Ժոլտ Շեմյեն
Ժոլտ Շեմյեն | |
![]() | |
Կուսակցություն՝ | Christian Democratic People's Party? |
---|---|
Կրթություն՝ | Բուդապեշտի համալսարան (1992) և Pázmány Péter Catholic University? (1990) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 8, 1962 (60 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | semjenzsolt.hu |
Ժոլտ Շեմյեն (հունգ.՝ Zsolt Semjén, օգոստոսի 8, 1962, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի քաղաքական և պետական գործիչ, Հունգարիայի փոխվարչապետ (2010 թվականից), Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության առաջնորդ (2003 թվականից)։
1980-ականների առաջին կեսին աշխատել է մի շարք արդյունաբերական ընկերություններում։ 1992 թվականին ստացել է սոցիոլոգիայի բակալավրի աստիճան Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանում։ Այնուհետև ուսումը շարունակել է Բուդապեշտի համալսարանում։ 1990-ականների երկրորդ կեսին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն աստվածաբանության գծով, աշխատել է որպես պրոֆեսոր համալսարանում։
1989 թվականին հանդես է եկել Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության հիմնադիրներից մեկը։ Եղել է Հունգարիայի խորհրդարանի գործադիր կոմիտեի անդամ։ 1994 թվականին դարձել է խորհրդարանի պատգամավոր։ 1997 թվականին զբաղեցրել Է Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության փոխնախագահի պաշտոնը, սակայն շուտով լքել է կուսակցության շարքերը և մտել Հունգարական ժողովրդավարական ֆորում։ 1998 թվականին Վիկտոր Օրբանի կառավարության եկեղեցու հարցերով նախարար Է դարձել։ 2002 թվականին խորհրդարանում վերընտրվել է Ֆիդեսի ցուցակով։ Արդեն հաջորդ տարի վերադարձել է Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության շարքերը և ընտրվել կուսակցության նախագահ։ 2006 և 2010 թվականներին վերընտրվել է խորհրդարանում։ 2010 թվականին զբաղեցրել Է փոխվարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունում։
2011 թվականին Օտտո ֆոն Հաբսբուրգի հուղարկավորությանը կնոջ հետ ներկայացրել է Հունգարիան[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Heart of Otto von Habsburg interred in Pannonhalma»։ Politics.hu։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-16-ին։ Վերցված է 2011-07-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Datapage
- Biography
- Semjén: Rendszeresen imádkozom Gyurcsányért (Index interview)
|