Նուբարյան ազգային վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պողոս Նուբար Փաշա

Նուբարյան ազգային վարժարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1925 թվականին, Կահիրեի Հելիոպոլիս արվարձանում, ազգային բարերար Պողոս Նուբար փաշայի նվիրատվությամբ։ Կոչվում է նրա անունով։ Ունի մանկապարտեզի, նախակրթարանի և բարձրագույն նախակրթարանի բաժիններ։ Նպատակն է սաների նախապատրաստումը բարձրագույն դպրոց ընդունվելու համար։ Դասավանդվում են հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, մատենագիտություն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, կրոնի պատմություն, բնական գիտություններ, արվեստի առարկաներ։ Վարժարանը 1926 թվականին ունեցել է 138, 1937 թվականին՝ 247, 1949 թվականին՝ 313, 1996 թվականին՝ 110 աշակերտ, 23 ուսուցիչ։ Կան գրադարան, մատենադարան։ Հրապարակել է «Արեգ» պարբերաթերթը։ Հովանավորներն են թեմի առաջ նորդարանը, Կահիրեի ազգային իշխանությունը։ Վարժարանում կան գրադարան և մատենադարան։ Հրապարակել է «Արեգ» պարբերաթերթը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տարագիր հայերի կրթօջախները․Նուբարյան ազգային վարժարան - Western Armenia TV». 2022 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։