Հունգարիայի Սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հունգարիայի Սահմանադրություն

Հունգարիայի Սահմանադրություն (հունգ.՝ Magyarország Alaptörvénye, ավելի վաղ հունգ.՝ A Magyar Köztársaság alkotmánya), Հունգարիայի հիմնական օրենքը, որն ընդունվել է 2011 թվականի ապրիլի 18-ին երկրի խորհրդարանի կողմից։ Ստորագրվել է 2011 թվականի ապրիլի 25-ին երկրի նախագահի կողմից և ուժի մեջ է մտել 2012 թվականի հունվարի 1-ից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2012 թվականը Հունգարիայի հիմնական օրենքը 1949 թվականի Սահմանադրությունն էր, որում 1989 թվականից ի վեր արմատական փոփոխություններ են կատարվել։

2010 թվականին խորհրդարանական ընտրություններում Ֆիդես-Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունը ստացել է մանդատների ավելի քան երկու երրորդը՝ սահմանադրական մեծամասնությունը։

Հիմնական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի անվանումը Հունգարական Հանրապետություն-ից փոխվում է պարզապես Հունգարիա, թեև կառավարման ձևը մնում է Հանրապետական[1][2]։ Մասնավորապես, փոփոխությունը մատնանշում է երկրի ընկալման անհրաժեշտությունը՝ առանց ուշադրության կենտրոնում պահելու նրա ներկա սահմանները. արտասահմանյան հունգարացիները իրավահավասար են ճանաչվում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի նոր սահմանադրության մեջ արձանագրվում է, որ Հունգարիայի ժողովրդին միավորում են Աստված և քրիստոնեությունը։ Պետության համար ամրագրվում է կյանքի պաշտպանության պարտականությունը, ընդ որում՝ նշվում է, որ կյանքը սկսվում է բեղմնավորման պահից։ Փաստորեն Սահմանադրության այս հոդվածը կարող է մեկնաբանվել որպես աբորտների արգելք։ Նոր սահմանադրության մեջ ամուսնությունը մեկնաբանվում է նաև որպես տղամարդու և կնոջ միություն, ինչի կապակցությամբ փաստաթղթի որոշ քննադատներ կարծում են, որ Սահմանադրությունը հիմք է ստեղծում համասեռամոլների և երկրի այն բնակիչների նկատմամբ խտրականության համար, որոնք քրիստոնյա չեն[3]։

2011 թվականի ապրիլի 15-17-ը Հունգարիայում տեղի ունեցան բազմահազարանոց բողոքի ակցիաներ՝ ընդդեմ նոր սահմանադրության ընդունման։ Այդ կապակցությամբ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ընդունված փաստաթղթի օգտին միջազգային աջակցություն (այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների)[4] ստանալու նպատակով։

2013 թվականի փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտին խորհրդարանը հավանություն տվեց Սահմանադրության փոփոխությունների փաթեթին[5], որը քննադատություն առաջացրեց ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս[6]։

2013 թվականի մարտին Հունգարիայի խորհրդարանը՝ 265 պատգամավոր, 11-ը դեմ արտահայտվեց, ևս 33-ը ձեռնպահ մնաց, ընդունեց Հունգարիայի Սահմանադրության մի շարք փոփոխություններ։ Փոփոխություններն անդրադարձան Սահմանադրության հետևյալ դրույթներին։

  1. Չեղյալ են հայտարարվել Հունգարիայի սահմանադրական դատարանի բոլոր որոշումները, որոնք ընդունվել են մինչև 2011 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելը (այդ որոշումների իրավական հետևանքների պահպանմամբ)։
  2. Օրենքների սահմանադրական վերանայում նախաձեռնելու իրավունք է վերապահվել Կուրիայի նախագահին և գլխավոր դատախազին։
  3. Սահմանադրական դատարանը վերապահել է օրենքների սահմանադրական վերանայման ինքնուրույն նախաձեռնության իրավունքը։ Սահմանափակված է Սահմանադրական դատարանի՝ խորհրդարանականների ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքները 2/3-ով չեղյալ հայտարարելու իրավունքը։
  4. Դատավորները և դատախազները (բացառությամբ համապատասխան համակարգերի ղեկավարների) պետք է կենսաթոշակի անցնեն ավելի վաղ սահմանված տարիքից (սահմանադրությամբ որոշված չէ)։
  5. Ամրապնդվում է դավանանքի և կրոնի ազատությունը, ինչպես նաև կրոնական իրավունքների իրականացման վերաբերյալ Սահմանադրական բողոքներ ներկայացնելու իրավունքը։
  6. Բյուջետային ուսանողների պարտականությունն է համալսարանից ազատ արձակվելուց հետո որոշակի ժամանակահատված աշխատել Հունգարիայում, հակառակ դեպքում նրանք պարտավոր են բյուջեին փոխհատուցել իրենց ուսման ծախսերը։
  7. Ընտրարշավի շրջանակներում Հունգարիայի և Եվրամիության ներկայացուցչական մարմինների ընտրությունների թեկնածուներին գովազդելու համար թույլատրվում է միայն հանրային ԶԼՄ-ներին։
  8. Նշվում է ավանդական ընտանիքի կարևորությունը։ Կառավարությանը թույլատրվում է հաստատել որոշ հասարակական վայրերում բնակությունն արգելելու կանոնները[5]։

Հիմնական քննադատությունը հասել է Սահմանադրական դատարանի իրավունքների սահմանափակման դրույթներին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգություն են հայտնել իրավունքի գերակայության վրա այս ուղղման ազդեցության վերաբերյալ։ Հեղինակները հայտարարել են, որ փոփոխությունները ժողովրդավարական են, իսկ նշված միջոցառումն անհրաժեշտ է նոր Սահմանադրությունը նախորդ Սահմանադրությունից ուրվագծելու համար[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Венгрии принята Конституция, закрепляющая право на жизнь с момента зачатия»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին 
  2. «Hungarian president signs new constitution despite human rights concerns», Deutsche Welle от 25 апреля 2011 года
  3. «Венгрия: новая конституция запрещает аборты и «однополый брак»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-19-ին։ Վերցված է 2011-04-20 
  4. Состоялась встреча председателя ОВЦС с Государственным секретарем Министерства государственного управления и юстиции Венгерской Республики
  5. 5,0 5,1 Fourth Amendment to Hungary’s Fundamental Law(անգլ.)
  6. Q&A: Hungary’s controversial constitutional changes Би-би-си(անգլ.)
  7. «Parliament passes constitutional amendments that critics call undemocratic» Archived 2014-12-22 at the Wayback Machine., politics.hu, 11 March 2013; accessed March 21, 2013
  8. «Hungary defies critics over change to constitution», BBC News, 11 March 2013; accessed March 21, 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]