Jump to content

Աշոտ Տեր-Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Տեր-Գրիգորյան
Ծնվել էհունվարի 5, 1927(1927-01-05)
ԾննդավայրՍևանի շրջան
Մահացել էնոյեմբերի 5, 1988(1988-11-05) (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1947)
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր (1974) և պրոֆեսոր
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ

Աշոտ Երեմի Տեր-Գրիգորյան (հունվարի 5, 1927(1927-01-05), Սևանի շրջան - նոյեմբերի 5, 1988(1988-11-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1974), ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1982)

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1927 թվականին, Սևանի շրջանի Օրդաքլու (այժմ՝ Լճաշեն) գյուղում։ Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը (1947 թ.)։ Աշխատել է Սևանի շրջանի դպրոցներում (1947-952 թթ.), մանկավարժական գիտությունների ԳՀ ինստիտուտում, «Սովետական մանկավարժ» ամսագրում (1952-1965 թթ.), 1965 թվականից դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, 1971 թվականից՝ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի հիմնադիր-վարիչ։ 1998 թվականից ամբիոնը կրում է Աշոտ Տեր-Գրիգորյանի անունը[2]։

Հիմնականում զբաղվել է տարրական դասարաններում հայոց լեզվի ուսուցման, ինչպես նաև հայ մանկավարժության պատմության խնդիրներով, լուսաբանել գրաճանաչության, ընթերցանության, քերականության, ուղղագրության և վայելչագրության ուսուցման, կարողությունների ու հմտությունների ձևավորման հարցերը։ Հեղինակ է բուհական ձեռնարկների ու դպրոցական դասագրքերի[3]։ Կազմել է (1956 թ-1974 թ) տարրական դասարանների մայրենի լեզվի դասագրքեր, որոնք գործածության մեջ են եղել ՀԽՍՀ և Սփյուռքի դպրոցներում։

  • ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1982)
  • ՅՈԻՆԵՍԿՕ-ի «Ժպիտի շքանշան» (1980)
  • Մատենադարանի Մեսրոպ Մաշտոցի անվան հուշամեդալ (1985)
  • Գեղարվեստական ստեղծագործությունների ավանդումը տարրական դասարաններում։ (Օգնություն ուսուցչին), 1971։ տիտղթ. (Աշոտ Երեմի Տեր-Գրիգորյան)
  • Մանկավարժական դիմանկարներ։ Երկու գրքով, 1987։ տիտղթ. (Աշոտ Տեր-Գրիգորյան)
  • Մայրենի 1։ Դասագիրք I դասարանի համար, 1993։ տիտղթ. (Ա. Ե. Տեր-Գրիգորյան)
  • Հայրենի աղբիւր։ [Հայոց լեզուի դասագիրք]։ 2 Տարի, 1989-1990։ տիտղթ. (Ա. Ե. Տէր-Գրիգորեան); (Տէր-Գրիգորեան Աշոտ Երեմի)
  • Այբբենարան։ [Սփյուռքի դպր. համար], 1964։ տիտղթ. (Ա. Տէր-Գրիգորեան), (Տէր-Գրիգորեան Աշոտ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Zarkfoundation - Աշոտ Տեր-Գրիգորյան». zarkfoundation.com.
  2. aspu.am https://aspu.am/hy/page/ashot_ter-grigoryani_anvan_mayrenii_ev_nra_dasavandman_metodikayi_ambion/. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 665
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Տեր-Գրիգորյան» հոդվածին։