Ընտանեկան քաղաքականությունը Հունգարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սաբո ընտանիքը»՝ 20-րդ դարի երկրորդ կեսի Հունգարիայի ամենահայտնի հեռուստասերիալը, այն ժամանակվա հունգարական ընտանիքի բնորոշ պատկերն էր։

Ընտանեկան քաղաքականությունը Հունգարիայում վերաբերում է երկրի կառավարության այն միջոցառումներին, որոնք ընդունվել են Հունգարիայում ծնելիության մակարդակը բարձրացնելու և երկրի բնակչության անկումը կասեցնելու համար։ Հունգարիան ունի ընտանեկան քաղաքականություն, որը նպատակ ունի սուբսիդավորել երեխաների խնամքը նոր ծնողների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի բնակչությունը նվազում է 1980 թվականից ի վեր, երբ այն հասավ առավելագույն ցուցանիշի՝ 10,7 միլիոնի։ Հունգարիան, ըստ այդմ, Եվրոպայի այն երկիրն է, որի բնակչությունն ամենաերկար ժամանակ է, ինչ նվազում է։ Հիմնական պատճառն այն է, որ կանայք միջինում չունեն առնվազն 2,1 կամ ավելի երեխա, որն անհրաժեշտ է բնակչության թվաքանակը կայուն պահելու համար։ 1980 թվականից ի վեր ոչ մի կառավարություն չի փոխել այս միտումը, սակայն վերջին տասնամյակների ընթացքում մի քանի տեսանելի փոփոխություններ են եղել[1]։ Այն 1977 թվականի 2,17-ից իջել է 2011 թվականին՝ 1,23-ի[2]։ Բոկրոսի փաթեթը (հունգ.՝ Bokros-csomag; անվանվել է այն ժամանակվա Ֆինանսների նախարար Լայոս Բոկրոսի անունով), 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամը և Եվրոպական պարտքային ճգնաժամը արագացրին բնակչության նվազման միտումը[3]։

Ներկա դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Օրբանի կառավարությունը երկիրը ժողովրդագրական անդունդից փրկելը դարձրեց քաղաքականության հիմնական նպատակ։ Այն սահմանեց առատաձեռն ընդմիջումներ բազմազավակ ընտանիքների համար և զգալիորեն ավելացրեց սոցիալական նպաստները բոլոր ընտանիքների համար։ Երեք և ավելի երեխաներ ունեցողները գործնականում հարկեր չեն վճարում։ Ընդամենը մի քանի տարվա ընթացքում Հունգարիան տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության շրջանում ընտանիքների վրա ամենաքիչ ծախսեր կատարող երկրներից դարձավ ամենաշատ ծախսող երկրներից մեկը[4]։ 2015 թվականին այն ծախսել է ՀՆԱ-ի գրեթե 4%-ը[5]։

Կենդանի ծնունդների տարեկան թիվը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր տարեկան կենդանի ծնունդները Հունգարիայում[6]
2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018
90,335 88,049 90,269 89,524 93,281 92,135 95,361 94,646 93,467

Բնական աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնելիության ընդհանուր գործակիցը Հունգարիայում[7]
2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018
1.32 1.31 1.30 1.27 1.28 1.31 1.34 1.32 1.35 1.32 1.25 1.23 1.34 1.35 1.44 1.45 1.53 1.54 1.55

Աջակցություն աշխատավարձերի հարցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրբանի կառավարությունը պահպանեց արդեն գոյություն ունեցող ընտանեկան նպաստը (հունգ.՝ családi pótlék)[8] և հետագայում մտցրեց ընտանեկան հարկային արտոնությունը (հունգ.՝ családi adókedvezmény).[9]:

Ամուսնության և բնակարանային աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարությունը սահմանեց զեղչ առաջին ամուսնացած զույգերի համար (հունգ.՝ első házasok kedvezménye). նոր ամուսնացած զույգերը միասին ստանում են ամսական 5000 հունգարական ֆորինտ (մոտավոր համարժեք է հայկական դրամին) ամուսնությունից հետո 24 ամիսների ընթացքում[10]։

2015 թվականից բնակարանային աջակցության նպաստը կարող է օգտագործվել ամուսնացած զույգերի կողմից օգտագործված կամ նորակառույց տների և բնակարանների համար, եթե նրանք խոստանում են ունենալ մեկ, երկու, երեք կամ չորս երեխա։ Աջակցության չափը կախված է այն երեխաների թվից, որոնք զույգը նախատեսում է ունենալ։ Ծնողներից առնվազն մեկը պետք է լինի մինչև 40 տարեկան։ Նրանք պետք է բավարարեն նաև հետևյալ պահանջները՝ քրեական դատվածություն չունենալը և 180 օր սոցիալական ապահովության վճարը մինչև պահանջը (մեկ կամ երկու երեխայի դեպքում) կամ 2 տարվա սոցիալական ապահովության վճար (3 և ավելի երեխաների դեպքում)։ Երեխաները, որոնք կարող են լինել կենսաբանական կամ որդեգրված, պետք է ապրեն ծնողների հետ՝ բավարարելու չափանիշները։ Նրանք կարող են ստանալ նպաստը որպես ֆիքսված գումար կամ որպես բնակարանների արտոնյալ հիպոթեքային դրույք։ Գումարը կարելի է հաշվարկել հետևյալ կերպ[11].

