Արքայազն Կասպիանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայազն Կասպիանը
անգլ.՝ Prince Caspianː The Return to Narnia
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկա
Ձևվեպ
ՀեղինակՔլայվ Սթեյփլս Լյուիս
ԵրկիրԱնգլիա Անգլիա
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՆարնիա և Archenland?
ԿերպարներՓիթեր Փևենսի, Susan Pevensie?, Լյուսի Փևենսի, Էդմունդ Պևենսի, Կասպիան արքայազն, Miraz?, Doctor Cornelius?, Ասլան, Nikabrik?, Reepicheep?, Trufflehunter?, Glozelle?, Trumpkin?, Sopesian? և Glenstorm?
ՆկարազարդողՊաուլինա Բեյնս
ՀրատարակչությունGeoffrey Bles
Հրատարակվել է1951 թվական հոկտեմբերի 15
ՇարքՆարնիայի ժամանակագրություններ
ՆախորդԱռյուծը, կախարդը և պահարանը
ՀաջորդԼուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպ աշխարհի ծայրը
Թվային տարբերակfadedpage.com/showbook.php?pid=201410A9

«Արքայազն Կասպիանը. Վերադարձ Նարնիա» (անգլ.՝ Prince Caspian: The Return to Narnia), Քլայվ Սթեյփլս Լյուիսի ֆանտաստիկ վեպը, հրատարակված 1951 թվականի հոկտեմբերի 15-ին։ «Նարնիայի ժամանակագրություններ» շարքի երկրորդ (չորրորդը ըստ ժամանակագրական հերթականության) գիրքը։ «Արքայազն Կասպիան»-ում առաջին գրքի հերոսները՝ Փիթերը, Սյուզենը, Էդմունդը և Լյուսին, վերադառնում են, որպեսզի օգնեն արքայազն Կասպիանին ազատագրել Նարնիան թելմարինցիների իշխանությունից։ Ինչպես և նախորդ գրքում («Առյուծը, կախարդը և պահարանը»), գլխավոր թեման հանդիսանում է Բարու և Չարի պայքարը, ինչպես նաև քաջության և Հավատքի թեման («Արդյոք ով է մեր օրերին հավատում Ասլանին» — հարցնում է Տրամը, երբ առաջին անգամ հանդիպում է Կասպիանին)։ Անձամբ Քլայվ Սթեյփլս Լյուիսը գրքում տեսնում էր «իրական հավատքի վերականգնումը այն խեղաթյուրումից հետո» թեման[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայում մի ամբողջ մեկ տարի է անցնում արկածներից հետո, որոնք նկարագրված են «Առյուծը, կախարդը և պահարանը» գրքում։ Պևենսիի երեխաները՝ Փիթերը, Սյուզենը, Էդմունդը և Լյուսին, կրկին սովորական դպրոցականներ են։ Սակայն, երբ գալիս է գնացք նստելու և դպրոց ուղևորվելու ժամանակը, հանկարծ հրաշք է տեղի ունենում։ «Նաքկին արքաները» կրկին հայտնվում են իրենց տիրապետություններում։ Պարզվում է, որ նրանց վերջին այցելությունից անցել է արդեն 1300 տարի։ Կենդանիները վայրենացել են, ծառերը դադարել են խոսել, Կեր Պարավել ամրոցը ավերվել է, ձևափոխվել է երկրի տեղագրությունը։ Կեր Պարավալի ավերակներում երեխաները գտնում են գաղտնի գանձարան, որտեղ դեռևս պահպանվում են նրանց զենքերը, հանդերձանքները և այլ արքայական իրեր։ Սակայն ո՞վ և ինչի՞ համար է նրանց կանյել վերադառնալու Նարնիա։ Այդ հարցի պատասխանը չորս երեխաները ստանում են թզուկից, ում Կեր Պարավալից քիչ հեռու պատրաստվում են ջրախեղդ անել թելմարինցի զինվորները։ Երեխաների կողմից փրկված թզուկ Տրամը (մեկ այլ թարգմանությունում՝ Տրամպիկ) պատմում է, որ այժմ Նարնիայում խոսող կենդանիների և արտասովոր արարածների փոխարեն ապրում են սովորական մարդիկ, հեռավոր Թելմար երկրից եկվորներ։ Նրանց կառավարում է չար բռնապետ Միրազը, Նարնիայի լորդ-խնամակալը և գահաժառանգ արքայազն Կասպիանի հորեղբայրը։ Նա ցանկանում է դառնալ արքա և գրավել Նարնիայի գահը, որին տիրանալ կարելի է միայն ըստ Ասլանի կամքի։ Իրական նարնեցիները կոտորված են կամ արտամղված անտառները՝ միակ վայրը, որից վախենում են թալմարինցիները և այնտեղ ապրում են անօրինական վիճակում, քանի որ պաշտոնապես «հին Նարնիայի» մասին նույնիսկ հեքիաթները և կենցաղային խոսակցություններն արգելված են։

