Էդմոն Քիրազ
Էդմոն Քիրազ ֆրանսերեն՝ Edmond Kiraz | |
|---|---|
| Ի ծնե | ֆրանսերեն՝ Edmond Kirazian |
| Կեղծանուն | Kiraz |
| Ծնվել է | օգոստոսի 25, 1923[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կահիրե[4] |
| Վախճանվել է | օգոստոսի 11, 2020[5][4][6] (96 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][4] |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գրան–Շոմիե ակադեմիա և autodidact? |
| Մասնագիտություն | կոմիքսների հեղինակ, խմբագրականի ծաղրանկարիչ և ծաղրանկարիչ |
| Կայք | kiraz-artworks.com և lesparisiennesdekiraz.com |
Էդմոն Լևոնի Քիրազ (Քիրազյան, ֆրանսերեն՝ Edmond Kiraz, օգոստոսի 25, 1923[1][2][3][…], Կահիրե[4] - օգոստոսի 11, 2020[5][4][6], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][4]), ֆրանսահայ ծաղրանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1923 թվականին Թուրքիայից Եգիպտոս հասած Լևոն Քիրազի և Էլիզ Սեթյանի ընտանիքում, ովքեր ունեցել են 4 երեխա՝ 3 աղջիկ և մեկ տղա։ Էդմոնը և քույրը՝ Անահիտը, երկվորյակներ են։ Հայրը Էդմոնին անվանակոչել է ի պատիվ ֆրանսիացի պոետ և դրամատուրգ Էդմոն Ռոստանի։
Քիրազը սովորել է Կահիրեի Նուբարյան ազգային վարժարանում, այնուհետև՝ ֆրանսիական քոլեջում։ Նվագել է շեփոր։ 10 տարեկանում նկարել է իր առաջին կտավը՝ 17-րդ դարի կրոնական թեմաներով նկարի կրկնօրինակում, որը նվիրել են Բաղդադի հայկական եկեղեցուն։ Քիրազի առաջին քաղաքական ծաղրանկարը տպագրվել է «Image», «Parade», «La Réforme d’Alexandrie» և «Al Moussavar» ամսագրերում «Քիրազ» ստորագրությամբ, երբ նա 17 տարեկան էր[7]։
1946 թվականին Կահիրեից տեղափոխվել է Փարիզ։ Սովորել է Փարիզի ’Académie de la Grande Chaumière-ում։ 1950-1951 թվականներին աշխատել է «La Bataille» թերթերում, 1951-1952 թվականներին՝ «le Rouge et le Noir», 1952-1954 թվականներին՝ «Samedi Soir», 1955-1959 թվականներին՝ «Ici Paris», որտեղ ստեղծել է «Carnets de Belles» շարքը։ Հետպատերազմյա շրջանում ընկերացել է երիտասարդ ծաղրանկարիչների՝ Պոյնեի, Էֆելի, Բելուսի, Ֆեզանի, Բոսկի, Շավալի, Ալդեբերի, Դուբուայի հետ։
1959 թվականին Մարսել Դասոն, ով արդեն նկատել էր Քիրազի տաղանդը, խնդրում է նրան ստեղծելու «Les Parisiennes» («Փարիզուհիներ») շարքն իր նորաստեղծ «Jours de France» թերթի համար։ Այստեղից էլ սկսվում է Քիրազի հայտնի «Փարիզուհիներ» շարքը՝ երիտասարդ, թեթև, սլացիկ, էլեգանտ, երկար ոտքերով, սփրթնած դեմքերով, խելացի փարիզուհիները։ 1970 թվականից Հյու Հեֆների խնդրանքով «Փարիզուհիները» տպագրվեցին «Փլեյբոյ» ամսագրում[8][9]։
Քիրազն ալբոմներ սկսեց հրատարակել 1950-ական թվականներին։ Գրել է «Ինքնակենսագրություն և հիշողություններ» գիրքը։ Քիրազի «Փարիզուհիներ» շարքի կտավները ցուցադրվել են Ֆրանսիայի և արտերկրի տարբեր պատկերասրահներում։ 25 աշխատանք գտնվում է Փարիզի «Կառնավալե» թանգարանում։
Ծաղրանկարների հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lissi, Diogène, 1954
- Carnet de belles, Pulcinella, 1959
- Les Parisiennes (Parisian Women), Denoël, 1963
- Les Parisiennes au volant, Denoël, 1966
- La Parfaite Secrétaire, Denoël, 1967
- Parlez-moi de moi : les Parisiennes, Denoël, 1973
- Sonate à quatre mains, Filipacchi-Denoël, 1978
- Les Femmes de Kiraz, Plon, 1985
- Les Parisiennes se marient, Assouline, 1994
- Je les aime comme ça (I Like Them That Way), Denoël, 2000
- Jamais le premier soir( Never the First Night), Denoël, 2001
- Kiraz dans Playboy (Kiraz in Playboy), Denoël, 2002
- Elles et moi (The Girls and I), Denoël, 2003
- Mini drames, Denoël, 2005
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո լեգիոն շքանշան»
- Փարիզի պատվավոր քաղաքացի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- 1 2 BD Gest' (ֆր.)
- 1 2 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- 1 2 3 4 5 6 Fichier des personnes décédées (ֆր.)
- 1 2 3 4 https://www.lefigaro.fr/culture/deces-de-kiraz-le-dessinateur-fou-amoureux-des-parisiennes-20200811
- 1 2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ «Kiraz fête les Parisiennes». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Edmond Kiraz's Parisiennes
- ↑ «Les parisiennes de Kiraz». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||