Երեխաների քանակ Նոր բնակարան կամ տուն գնելը
Տարածք
Նոր բնակարան կամ տուն գնելը
Հիպոթեքի արտոնյալ տոկոսադրույքը
Նոր բնակարան կամ տուն գնելը
Տարածք
Նոր բնակարան կամ տուն գնելը
Հիպոթեքի արտոնյալ տոկոսադրույքը
1 երեխա Առնվազն 40 մ2 բնակարան կամ 70 մ2 տուն 600,000 հունգարական ֆորինտ Առնվազն 40 մ2 բնակարան կամ տուն 600,000 հունգարական ֆորինտ
2 երեխա Առնվազն 50 մ2 բնակարան կամ 80 մ2 տուն 2,600,000 հունգարական ֆորինտ Առնվազն 50 մ2 բնակարան կամ տուն 1,430,000 հունգարական ֆորինտ
3 երեխա Առնվազն 60 մ2 բնակարան կամ 90 մ2 տուն 10,000,000 հունգարական ֆորինտ
+ 10,000,000 հունգարական ֆորինտ հաստատուն վճար
2,200,000 հունգարական ֆորինտ
4 և ավելի երեխա Առնվազն 60 մ2 բնակարան կամ 90 մ2 տուն 10,000,000 հունգարական ֆորինտ
+ 10,000,000 հունգարական ֆորինտ հաստատուն վճար
Առնվազն 70 մ2 բնակարան կամ տուն 2,750,000 հունգարական ֆորինտ

Ընտանիքները կարող են նաև վերադարձնել իրենց հարկերի մեծ մասը մինչև 5 միլիոն հունգարական ֆորինտ, որը նրանք վճարում են տների և շինանյութերի գնումների համար։ Ի վերջո, նրանք պետք է վճարեն ընդամենը 5% ԱԱՀ[12]։

Մայրության և երեխայի պնամքի նպաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրության նպաստի չափը հավասար է երեխայի ծննդյան պահին նվազագույն կենսաթոշակի 225%-ին (64125 հունգարական ֆորինտ՝ 2017 թվականին). երկվորյակների դեպքում կազմում է 300% (85500 հունգարական ֆորինտ 2017 թվականին)։ Դա միանվագ աջակցություն է[13]։

Երեխայի խնամքի նպաստը վճարվում է ամսական, եթե երեխան լրացել է 2 տարեկանը։ Գումարը հավասար է ծնողներից մեկի (ով խնամում է երեխային) աշխատավարձի 70%-ին` ներկայիս նվազագույն աշխատավարձի 140%-ին, որը 2018 թվականին կազմել է 138,000 հունգարական ֆորինտ[14]։

Երեխաների համար անվճար կամ էժանացված ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից ի վեր ներդրվել են մի շարք միջոցառումներ, որոնք անվճար կամ ավելի էժան են դարձնում ծառայությունները երեխաներ ունեցող ընտանիքների համար։

Հետևյալ հիվանդությունների դեմ պատվաստումները Հունգարիայում անվճար են և պարտադիր՝ տուբերկուլոզ, դիֆթերիա, տետանուս, կապույտ հազ, պոլիոմիելիտ, հեմոֆիլուս գրիպ, կարմրուկ, խոզուկ, կարմրախտ, հեպատիտ[15]։ Կառավարությունը 2018 թվականից անվճար պատվաստումներ արեց այլ հիվանդությունների, ինչպիսիք են ջրծաղիկը, մենինգիտի երկու տեսակները և ռոտավիրուսը[16]։

Առաջին ինը տարվա երեխաները դպրոցում անվճար դասագրքեր են ստանում 2017 թվականից։ Ավելի բարձր տարիքի, բայց անբարենպաստ պայմաններում ապրող, երկարատև հիվանդությամբ տառապող, երեխայի պաշտպանության նպաստ ստանալու կամ երեք և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքում ապրողները նույնպես իրավունք ունեն անվճար դասագրքերի։ Այնուամենայնիվ, կառավարությունը նախատեսում է անվճար դասագրքեր տրամադրել յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի մինչև ավարտական ​​քննությունը[17][18]։

