Անտոն Աուշտրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Աուշտրյան
Ծնվել է1897
ԾննդավայրՔութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1936
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Անտոն Աուշտրյան Վիքիդարանում

Անտոն Աուշտրյան (1897, Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1936), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քութայիս քաղաքի Չխարի գյուղում (ՎրաստանԱնդրկովկասում խորհրդային կարգերի հաղթանակից հետո Աուշտրյանը կուսակցական ղեկավար պաշտոններ է վարել ՀԽՍՀ Ալավերդու ու Սիսիանի և ՎԽՍՀ Ախալքալաքի շրջաններում։

Հայերենից վրացերեն է թարգմանել Ավետիք Իսահակյանի «Աբա-Լալա Մահարի» պոեմից որոշ հատվածներ։ Վրացերենից հայերեն է թարգմանել Վաժա Փշավելայի «Արծիվ» և Իոսիբ Գրիշաշվիլիի մի շարք բանաստեղծություններ, հատվածներ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորից»։

Աուշտրյանի թարգմանությամբ 1925 թվականին Երևանում լույս է տեսել «Վրաց գրականությունը հայերեն» ժողովածուն։ Մահացել է 1936 թվականին[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանաստեղծություններ, Թիֆլիս, պոլիգրաֆ բաժնի 5-րդ տպարան, 1923, 12 էջ։

Թարգմանություններ (վրացերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Ջավախիշվիլի, Անմեղ Աբդուլը (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1928, 36 էջ։
  • Կ. Լորդկիպանիձե, Լուսանկարիչը (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1929, 35 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 84-85.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Աուշտրյան» հոդվածին։