Սակայն այդ արգելքը սեփական վախի և ռիսկի գնով խախտում է երիտասարդ արքայազն Կասպիանի գիտական դիստիարակը, դոկտոր Կորնելիուս անունով թզուկը։ Դպրոցական դասավանդումների անունի տակ նա արքայազնին՝ Միրազի ազգականին, պատմում է ամբողջ ճշմարտությունը և Կասպիանը սկսում է երազել հին Նարնիայում կյանքի մասին։ Հանկարծակիորեն իրավիճակը նոր շրջադարձ է ունենում՝ անզավակ Միրազի և նրա կնոջ՝ Պրունապրիզմիի մոտ որդի է ծնվում և Կասպիանը դառնում է խոչընդոտ ապագա գահաժառանգի համար։ Միրազը, ով ժամանակին սպանել էր արքայազն Կասպիանի հորը, կանգ չի առնի նաևք նոր մարդասպանության առջև։ Դոկտոր Կորնելիուսը օգնում է երիտասարդին փախչել պալատից՝ «ժառանգի» ծնունդի հետ կապված տոնակատարության թեժ պահին և հրաժեշտից առաջ նրան հանձնում է թագուհի Սյուզենի կախարդական եղջյուրը, որը ժամանակին նա թողել էր Նարնիայում և հրաշքով ձառք էր բերվել գիտական թզուկի կողմից։

Թափառելով երկրով մեկ, Կասպիանը ընկնում է հեռավոր մռայլ անտառ։ Կայծակից վախեցած ձին Կասպիանին գցում է գետնին։ Անգիտակից, վիրավոր, նա հայտնվում է հին նարնեցիների քարանձավում, որտեղ ապրում են երկու թզուկ և խոսող փորսուղ։ Թզուկներից մեկը արքայազնում տեսնում է ընդամենը ատելությամբ լի թելմարինցու և առաջարկում է նրան սպանել, սակայն այդ պահին պարզվում է, որ Կասպիանը հանդիսանում է գահի միակ օրինական ժառանգը, որ նա թշնամի չէ հին Նարնիային, այլ ընդհակառակը, ցանկանում է այն վերականգնել և այդ պատճառով կարիք ունի Միրազի դեմ դաշնակիցների։ Հուսադրված այդ լուրով, թզուկները և փորսուղը իրենց անտառում գտնում են այլ նարնեցիներ և օգնում են Կասպիանին հավաքելու սեփական բանակը։ Խռովարարների կենտրոնը դառնում է ստորերկրյա քարանձավները (Ասլանի Բլուր), փորված անհիշելի ժամանակներում սուրբ Քարե Սեղանի շուրջ, որի վրա Սպիտակ Կախարդուհին սպանել էր Ասլանին։ Սակայն Կասպիանի բանակը չափազանց սակավաթիվ էր Միրազի բանակի առջև և այդ պատճառով անհաջողության է ենթարկվում։ Առավել ծանր պարտությունից հետո, որը հղի է լիակատար ջախջախումով, Կասպիանը որոշում է որոշում է օգտագործել ծայրահեղ միջոցը՝ Սյուզենի եղջյուրը, նախապես թզուկ Տրամին ուղարկելով Կեր Պարավալի ավերակները, որպեսզի դիմավորի օգնության եկողներին։

Կասպիանի և նրա զորքի հետ հանդիպմանը երեխաները գնում են վայրի, անբնակ անտառների և լեռների միջով, դժվարությունների են ենթրակվում, մի քանի անգամ կորցնում են ճանապարհը և մի կերպ խուսափում թելմարինցիների դարանից։ Սակայն ճանապարհին նրանց սկսում է երևալ Ասլանը, ում այս անգամ տեսնում է միայն Լյուսին, իսկ մնացած ճանապարհորդները կամ շատ հոգնած են, կամ չեն հավատում տեսիլքի իրականությանը։ Լյուսիի միջոցով Ասլանը երեխաներին ցույց է տալիս նրանց անծանոթ վայրերի միջով ճանապարհը և հասցնում Քարե Սեղանին։

Սակայն ոչ բոլոր հին նարնեցիներն են ցանկանում Կասպիանի կառավարումը և Ասլանի վերադարձը։ Վհուկը և փոխակերպուկը, որոնց հրավիրել էր սև թզուկ Նիկաբրիկը, առաջարկում են հմայության միջոցով Նարնիա կանչել Սպիտակ Կախարդուհուն։ Դրա պատճառով Կասպիանի համախոհների և չար արարածների միջև գոտամարտ է ծագում, սակայն որոշիչ պահին ստորերկրյա քարանձավներում վերջապես հայտնվում են հին արքաները։ Հանդիպելով Կասպիանի հետ, նրանք որոշում են Նարնիան ազատագրել բռնապետի տիրապատությունից և օգնել օրինական ժառանգին զբաղեցնելու գահը։

