Անսովոր օր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անսովոր օր
Una giornata particolare
Անսովոր.jpg
ԵրկիրFlag of Canada.svg Կանադա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրդրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվական1977
Լեզուիտալերեն
ՌեժիսորԷտտորե Սկոլա[1][2][3][4]
ՊրոդյուսերԿարլո Պոնտի
Սցենարի հեղինակՄաուրիսիո Կոստանցո, Ռուջերո Մակկարի և Էտտորե Սկոլա
ԴերակատարներՍոֆի Լորեն[2][5][4], Մարչելլո Մաստրոյանի[2][5], Ջոն Վերնոն[2][5], Ալեսսանդրա Մուսոլինի[2][5], Ֆրանսուա Բեր[2][5] և Վիտտորիո Գուերիերի[2][5]
ՕպերատորՊասկուալինո դը Սանտիս
ԵրաժշտությունԱրմանդո Տրավիոլի
ՄոնտաժՌայմոնդո Կրոսչիանի
Պատմվածքի վայրՀռոմ
Նկարահանման վայրՀռոմ
Տևողություն105 րոպե

Անսովոր օր (իտալ.՝ Una giornata particolare), կամերային մելոդրամատիկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1977 թվականին։ Պատմում է մի տնային տնտեսուհու և նրա հարևանի մասին, որոնք միակն էին ամբողջ շենքից, որոնք չմասնակցեցին Հռոմում Ադոլֆ Հիտլերի գալստյանն ու Բենիտո Մուսոլինիի հետ հանդիպման համար կազմակերպված շքերթին։ Ֆիլմի ռեժիսորն է Էտորե Սկոլան[6]:

Ֆիլմը Իտալիա-Կանադա համատեղ աշխատանքի ծնունդ է։ Գլխավոր դերերը կատարում են Սոֆի Լորենն ու Մարչելլո Մաստրոյանին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները կատարվում են քսանչորս ժամերի ընթացքում։ Այն գրեթե ամբողջությամբ նկարահանված է սովորական հռոմեական բնակարանում։ Կադրում, փաստացի, գրեթե ամբողջ ընթացքում միայն երկու դեմքեր են երևում՝ Լորենն ու Մաստրոյանին։

1938 թվականի մայիսի 6-ին, երբ Հիտլերը այցելում է Հռոմ, հանդիպելու Մուսոլինիի հետ, Անտոնիետայի ամբողջ բազմանդամ ընտանիքը, վեց երեխաները, այդ թվում և ամուսինը, ով ծառայում էր ֆաշիստների մոտ, ուղևորվում են մասնակցելու տոնական շքերթին՝ նվիրված այդ այցելությանը։ Անտոնիետան, ով խրված էր տնային հոգսերի մեջ, մնում է տանը, չնայած որ նա համարվում էր Մուսոլինիի կրքոտ երկրպագուն։ Հանկարծ նրա խոսող սարյակը դուրս է թռչում վանդակից և նստում է հարևան Գաբրիելի պատուհանագոգին։ Վերջինս նույնպես տանն էր մնացել այդ օրը։ Ինչպես հետո պարզվեց, նա հակաֆաշիստ էր՝ ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշմամբ։ Այդպես էլ սկսվում է նրանց ծանոթությունը։ Սյուժեի տարածմանը զուգընթաց, ակներև է դառնում, որ երկու հերոսներն էլ խիստ մենակ և նվաստացած են իրենց զգում տվյալ ժամանակի հասարակության մեջ։

Չնայած այն հանգամանքին, որ հերոսները տարակարծիք էին քաղաքական հարցերի տեսակետում, առանց կռիվների նրանք ավելի ու ավելի են մտերմանում մեկմեկու։ Արդյունքում, սիրով զբաղվելուց հետո, նրանք բաժանվում են։ Կնոջ մոտ, շքերթի ավարտից հետո, վերադառնում է ընտանիքը։ Իսկ հարևանի մոտ երեկոյան գալիս են պատկան մարմինները, որպեսզի աքսորեն նրան Սարդինիա՝ քաղաքական հայացքների և համասեռամոլության համար[7][8]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դերը
Սոֆի Լորեն Անտոնիետա
Մարչելլո Մաստրոյանի Գաբրիել
Ջոն Վերնոն Էմանուելե, Անտոնիետայի ամուսինը
Ֆրանսուա Բեր դռնապահ
Պատրիցիա Բասո Ռոմանա
Տիցիանո դե Պերսիո Արնալդո
Մաուրիցիո Դի Պաոլանտոնիո Ֆաբիո
Անտոնիո Գարիբալդի Լիտորիո
Վիտտորիո Գուերիերի Ումբերտո
Ալեսանդրա Մուսոլինի Մարիո Լուիզիա
Նիկոլ Մանի սպայի աղջիկը

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե գլոբուսի» հաղթող՝ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում
  • «Օսկար» տղամարդու լավագույն դերի (Մարչելլո Մաստրոյանի) և լավագույն օտարալեզուֆիլմի համար՝ 1978 թվականին.[9]
  • Իտալիայում արժանացել է Նաստրո դ'Արջենտոյի երեք մրցանակի (լավագույն կին դերասանուհի, երաժշտություն և սցենար անվանակարգերում)
  • Թվով 2 մրցանակ՝ Դավիդ դի Դոնաթելո մրցանակ (կնոջ լավագույն դեր, լավագույն ռեժիսոր)
  • Ֆրանսիայում ֆիլմն արժանացավ «Սեզարի», որպես լավագույն օտարալեզու ֆիլմ
  • Ֆիլմը մասնակցեց նաև Կաննի միջազգային կինոփառատոնին, 1977 թվականին[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]