Կառլ Լուց
Կառլ Լուց | |
![]() | |
Կրթություն՝ | Ջորջ Վաշինգտոն համալսարան և Central Wesleyan College? |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մարտի 30, 1895[1] |
Ծննդավայր | Walzenhausen |
Վախճանի օր | փետրվարի 12, 1975[2] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռն[2] |
Գերեզման | Bremgarten cemetery |
Թաղված | Bremgarten cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Gertrud Lutz-Fankhauser? |
Պարգևներ |
Աշխարհի արդարակյացներ և «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ |
Կառլ Լուց (Լուտց, գերմ.՝ Carl Lutz, մարտի 30, 1895[1], Walzenhausen - փետրվարի 12, 1975[2], Բեռն[2]), շվեյցարացի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բուդապեշտում փոխդեսպան։
Աշխարհի արդարակյաց է։ Շվեյցարացի դիվանագետ, Հունգարիայի Բուդապեշտում փոխդեսպան 1942 թվականից մինչև պատերազմի ավարտը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փրկել է ավելի քան 62 000 հրեայի՝ նրանց տալով պահպանության վկայագրեր և ստեղծելով «անվտանգության տներ»։ Այսպես, իշխանություններից ստանալով 8 000 վկայագրեր, որոնք թույլ էին տալիս մահվան ճամբարներ չուղարկել համապատասխան թվով հրեաների, որոնք մտադիր էին իբր մեկնել Պաղեստին, նա զգալիորեն ավելացրել է փրկած մարդկանց թիվը՝ կրկնօրինակելով անունները և վկայական տալով ոչ թե մեկ մարդու, այլ մի ամբողջ ընտանիքի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1895 թվականի մարտի 30-ին Շվեյցարիայում։ Տասնութ տարեկանում արտագաղթել է ԱՄՆ։ Սովորել է Սենտրալ Ուեսլեյեն քոլեջում (անգլ.՝ Central Wesleyan College) (Ուոերտոն, Միսսուրի)։ 1920 թվականին սկսել է աշխատել Վաշինգտոնում Շվեյցարիայի դեսպանատանը։ Այնուհետև կրթությունը շարունակել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան 1924 թվականին։ Աշխատել է Ֆիլադելֆիայում Շվեյցարիայի հյուպատոսություններում և Սենտ Լուիսում 1926-34 թվականներին: Այնուհետև շվեյցարական կառավարության կողմից նշանակվել է Պաղեստինի Յաֆո քաղաքում Շվեյցարիայի գլխավոր հյուպատոսության փոխդեսպան:
1942 թվականին նրան նշանակել են Բուդապեշտում Շվեյցարիայի փոխդեսպան։ Կառլ Լուցն աջակցել է հրեական ծագումով հունգարացի քաղաքացիների մոտ 10 հազար երեխաների արտագաղթին[3][4]։
Նրա անունով փողոցներ են կոչվել Հայֆայում և Բեռնում[5]։ Հայֆայում Կառլ Լուցի փողոցը գտնվում է քաղաքի հյուսիսային մասում՝ ծովից ոչ հեռու։ Բեռնում Carl-Lutz-Weg գտնվում է քաղաքի արևելքում և կապում է Բալմերշտրասեին և Վելտիստրասեին Շոսխալդում (գերմ.՝ Schosshalde) փողոցները։
1999 թվականին Շվեյցարիայում թողարկվել է Կ. Լուցին նվիրված փոստային նամականիշերի շարք[6]։
Արժանիքների ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիվանագիտական աշխատանքի ժամանակ իրեն լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրելու փորձից հետո 1958 թվականին բացահայտվել է նրա սխրանքը։ Իսրայելը Հայֆայում նրա պատվին անվանվել է փողոց, իսկ Յադ Վաշեմը նրան ճանաչել է որպես աշխարհի արդարակյաց: Դա տեղի է ունեցել 1965 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118831585 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Braham, Randolph L.; Scott Miller The Nazis' Last Victims: The Holocaust in Hungary. — Կաղապար:Нп3, 1998. — С. 143—144. — ISBN 0814330959
- ↑ Tschuy, Theo. Dangerous Diplomacy: The Story of Carl Lutz, Rescuer of 62,000 Hungarian Jews. 2000. Grand Rapids:Eerdmans. ISBN 0802839053
- ↑ Photo Page
- ↑ http://carllutz.freeservers.com/images/marke_ch.gif
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կառլ Լուցի փողոց (անգլ.՝ Charles Lutz Street) Հայֆայի քարտեզի վրա