Ապակե տուն (Բուդապեշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուշատախտակ «Ապակե տան» տեղում

Ապակե տուն (հունգ.՝ Üvegház), շինություն, որն օգտագործել է շվեյցարացի դիվանագետ Կառլ Լուցը՝ Հոլոքոստի ժամանակ Բուդապեշտում հրեաներին օգնելու համար։

Հոլոքոստի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին մոտ 3000 հրեաներ ապաստան են գտել «Ապակե տանը» և հարևան շենքում մեծ թվով հունգար ֆաշիստներից, հակասեմիտներից և նացիստներից[1]։ «Ապակե տունը» ավելի լայն ազդեցություն է ունեցել, քանի որ այն օգտագործվել է որպես հրեական երիտասարդության ընդհատակյա շտաբ-բակարան, որը փրկել է բազմաթիվ կյանքեր։

Շենքը, որտեղ ժամանակին ապակու գործարան է եղել, գտնվում է Վադաշ փողոցի 29 հասցեում[1]՝ Սուրբ Ստեփանոս տաճարի և Հունգարիայի խորհրդարանի մոտ։

Կառլ Լուտցը Հոլոքոստից փրկել է 62,000 հրեաների կյանքը՝ նրանց «անվտանգության վկայականներ» տրամադրելով, որը դիվանագիտական ​​կյանք փրկող գործիք է եղել։ Նա օգնել է նաև 10000 հրեա երեխաների գաղթել Իսրայել, երբ 1942 թվականին ղեկավարել է Բուդապեշտում Շվեյցարիայի արտաքին շահերի բաժինը։ 1944 թվականին Լուտցը ներկայացրել է 12 երկրների շահեր, այդ թվում՝ Շվեյցարիայի և ԱՄՆ-ի։

Հրեաները հերթ են կանգնած «Ապակե տան» մոտ, Բուդապեշտ, 1944

Լուտցը ծնվել է Շվեյցարիայում 1895 թվականին և 18 տարեկանում գաղթել է ԱՄՆ, որտեղ ապրել է ավելի քան 20 տարի։ 1942 թվականին, նշանակվելով Շվեյցարիայի փոխհյուպատոս Բուդապեշտում[2], Լուտցը սկսել է աշխատել Հրեական գործակալության հետ՝ թողարկելով շվեյցարական փաստաթղթեր, որոնք թույլ են տվել հրեա երեխաներին արտագաղթել։ Երբ 1944 թվականին նացիստները գրավել են Բուդապեշտը և սկսել հրեաներին արտաքսել մահվան ճամբարներ, Լուտցը հատուկ գործարք է կնքել Հունգարիայի կառավարության և նացիստների հետ․ նա թույլտվություն է ստացել վկայականներ տալ 8000 հունգարացի հրեաների՝ Պաղեստին գաղթելու համար[2]։

Համագործակցելով Միկլոշ "Մոշե" Կրաուշի[3][4] հետ, Լուտցը միտումնավոր սխալ է մեկնաբանել 8000 մարդու թույլտվությունը որպես ընտանիքների, այլ ոչ թե անհատների և շարունակել տրամադրել տասնյակ հազարավոր լրացուցիչ պաշտպանության վկայականներ, որոնք ունեցել են 1-ից մինչև 8000 համարներ։ Նա նաև ստեղծեց մոտ 76 կոնսպիրատիվ տներ Բուդապեշտի շրջակայքում՝ դրանք հռչակելով շվեյցարական պատվիրակության կցորդներ[2]։ Այդ ապաստարաններից ամենահայտնին ապակե տունն է եղել, որտեղ ավելի քան 3000 հրեաներ ապաստան ու պաշտպանություն են գտել իրենց հալածողներից։

Պատերազմից հետո Լուտցը սկզբում նկատողություն է ստացել իր լիազորությունները գերազանցելու համար, սակայն 1957 թվականին արդարացվել է։ 1961 թվականին թոշակի է անցել։

Քանի որ նա վտանգել է իր կյանքը Հոլոքոստի ժամանակ հրեաներին օգնելու համար, Լուտցը 1964 թվականին դարձել է Շվեյցարիայի առաջին քաղաքացին, ով ստացել է «Աշխարհի արդարակյացներ» կոչումը։

Լուտցը մահացել է Բեռնում, 1975 թվականին[5]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Լուտցի հուշատախտակը

Ապակե տունն այժմ բաց է այցելուների համար՝ որպես Կառլ Լուտցի և նրա գործունեության պատմությունը փաստող թանգարան։ 1991 թվականին Բուդապեշտի հին գետտոյի մուտքի մոտ նրա պատվին պատի վրա հուշատախտակ է կանգնեցվել։ Չնայած Հոլոքոստի ժամանակ ավելի քան 400000 հունգարացի հրեաներ սպանվել են, 125000-ը ողջ են մնացել, որոնց կեսը Կառլ Լուտցի ջանքերի շնորհիվ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Braham, Randolph L.; Scott Miller (1998). The Nazis' Last Victims: The Holocaust in Hungary. Wayne State University Press. էջեր 143–144. ISBN 0-8143-3095-9. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Five Rescuers of Those Threatened by the Holocaust». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  3. «An Israeli moshav fills in the blanks on a WWII rescue». The Times of Israel. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  4. «Jerusalem street to be named after rescuer of WWII Jews». Ynetnews. 2015 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. Source: Hungarian Embassy, FDFA Switzerland

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապակե տուն (Բուդապեշտ)» հոդվածին։