Աննա Նիկոլ Սմիթ
Աննա Նիկոլ Սմիթ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 28, 1967[1][2][3] |
Ծննդավայր՝ | Հյուստոն |
Վախճանի թիվ՝ | փետրվարի 8, 2007[4][1][2][…] (39 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Hollywood, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, պարուհի, Փլեյբոյի փլեյմեյթ, մոդել, կինոպրոդյուսեր, երաժիշտ և հեռուստատեսային դեմք |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000645 |
annanicole.com |
Աննա Նիկոլ Սմիթ (անգլ.՝ Anna Nicole Smith), իսկական անունը՝ Վիկի Լին Հոգան (անգլ.՝ Vickie Lynn Hogan, նոյեմբերի 28, 1967[1][2][3], Հյուստոն - փետրվարի 8, 2007[4][1][2][…], Hollywood, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի, հաղորդավարուհի, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։ «Playboy» ամսագրի 1993 թվականի աղջիկը և 1990-ականների սեքս-խորհրդանիշը[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկի Լին Հոգանը ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 28-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, աշխատավոր Դոնալդ Յուջին Հոգանի (12.07.1947-19.09.2009, մահացել է թոքի քաղցկեղից) և սպա Վիրջի Թաբերսի (12.07.1951-18.11.2018, մահացել է քաղցկեղից) ընտանիքում[6]։ Ապագա աստղի ծնողները բաժանվել են նրա ծնունդից անմիջապես հետո, և նրա հայրն անհետացել է՝ ուղևորվելով անհայտ ուղղությամբ։ Աղջկա մայրը նույնիսկ փոքրիկ երեխայի համար չի կարողացել թողնել աշխատանքը, քանի որ դա ընտանիքի միակ եկամուտի աղբյուրն է եղել։ Մոր զբաղվածության պատճառով Վիկիին դաստիարակել է մորաքույրը՝ Քեյ Բեալը, որը նրան շատ է սիրել։ Աղջիկը նրան երկրորդ մայր է անվանել[7]։ Արդեն լինելով հասուն և ճանաչված՝ նա հանդիպել է հոր հետ և ավելի ուշ տեղեկացրել, որ հպարտանում է նրանով։ Վիկին ունի հինգ խորթ քույր և եղբայր։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոդելի կարիերան սկսել է 20 տարեկանում։
1992 թվականին Վիկին մասնակցել է «Guess»-ի գովազդին։ Հենց այդ ժամանակ էլ նա վերցրել է Աննա Նիկոլ Սմիթ կեղծանունը։ Աննա և Նիկոլ անունները հորինված են, բայց Սմիթը նրա իսկական ազգանունն է, որը ստացել է առաջին ամուսնությունից։
1993 թվականին Աննա Նիկոլը դարձել է «Playboy» ամսագրի աղջիկը։ Նա հնարավորություն է ունեցել հայտնվել ամսագրում մեկ տարի շուտ, բայց նկարահանումներից առաջ տեղեկացրել է խմբագրությանն այն մասին, որ ավտովթարի է ենթարկվել և ունի կապտուկներ, որոնց պատճառով չի կարողանա մասնակցել նկարահանումներին։ Նա իսկապես ավտովթարի է ենթարկվել, սակայն ձերբակալվել է խմած վիճակում ավտոմեքենա վարելու համար։
1990-ական թվականների կեսերին և 2000-ականների սկզբին Սմիթը կազմակերպել է սեփական թոք շոուն՝ «Աննա Նիկոլի թոք շոու», նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում։
1998 թվականին թողարկվել է «Աննա Նիկոլ Սմիթի գաղտնիքները» ֆիլմը, որի մեջ Սմիթը հանդես է եկել որպես դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Նիկոլ Սմիթն ամուսնացած է եղել երեք անգամ, ունեցել է երկու երեխա[8]։
- Առաջին ամուսինը՝ Բիլլի Սմիթ՝ խոհարար։ Ամուսնացած են եղել 1985-1993 թվականներին։ Ապագա ամուսինները ծանոթացել են էժանագին ռեստորաններից մեկում, որտեղ Բիլլին խոհարար էր աշխատում, իսկ ապագա աստղը հավ էր տապակում։ Նրանք ամուսնացել են 1985 թվականի ապրիլի 4-ին, իսկ 1986 թվականի հունվարի 21-ին ծնվել է Դենիել Ուեյն Սմիթը՝ նրանց որդին (նա ծանր հիվանդ էր և մահացել է 2006 թվականի սեպտեմբերի 10-ին՝ դեղամիջոցներով պատահական գերդոզավորումից, որով բուժվում էր)։ Նրա որդու ծնվելուց կարճ ժամանակ անց ամուսինները բաժանվել են, իսկ 1993 թվականի փետրվարի 3-ին պաշտոնապես բաժանվել։
