Jump to content

«Մարգարետե» ռազմագործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մարգարետե» ռազմագործողություն
Թվականմարտի 12-16, 1944
Մասն էԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ՎայրՀունգարիա, Կենտրոնական Եվրոպա
ԱրդյունքՀունգարիայի բռնազավթում
Հակառակորդներ
Հունգարիա ՀունգարիաԵրրորդ Ռայխ Երրորդ Ռայխ
Հրամանատարներ
Հունգարիա Միկլոշ ՀորթիԵրրորդ Ռայխ Ադոլֆ Հիտլեր
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

«Մարգարետե» ռազմագործողություն (գերմ.՝ Unternehmen Margarethe), Նացիստական Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի կողմից հրահանգավորված վերմախտի կողմից Հունգարիայի օկուպացումը, որը տեղի է ունեցել 1944 թվականի մարտ ամսին՝ 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում։

Ռազմագործողության արդյունքում Հունգարիան նվաճվել է գերմանական ուժերի կողմից և այստեղ հաստատվել է օկուպացիոն վարչակարգ։ Նախատեսվում էր Հունգարիայի ռազմակալումից հետո ներխուժել նաև Ռումինիա և այդ երկիրը գրավել «Մարգարետե II» ռազմագործողության ընթացքում[1]։

Հունգարիայի վարչապետ Միկլոշ Կալային՝ երկրի փաստացի ղեկավար Միկլոշ Հորթիի համաձայնությամբ, 1944 թվականի սկզբին բանակցություններ է սկսում դաշնակից տերությունների ղեկավարության հետ։ Ֆյուրեր Ադոլֆ Հիտլերն իմանալով այս մասին ցանկանում է ամեն կերպ կանխել դաշնակիցների և Հունգարիայի հնարավոր մերձեցումը՝ ցանկանալով բացառել Հունգարիայի անդամակցությունը հակաֆաշիստական կոալիցիային։ Բացի այդ, պատերազմական գործողությունների համար Հունգարիայի նավթով հարուստ շրջանները պարզապես անհրաժեշտություն էր գերմանական կողմի համար։

1944 թվականի մարտի 12-ին Ադոլֆ Հիտլերը գերմանական զորքերին հրամայում է գրավել Հունգարիայի կարևորագույն ռազմավարական օբյեկտները։ Մարտի 15-ին Ավստրիայի (Անշլյուսի արդյունքում այս երկիրն արդեն իսկ բռնակցվել էր Ռայխին) Զալցբուրգ քաղաքում Գերմանիայի ֆյուրերը բանակցություններ է սկսում Հունգարիայի առաջնորդ Հորթիի հետ․ օրակարգում՝ անցնցում կերպով գերմանական ուժերի տեղափոխումն էր Բուդապեշտ։ Մինչդեռ երկրների առաջնորդները դիվանագիտական հարթությունում ցանկանում էին լուծել առկախ խնդիրը՝ վեմախտը նոր ռազմագործողություն է սկսում Հունգարիայի դեմ։ Երկխոսությունները շարունակվում են մինչև ամսի 18-ը, որից հետո Միկլոշ Հորթին երկաթուղով ետ է վերադառնում հայրենիք։

Բուդապեշտում նրան են դիմավորում գերմանական վերմախտի ստորաբաժանումները։ Շուտով պարզ է դառնում, որ բանակցությունների ընթացքում Հիտլերը Հորթիին տեղեկացրել է, որ Հունգարիան իր սուվերենիտետը կարող է պահել միայն այն պարագայում, եթե երկրում Գերմանիայի թելադրանքով ձևավորվեր նոր կառավարություն։ Հակառակ դեպքում նացիստ ինտերվիստները կսկսեին Բուդապեշտի հրթիռահրետակոծությունը, ընդհու մինչև՝ կկիրառեն հրետանային համազարկ։ Սակայն արդյունքները սպառիչ են լինում, քանզի գործող իշխանավորները հրաժարվում են իրենց պաշտոններից՝ հանուն հայրենիքի։ Հունգարիայում գերմանական օկուպացիոն վարչակարգի հաստատումից հետո շուրջ 550 հազար հրեաներ տեղահանվում են երկրից[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Earl F. Ziemke, Stalingrad to Berlin: The German Defeat in the East, U.S. Government Printing Office, 1968.
  2. Cesarani, David (2005). Eichmann: His Life and Crimes. London: Vintage. էջեր 159–195. ISBN 978-0-099-44844-0.