Նարնեցիների և թելմարինցիների բանակների միջև ճակատամարտ է տեղի ունենում, որը սկսվում է արքա Փիթերի և լորդ Միրազի միջև մենամարտով։ Մենամարտը հարկավոր էր Կասպիանի բանակին, որպեսզի ժամանակ շահի և սպասի Ասլանի օգնությանը։ Ասլանը իրոք հայտնվում է։ Նա արթնացնում է քնած ծառերին, որոնցից թելմարինցիները ամենաշատն են վախենում։ Նարնեցիները հաղթում են և Կասպիանը՝ ըստ Ասլանի կամքի, դառնում է օրինական արքա։ Գերևարված թելմարինցիներին, ովքեր չեն ցանկանում մնալ Կասպիանի տիրապետության տակ երկրում, որը բնակեցված է հեքիաթային արարածներով, Ասլանը բացում է դեպի ետ՝ մարդկային աշխարհի դռները, որտեղից նրանք ժամանակին ներթափանցել էին Թելմար։ Սակայն Պրևենսիի երեխաներին դեռ շուտ է վերադառնալ Անգլիա, ընդ որում Ասլանը ասում է, որ Փիթերը և Սյուզենը այլևս երբեք չեն վերադառնա Նարնիա, քանի որ նրանք արդեն հասունացել են։ հերոսները կրկին հայտնվում են երկաթգծի կայարանում՝ գնացքին սպասելիս, և Էդմունդը հանկարծ հիշում է, որ Նարնիայում է թողել իր նոր էլեկտրական լապտերը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փիթեր Պևենսի — մեր աշխարհից տղա, Նարնիայի Ոսկե դարաշրջանի Գերագույն արքա։
  • Սյուզեն Պևենսի — մեր աշխարհից աղջիկ, Նարնիայի Ոսկե դարաշրջանի թագուհի։
  • Էդմունդ Պևենսի — մեր աշխարհից տղա, Նարնիայի Ոսկե դարաշրջանի արքա։
  • Լյուսի Պևենսի — մեր աշխարհից աղջիկ, Նարնիայի Ոսկե դարաշրջանի թագուհի։
  • Արքայազն Կասպիան — թելմարինյան գահի ժառանգորդ, Կասպիան IX-ի որդին։
  • Միրազ — թելմարինյան կառավարիչ, Նարնիայի ինքնակոչ լորդ-խնամակալ, Կասպիանի հարազատ հորեղբայրը և նրա հայր Կասպիան IX-ին սպանողը։
  • Դոկտոր Կորնելիուս — Կասպիանի ուսուցիչը և դաստիարարկը, թզուկների հետնորդ, մի փոքր տիրապետում է բարի հմայության։
  • Ասլան — Մեծ Առյուծ։
  • Տրամ (այլ թարգմանությամբ — Տրամպիկ) — շեկ թզուկ։
  • Նիկաբրիկ — սև թզուկ, ով բռնել էր դավաճանության ուղին։
  • Բորովիկ (այլ թարգմանությամբ — Տրյուֆլելով) — խոսացող փորսուղ, Կասպիանի համախոհը և օգնականը։
  • Ռիպիչիպ — խիզախ Մուկ, խոսացող մկների զինվորական ջոկատի առաջնորդ։
  • Գլոզել և Սոպեսպիան — թելմարինյան լորդեր և ռազմական առաջնորդներ, ովքեր խարդավանում են իրենց առաջնորդ Միրազի նկատմամբ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաղկացած է տասնհինգ գլուխներից[2].

  • Գլուխ առաջին. Կղզի
  • Գլուխ երկրորդ. Հնամյա գանձարան
  • Գլուխ երրորդ. Թզուկը
  • Գլուխ չորրորդ. Թզուկը պատմում է արքայազի Կասպիանի մասին
  • Գլուխ հինգերորդ. Կասպիանի արկածները լեռներում
  • Գլուխ վեցերորդ. Անտառային թաքստոցներ
  • Գլուխ յոթերորդ. Հին Նարնիան վտանգի մեջ է
  • Գլուխ ութերորդ. Ինչպես նրանք լքեցին կղզին
  • Գլուխ իններորդ. Ինչ տեսավ Լյուսին
  • Գլուխ տասներորդ. Առյուծի վերադարձը
  • Գլուխ տասնմեկերորդ. Առյուծը մռնչում է
  • Գլուխ տասներկուերորդ. Հմայություն և անսպասելի վրեժ
  • Գլուխ տասներեքերորդ. Գերագույն արքան հրամայում է
  • Գլուխ տասնչորսերորդ. Ինչպես բոլորը շատ զբաղված են
  • Գլուխ տասնհինգերորդ. Ասլանը դուռ է բացում

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Walter Hooper, ed. The Collected Letters of C. S. Lewis, Volume III, p. 1245.
  2. Վեպը ռուսերեն լեզվով(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]