Հունգարիայի կառավարություն
Հունգարիայի կառավարություն (հունգ.՝ Magyarország Kormánya), Հունգարիայի Սահմանադրության համաձայն, 2011 թվականին (ուժի մեջ է մտել 2012 թվականի հունվարի 1-ին), երկրի գլխավոր գործադիր իշխանությունը, որը պատասխանատվություն է կրում խորհրդարանի առաջ[1]։ Կառավարության պարտականությունները և լիազորությունների շրջանակը ներառում են բոլոր հարցերը, որոնք չեն պատվիրակված այլ իշխանությունների մարմիններին։ Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Վարչապետն ընտրվում է Հունգարիայի խորհրդարանի կողմից, հանրապետության նախագահի ներկայացմամբ, և հաստատելու համար պետք է խորհրդարանում ստանա ձայների մեծամասնությունը։ Կառավարության անդամները երդում են տալիս խորհրդարանին։ Կառավարության կազմը հաստատվում է առանձին օրենքով, դրա մեջ կարող են մտնել ինչպես նախարարները՝ նախարարությունների ղեկավարները, այնպես էլ առանց պորտֆելի նախարարները, առանձին հանձնարարականներ կատարման համար։
Ներկայիս Հունգարիայի կառավարությունը իշխանության է եկել 2010 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, այն գլխավորում է կուսակցության ներկայացուցիչ Ֆիդես Վիկտոր Օրբանը։ Կառավարության կազմում մտնում են հետևյալ նախարարները.
Հունգարիայի նախարարություն[2] | ||
Նախարարություն | Հունգարական անվանում | Նախարար |
---|---|---|
Ներքին գործերի նախարարություն | Belügyminisztérium | Շանդոր Փինթեր |
Գյուղատնտեսության զարգացման նախարարություն | Vidékfejlesztési Minisztérium | Շանդոր Ֆազեկաշ |
Պաշտպանության նախարարություն | Honvédelmi Minisztérium | Չաբա Խենդե |
Ազգային զարգացման նախարարություն | Nemzeti Fejlesztési Minisztérium | Ժուժաննա Նեմետ |
Մարդկային ռեսուրսների նախարարություն | Emberi Erőforrás Minisztérium | Զոլթան Բալոգ |
Արտաքին գործերի նախարարություն | Külügyminisztérium | Յանոշ Մարտոնյի |
Ադմինիստրացիայի և արդարադատության
նախարարություն |
Közigazgatási és Igazságügyi Minisztérium | Տիբոր Նավրաչիչ |
Ազգային տնտեսության նախարարություն | Nemzetgazdasági Minisztérium | Դյորդ Մատոլչի |
Առանց պորտֆելի նախարարներ՝ Ժոլտ Շեմյեն, Միխալ Վարգա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://archive.today/20130418030043/worldconstitutions.ru/archives/298/2 Конституция Венгрии
- ↑ Website of the Prime Minister’s Office Արխիվացված 2004-02-05 Wayback Machine. Retrieved 31 January 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.kormany.hu/en Արխիվացված 2011-09-26 Wayback Machine - веб-сайт правительства Венгрии (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիայի կառավարություն» հոդվածին։ |