Աննե Հոլթ
Աննե Հոլթ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1958[1][2][3] (66 տարեկան) |
Ծննդավայր | Լարվիկ, Վեստֆոլ[4] |
Մասնագիտություն | crime fiction writer, փաստաբան, քաղաքական գործիչ, լրագրող, հեռուստահաղորդավարուհի և Q11995949? |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Բերգենի համալսարան |
Գիտական աստիճան | Candidate of Law? (1986) |
Ժանրեր | դետեկտիվ |
Կուսակցություն | Նորվեգական բանվորական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Tine Kjær?[9] |
Anne Holt Վիքիպահեստում |
Աննե Հոլթ ՝ (նորվ.՝ Anne Holt, նոյեմբերի 16, 1958[1][2][3], Լարվիկ, Վեստֆոլ[4]), նորվեգացի հեղինակ, իրավաբան և նախկին Արդարադատության նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 16-ին , Նորվեգիայի Թագավորության հարավային հատվածում գտնվող Լարվիկ կոմունայում, մեծացել Լիլլյեսթրյոմում և Թրոմսյոում, իսկ 1978 թվականին տեղափոխվել Օսլո։ 1986 թվականին Աննե Հոլթն ավարտել է Բերգենի համալսարանը, իրավաբանի որակավորումով։ 1984-ից 1988 թվականներին աշխատել է Նորվեգիայի հեռարձակող ընկերությունում (NRK)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննե Հոլթն ապրում է Օսլոյում իր զուգընկերոջ և իրենց դստեր՝ Իոհաննայի հետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննե Հոլթը երկու տարի աշխատել է Օսլոյի ոստիկանության բաժանմունքում, ձեռք բերել Նորվեգիայում փաստաբան աշխատելու իրավունք։ 1990 թվականին վերադարձել է Նորվեգիայի հեռարձակող ընկերություն (NRK), մեկ տարի աշխատել այնտեղ որպես լրագրող, և վարել է նորությունների ծրագիրը։
Իր իրավաբանական պրակտիկան Աննե Հոլթը սկսել է 1994 թվականին, և կարճ ժամանակով՝ 1996 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 1997 թվականի փետրվարի 4-ը եղել է Նորվեգիայի Արդարադատության նախարար։ Հոլթն իր առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել, իսկ նրան փոխարինել է Գերդ-Լիվ Վալլան։
Ստեղծագործական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննե Հոլթի դեբյուտային աշխատանքը որպես վիպագիր, եղել է «Կույր դիցուհին» (Blind gudinne) հանցագործության մասին վեպը, 1993 թվականին, որը պատմում է լեսբուհի ոստիկան Հաննե Վիլհելմսենի մասին։ Հոլթը երկու վեպերի համահեղնակ է իր պետքարտուղար Բերիթ Ռեյիս-Անդերսենի հետ («Løvens gap» 1997, «Uten ekko» 2000)։
Նրա 2015 թվականի «Offline» վեպը իսլամական մշակույթի կենտրոնի վրա ահաբեկչական հարձակման մասին է, որն իրականացվել է մի խումբ նորվեգացի ազգայնամոլների կողմից[10]։
Նա ամենահաջողակ վիպասաններից մեկն է Նորվեգիայում, ով գրել է վեպեր հանցագործությունների մասին։ Նրա գործերը հրատարակվել են 25 երկրներում[11]։
Քաղաքական տեսակետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլթը Նորվեգական բանվորական կուսակցություն և սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ է։ Նա խիստ պահպանել է մուսուլմանների ներգաղթի բարձր մակարդակը սկանդինավյան երկրներում, և նկարագրել է այդ ռասիստների քաղաքականության քննադատությունները։ 2014-ին Աննե Հոլթը շվեդ լրագրողների աշխատանքն ավելի բարձր է գնահատել նորվեգացի լրագրողների աշխատանքից, իսլամի քննադատությունն ու ներգաղթն իրենց հանսարակությանը քաղաքապես ճիշտ ներկայացնելու և իրազեկելու համար[12][13]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա պարգևատրվել է տասնյակ մրցանակներով, այդ թվում «Riverton Prize» մրցանակով (1994 թվական) «Երանի՜ նրանց, ովքեր ձգտում են» (Salige er de som tørster), «Bokhandler Prize» (1995 թվական) մրցանակով «Սատանայի մահը» վեպերի համար և «Cappelen Prize» մրցանակ (2001 թվական)[14]։
Բիբլիոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 Կույր դիցուհին (Blind gudinne)
- 1994 Օրհնված են նրանք, ովքեր ձգտում են (Salige er de som tørster)
- 1995 Սատանայի մահը (Demonens død)
- 1997 Առյուծի բերանը (Løvens gap)
- 1999 Մեռած Ջոկերը (Død joker)
- 2000 Արձագանք չկա (Uten ekko)
- 2003 Ճշմարտությունն այն կողմ է (Sannheten bortenfor)
- 2007 1222
- 2015 Տարօրինակ թվեր (Offline)
- 2016 Փոշու և մոխրի մեջ (I støv og aske)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120462303 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.bokhandlerforeningen.no/vinnere-av-bokhandlerprisen
- ↑ https://www.deutschlandfunkkultur.de/kulturnachrichten.265.de.html?drn:date=2021-08-06
- ↑ https://www.boersenblatt.net/news/preise-und-auszeichnungen/radio-bremen-krimipreis-anne-holt-188679
- ↑ Anne Holt får Rivertonprisen 2023(նորվ.) — NRK, 2024.
- ↑ https://www.vg.no/nyheter/innenriks/i/a2w384/anne-holt-gift-med-sin-tine — VG, 2000.
- ↑ Olsen, Pål Gerhard; Anne Holts nye krim: Terroren ikke påtrengende nok; Aftenposten; September 26, 2015; https://www.aftenposten.no/kultur/i/2XJy/Anne-Holts-nye-krim-Terroren-ikke-patrengende-nok
- ↑ Salomonsson Agency
- ↑ Rustad, Hans; Anne Holt står fast; Document; November 14, 2014; https://www.document.no/2014/11/14/anne-holt-star-fast/
- ↑ Rustad, Hans; Anne Holt: elsker Sverige for det politisk korrekte; Document; September 25, 2010; https://www.document.no/2010/09/25/anne_holt_elsker_sverige_for_d/
- ↑ Berge, Toril; Jeg kan skrive krim; VG; March 10, 2004; https://www.vg.no/rampelys/bok/jeg-kan-skrive-krim/a/248044/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anne Holt's Swedish Publisher
- The Salomonsson Agency Արխիվացված 2014-06-22 Wayback Machine
- Fantastic Fiction
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննե Հոլթ» հոդվածին։ |
|