և եղբոր հետ՝ Սյուզեն Մեծահոգի, Լյուսի Խիզախ և Էդմունդ Արդարացի։ Նրանք Նարնիան կառավարում են 15 տարի։ Մի անգամ, սպիտակ եղջերուի որսի ժամանակ, նրանք կրկին ընկնում են Անգլիա։ Պարզվում է, որ այնտեղ չի անցել նույնիսկ մեկ րոպե։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փիթեր Պևենսի - Պևենսի ընտանիքի երեխաներից մեծը, որն ընկել էր Նարնիա։
  • Սյուզեն Պևենսի - Փիթերից հետո երկրորդ երեխան։
  • Էդմունդ Պևենսի - երկրորդ երեխան, որը Նարնիա էր ընկել Զգեստապահարանի միջով։ Սակայն Նարնիայում նա հանդիպում է Սպիտակ Կախարդուհուն և որոշ ժամանակ դառնում է վատը՝ ընկնելով նրա ազդեցության տակ։
  • Լյուսի Պևենսի - Պևենսի ընտանիքի երեխաներից կրտսերը, որն առաջինն էր ընկել Նարնիա և այնտեղ հանդիպել այծամարդ պարոն Թումնուսին։
  • Դիգորի Կերկ - պրոֆեսոր, ում տանը հյուրընկալել էին երեխաները։
  • Սպիտակ Կախարդուհի - կախարդուհի, որը գրավել էր Նարնիան, իրեն հռչակել Թագուհի, որի պատճառով Նարնիայում մշտապես ձմեռ էր և երբեք Սուրբ Ծնունդ չէր եղել։
  • Ասլան - Մեծ Առյուծ, որը երեխաներին օգնում է Նարնիան ազատագրել Սպիտակ Կախարդուհուց և դառնալ արքաներ և թագուհիներ։
  • Պարոն Թումնուս - այծամարդ, ում հանդիպել էր Լյուսին, երբ առաջին անգամ ընկել էր Նարնիա։
  • Կուղբեր - կուղբերի ամուսնական զույգ։ Պարոն Կուղբը հանդիպել էր չորս երեխաներին, երբ նրանք ընկել էին Նարնիա, բացատրել էր նրանց, թե ինչ է կատարվում և օգնել է հասնել Ասլանին։
  • Մոգրիմ - գայլ, գաղտնի ոստիկանության կապիտան, Սպիտակ Կախարդուհու կամակատար։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաղկացած է հինգ գլուխներից[2].

  • Գլուխ առաջին. Լյուսին նայում է զգեստապահարանի մեջ
  • Գլուխ երկրորդ. Ինչ է Լյուսին գտնում դռան մյուս կողմում
  • Գրուխ երրորդ. Էդմոնդը և զգեստապահարանը
  • Գլուխ չորրորդ. Ռահաթ-լոհում
  • Գլուխ հինգերորդ. Կրկին դռան մյուս կողմում

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուիսի կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի սկզբում պատմվում է այն մասին, որ չորս գլխավոր հերոսները Լոնդոնից ուղարկվում են քաղաքից դուրս՝ ռմբակոծությունների պատճառով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դա տեղի էր ունենում բազմաթիվ լոնդոնյան երեխաների հետ։ Լյուիսի տանը նույնպես երեխաներ էին ապրում։ Պրոֆեսոր Կերկի նախատիպ, հավանաբար, եղել է պրոֆեսոր Ու. Տ. Կերկպատրիկը, ում մոտ Լյուիսը ապրել և սովորել է 1914 թվականից մինչ 1917 թվականը[3][4]։

Քրիստոնեություն և դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առյուծը, կախարդը և պահարանը» իր մեջ միավորում է ինչպես քրիստոնեական բաղադրիչ մասեր, այնպես էլ սկանդինավյան, հին հունական, կելտական և այլ դիցաբանություններից տարրեր։ Այսպես, օրինակ, այծամարդը հին հունական դիցաբանության կերպար է, իսկ Հայր Սուրբ Ծնունդը՝ անգլիական ժողովրդական բանահյուսության։ Ասլանը իրեն զոհաբերում Էդմունդի փոխարեն նույն կերպ, ինչպես Հիսուս Քրիստոսը մեղավորների համար։ Խաչի փոխարեն օգտագործվում է Քարե սեղանը (քարե սեղաններ օգտագործվում էին կելտական դիցաբանության մեջ)։ Ջադիսը խորհրդանշում է սատանային (նաև նա հիշեցնում է Ձյունե Թագուհուն Հ. Ք. Անդերսենի հեքիաթից, իսկ Էդմունդը, համապատասխանաբար, Կային)։ Երկարատև ձմեռը փոխ է առնվել սկանդինավյան դիցաբանությունից, որտեղ գոյություն ունի Ֆիմբուլվինտերը, ով նախորդում է Ռագնարյոկին։

Կեր Պարավելի ճակատամարտից հետո Ասլանը կերակուր է «հայթայթում» իր զորքի համար, ոդ պակաս հրաշք ճանապարհով, քան Քրիստոսը՝ հինգ հացով կերակրելով հազար մարդու։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սկզբնապես Պևենսիի երեխաների անունները եղել են Աննա, Մարտին, Ռոզա և Փիթեր[5]։
  • 1990-ական թվականների վերջում, Նարնիայի մասին շարքի ռուսերեն թարգմանություններից մեկում, «Ասլան» առյուծի անունը փոխարինվել էր «Արսլան» (կամ «Արսալան»)։
  • Ասլան անունը թյուրքական լեզուներում նշանակում է «առյուծ»։
  • «Առյուծը, կախարդը և պահարանը» գիրքը իններորդ տեղն է զբաղեցնում «BBC-ի վարկածով 200 լավագույն գրքեր» ցուցակում (2003)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Цитируется по: Льюис, К. С. Хроники Нарнии. Лев, колдунья и платяной шкаф = The Lion, the Witch, and the Wardrobe / пер. с англ.: Г. А. Островская. — М.: Советский композитор, 1992. — 96 с. — (Круг чтения).
  2. Գրքի բովանդակությունը ռուսերեր լեզվով(չաշխատող հղում)
  3. Примечания из сборника: Льюис К. С. Письма Баламута. Расторжение брака. Мерзейшая мощь. Из цикла «Хроники Нарнии». Пока мы лиц не обрели. - М.: НФ «Пушкинская библиотека», ООО «Издательство АСТ», 2004.
  4. Кошелев С. К. С. Льюис и его «Страна чудес»
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]