«Պանցերֆաուստ» ռազմագործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Պանցերֆաուստ» ռազմագործողություն
Թվականհոկտեմբերի 15-16, 1944
Մասն էԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ՎայրՀունգարիա, Կենտրոնական Եվրոպա
ԱրդյունքՀունգարիայի բռնազավթում
Հակառակորդներ
Հունգարիա ՀունգարիաԵրրորդ Ռայխ Երրորդ Ռայխ
Խաչված նետերի կուսակցություն Խաչված նետերի կուսակցություն
Հրամանատարներ
Հունգարիա Միկլոշ ՀորթիԵրրորդ Ռայխ Էդմոնդ Վոեզենմայեր
Երրորդ Ռայխ Օտտո Սկորցենի
Խաչված նետերի կուսակցություն Ֆերենց Սալաշի
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

«Պանցերֆաուստ» ռազմագործողություն (գերմ.՝ Unternehmen Panzerfaust), Նացիստական Գերմանիայի վերմախտի կողմից 1944 թվականին իրականացված ռազմական գործողություն, որի նպատակը պատերազմական գործողություններում ի դեմս Հունգարիայի նոր դաշնակից ձեռք բերելն ու այդ երկրում սեփական օկուպացիոն, տոտալիտարիստական և ավտորիտար վարչակարգը հաստատելն էր։

Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը իմանալով այն մասին, որ Հունգարիայի ղեկավար, ծովակալ Միլոս Հորթը գաղտնի բանակցություններ է վարում Խորհրդային Միության հետ և պատրաստվում է երկիրը հանձնել կարմիր բանակին, նոր ուժեր է ուղարկում Հունգարիա՝ կորուսյալ իշխանությունը վերականգնելու համար։

Հոկտեմբերի 15-16-ն ընկած ժամանակահատվածում Էդմոնդ Վոեզենմայերի և Օտտո Սկորցենի գլխավորած նացիստական բանակը՝ «Խաչված նետերի» կուսակցության եվրոպական գրասենյակի ղեկավար Ֆերենց Սալաշի օժանդակությամբ, Հունգարիայում իրականացնում է «Պանցերֆաուստ» ռազմագործողությունը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի հոկտեմբերի 15-ին Միկլոշ Հորթին հայտարարում է դաշնակիցների հետ համաձայնագրի ստորագրման մասին։ Նա այս որոշումը պատճառաբանում է նրանով, որ գերմանացիներն առևանգել են իր որդուն՝ Միկլոշ Հորթին կրտսերին, և վերջինս կյանքը փրկելու համար նա պարտավոր է համաձայնության եզրեր գտնել։ Հաջորդիվ՝ Հորթին հրապարակում է իր հրաժարականի մասին որոշում և ինքնակամ հեռանում իշխանությունից։ Մինչ հրաժարականը՝ Հորթին «Խաչված նետեր» կուսակցության եվրոպական գրասենյակի առաջնորդ Ֆերենց Սալաշին նշանակում է «երկրի առաջնորդ»։

Այս ամենից հետո Միկլոշը լքում է երկիրը և հաստատվում Գերմանիայում։ Այսպիսով, այս իրադարձությամբ նշանավորվում է Հունգարիայի «Խաչված նետեր» կուսակցության հեղաշրջման հաղթանակը։ Հարկ է նշել, որ հընթացս գերմանացի նացիստներն իրականացնում են «Պանցերֆաուստ» ռազմագործողությունը և մեկ օրվա ընթացքում գրավում քաղաքամայր Բուդապեշտը։ Հոկտեմբերի 17-ին Հունգարիայի օրենսդիրը արտահերթ խորհրդարանական նիստի ընթացքում հավանություն է տալիս նոր իշխանություններին։ Նոյեմբերի 4-ին մեծ հանդիսությամբ Սալաշին հռչակվում է Հունգարիայի առաջնորդ[2]։

1944 թվականի դեկտեմբերի 21-ին խորհրդային ուժերի վերահսկողության ներքո անցած Դեբրեցենում ԽՍՀՄ իշխանությունները երկրի վարչապետ են հռչակում հունգարական կայազորների հրամանատար Բելա Միկլոշին։ Նրա ղեկավարած տարածքը հռչակվում է «Հունգարիայի ժամանակավոր կառավարություն»։

1944 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ կարմիր բանակը շարժվում է Հունգարիայի մայրաքաղաքին ընդառաջ։ Նույն ամսում էլ տեղի է ունենում Բուդապեշտի ճակատամարտը, որտեղ գերմանա-հունգարական միացյալ ուժերը չեն կարողանում դիմագրավել խորհրդային ինտերվիստներին։ Ապրիլի 4-ին նացիստների օկուպացիոն վարչակարգը Հունգարիայում անկում է ապրում։ Այս կապակցությամբ հունգարական կառավարությունը հանդես է գալիս ժողովրդին ուղղված հորդորակով։

Այսօր ցանկացած գիտակից մարդ հասկանում է, որ գերմանական Ռայխը տանուլ է տվել պատերազմը։ Բոլոր մասնակից-պետությունների կառավարությունները, որոնք պատասխանատու են իրենց երկրների ճակատագրի համար, պետք է համապատասխան եզրակացություններ անեն այս փաստից ․․․ Ինչպես մի անգամ ասել է գերմանացի ականավոր պետական գործիչ Օտտո ֆոն Բիսմակը՝ «ոչ մի ժողովուրդ չպետք է դառնա բանակցությունների զոհ»։ Ես որոշեցի պահել Հունգարիայի պատիվը՝ նույնիսկ մեր նախկին դաշնակիցների դեմ հակամարտությունում։ Այդ դաշնակիցների հետ հարաբերություններում հունգարացի ժողովուրդը վերջապես ձեռք բերեց իր ամենամեծ գանձը՝ ազատությունն ու անկախությունը։ Ես Գերմանիայի Ռեյխի ներկայացուցիչներից մեկին տեղեկացրել էի, որ մենք պատրաստվում էինք ռազմական զինադադար կնքել մեր «նախկին թշնամիների» հետ և այդ պատճառով դադարեցնում ենք նրանց դեմ ուղղված բոլոր ռազմական գործողությունները։
- Հունգարիայի կառավարություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Earl F. Ziemke, Stalingrad to Berlin: The German Defeat in the East, U.S. Government Printing Office, 1968
  2. Horthy:, Admiral Miklós (2000). Admiral Nicholas Horthy Memoirs. Nicholas Horthy, Miklós Horthy, Andrew L. Simon, Nicholas Roosevelt (illustrated ed.). Simon Publications LLC. էջ 348. ISBN 0-9665734-3-9.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)