Աշոտ Զորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Զորյան
Ծնվել է 1905
Վախճանվել է 1970
Մահվան վայր Կահիրե, Եգիպտոս
Ազգություն հայ
Մասնագիտություն նկարիչ
Աշակերտներ Շուշան Եգոյան, Նորա Փափազյան և Ռոզա Փափազյան

Աշոտ Զորյան (1905, Կիրասոն, Թուրքիա- 1970, Կահիրե), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վիեննայի նկարչական դպրոցում, 1928 թվականին ավարտել է Հռոմի գեղարվեստի ակադեմիան)։ Հաստատվել է Ալեքսանդրիայում, 1941 թվականին տեղափոխվել է Կահիրե։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, ձևավորել գրքեր։ Մասնակցել է Փարիզի ձմեռային սալոնին (1949), Վենետիկի (1952), Ալեքսանդրիայի (1955, 1957) բիենալեներին։

Զորյանի կտավները պահվում են Կահիրեի և Ալեքսանդրիայի թանգարաններում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան վանքերում, Հայաստանի ազգային պատկերասրահում (մոտ 200 գործ, այդ թվում՝ «Պարուհու դիմանկարը», «Մայրամուտ Նեղոսի ափին»)։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բեյրութում, Հալեպում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005