Այն երեխաները, ովքեր ապրում են անբարենպաստ պայմաններում, տառապում են երկարատև հիվանդությամբ, ստանում են երեխայի պաշտպանության նպաստ կամ ապրում են երեք և ավելի երեխաներով բազմազավակ ընտանիքում, մանկապարտեզներում և դպրոցներում նույնպես անվճար կամ կես գնով սնունդ են ստանում։ Մինչդեռ մյուսները դրանք ստանում են իջեցված գներով[19][20]։

20 տարեկանից ցածր անձինք, ովքեր կստանան B կատեգորիայի եվրոպական վարորդական իրավունք, կարող են և՛ KRESZ-ի դասընթաց անցնել (նման է բրիտանական մայրուղու կանոնագրքին) անվճար, և՛ առաջին անգամ անվճար փորձարկել թեստը[21]։

B2 կամ C1 մակարդակի լեզվի հաջող քննություն ստացողների համար քննության արժեքը վերադարձվում է պետության կողմից, եթե քննություն հանձնող 35 տարեկանից ցածր է[22]։

Երեխաները կարող են անվճար օգտվել հասարակական տրանսպորտից, եթե նրանց ուղեկցում է մեծահասակ և դեռ դպրոց չեն հաճախում։ Աշակերտները, ուսանողները և բակալավրիատի ուսանողները կարող են օգտվել հասարակական տրանսպորտից կես գնով՝ ցույց տալով իրենց ուսանողական քարտը[23]։

Աջակցություն ծնողներին և տատիկներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ երեխայի ծնողներն ունեն 2 օր հավելավճարով արձակուրդ։ Երկու երեխայի ծնողները ստանում են 4 օր։ Երեք և ավելի երեխաների ծնողները ստանում են յոթ հավելյալ վճարովի արձակուրդ՝ համեմատած միջին հունգարացու հետ[24]։

«Կանայք 40» ծրագիրը հնարավորություն է տալիս 40 տարի աշխատած կանանց համար թոշակի անցնել ավելի շատ ժամանակ՝ թոռների կամ իրենց ծնողների հետ անցկացնելու համար[25]։

Հունգարիայից դուրս հունգարացիների աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրության նպաստը միանվագ աջակցություն է արտերկրում ապրող հունգար մայրերին և կազմում է 64,125 հունգարական ֆորինտ յուրաքանչյուր երեխայի համար։ Երկվորյակների դեպքում գումարը միասին կազմում է 85500 հունգարական ֆորինտ[26]։ Հունգարիայից դուրս ապրող յուրաքանչյուր հունգար ծնող կարող է ունենալ յուրաքանչյուր երեխայի համար 42,500 հունգարական ֆորինտ հաշիվ։ Գումարը մնում է բանկում և տոկոսներ է կրում մինչև երեխայի 18 տարին լրանալը, երբ անձը կարող է ստանալ վերջնական գումարը[27]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hungarian Free Press - Hungarian action plan seeks to dramatically increase birth rate by 2030 - May 25, 2017
  2. «Vital statistics, Hungarian Central Statistical Office». ksh.hu. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  3. penzugyiszemle.hu - Sikeres e a magyar családpolitika? - István Szilas
  4. Visegrad Insight - The V4’s greatest existential threat - Demographic decline and an ageing population - Filip Mazurczak - August 5, 2014
  5. OECD - Public spending on family benefits
  6. https://ec.europa.eu/eurostat/databrowser/bookmark/5cf9aeb7-3f0c-44a5-b42c-933e56d04bd3?lang=en
  7. «Fertility rate, total (Births per woman) - Hungary | Data».
  8. csalad.hu - Családi pótlék
  9. csalad.hu - Családi adókedvezmény
  10. csalad.hu - Első házasok kedvezménye
  11. csalad.hu - Családi Otthonteremtési Kedvezmény
  12. portfolio.hu - Jó hírt kaptak a családi házat építők - December 3, 2018
  13. csalad.hu - Anyasági támogatás
  14. csalad.hu - Gyermekgondozási díj - GYED
  15. babaszoba.com - Kötelező és választható oltások gyerekeknek- Oltási rend - January 23, 2017
  16. napi.hu - Öt új védőoltás lehet ingyenes
  17. Kinek jár ingyen a tankönyv szeptembertől? - Eduline - June 29, 2017
  18. csalad.hu - Tankönyvtámogatás
  19. Magyar Idők - Tovább bővülő családtámogatások - July 3, 2017
  20. csalad.hu - Étkezési térítési díjkedvezmény
  21. csalad.hu - Pár nap, és ingyenes lesz a KRESZ-vizsga - June 29, 2018
  22. Megvannak a részletek: így kaphatjátok vissza a sikeres nyelvvizsga díját January 5, 2018
  23. BKK - Helyi közlekedés kedvezményei
  24. csalad.hu - Gyermekek után járó szabadság
  25. csalad.hu - Nők 40
  26. csalad.hu - Köldökzsinór Program – a külhoni magyar családok támogatása
  27. csalad.hu - Köldökzsinór Program – a külhoni magyar családok támogatása

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]