- Երկրորդ ամուսինը՝ Ջեյմս Հովարդ Մարշալը, ծնվել է 1905 թվականին, ամերիկացի գործարար մագնատ, համալսարանի պրոֆեսոր, փաստաբան, և դաշնային կառավարության անդամ, որն էլ օգնել է նրան ճանաչում ստանալ։ Ապագա ամուսինները 1990-ականների սկզբին ծանոթացել են Սթրիփ ակումբում, որտեղ դժվար ժամանակներում Աննա Նիկոլը մերկապարուհի է աշխատել։ Նրանք ամուսնացել են 1994 թվականի հունիսի 27-ին, իսկ նրանց հարսանիքից մեկ տարի անց՝ 1995 թվականի օգոստոսի 4-ին, 90-ամյա Մարշալը մահացել է և հաջորդ 11 տարիներն իր խորթ որդու՝ Փիրս Մարշալի հետ, Սմիթը զբաղվել է ամուսնու թողած ժառանգությունը կիսելով։ 2006 թվականի հունիսին Փիրսը հանկարծամահ է եղել ինֆեկցիոն հիվանդությունից։
- Երրորդ ամուսինը՝ Հովարդ Կ. Սթերնը, (ծված 1968 թվականին), փաստաբան էր։ Սթերնը Սմիթի փաստաբանն էր և ներկայացնում էր նրան Մարշալի ժառանգության գործում։ 2006 թվականի սեպտեմբերի 7-ին Աննա Նիկոլը լույս աշխարհ է բերել իր դստերը՝ Դենիլին Հոուպ Բիրկհեդ-Մարշալին, նախկին փեսացու Լարի Բիրկհեդից (ծնված 1973 թվականին)[9], իսկ մոտ 3 շաբաթ անց՝ 2006 թվականի սեպտեմբերի 26-ին Սմիթն ամուսնացել է Սթերնի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է ավելի քիչ, քան 5 ամիս մինչև 2007 թվականի փետրվարին Սմիթի մահը։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյանքի վերջին ժամանակներում Աննա Նիկոլն ապրել է Բահամյան կղզիներում՝ Նասաուում։ Հենց այնտեղ է մահացել նրա որդին և ծնվել դուստրը։ 2007 թվականի փետրվարի սկզբին նա իր ամուսնու՝ Հովարդ Սթերնի հետ միասին գործերով ուղևորվել է Ֆլորիդա։ Ըստ տվյալների՝ փետրվարի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում նա «բուժվել է անկողնում» գրիպի նման ինչ-որ բանից։
2007 թվականի փետրվարի 8-ին Հովարդը գործերով հեռացել է, բայց շուտով նրան հետ են կանչել՝ տեղեկացնելով, որ Աննան ծայրահեղ ծանր վիճակում է։ Տեղ հասած շտապ օգնությունը մի քանի անգամ փորձել է ուշքի բերել կնոջը, բայց անհաջող, նա մահացել է։ Նախնական վարկածով 39-ամյա կնոջ մահվան պատճառ է դարձել ցավազրկողների և հակադեպրեսանտների գերօգտագործոմը, որոնք նա չարաշահել է կյանքի վերջին տարիներին։
Դիահերձումը ցույց է տվել, որ Աննա Նիկոլը տառապել է ծանր թոքաբորբից։ Ընդհանուր թուլության ֆոնի վրա օրգանիզմը ծննդաբերությունից, մի քանի պլաստիկ վիրահատություններից և մշտական դեպրեսիայից հետո հիվանդությունն ավելի է սաստկացել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ[10], իսկ դեղերը, որոնք նա օգտագործել է ցավն ու դեպրեսիան հեռացնելու համար, վիճակը միայն վատթարացրել են։ Նաև քննարկվել է այն տարբերակը, որ աստղի մահն արագացրել է տուբերկուլոզը[11]։
Դատական կարգով Աննա Նիկոլի մայրն ու ամուսինը որոշել են, թե որտեղ պիտի թաղեն նրան։ Արդյունքում 2007 թվականի մարտի 2-ին Սմիթին թաղել են Բահամներում, նրա որդու՝ Դենիելի կողքին։ Կնոջը թաղել են փակ դագաղով, քանի որ այդ ժամանակ նրա մարմինն արդեն սկսել էր քայքայվել։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սմիթի խորթ քույրը՝ Դոննա Հոգանը 2007 թվականին գրել է «Train Wreck: The Life and Death of Anna Nicole Smith» (հայերեն՝ «Երկաթուղային վթար. Աննա Նիկոլ Սմիթի կյանքն ու մահը») գիրքը, որը նվիրված է Աննայի հիշատակին։
- 2007 թվականի օգոստոսին թողարկվել է նրա մասին պատմող «Աննա Նիկոլ» կենսագրական ֆիլմը, Սմիթի դերը կատարել է Ուիլ Ֆորդը։
- 2011 թվականի փետրվարի 17-ին Կովենտ գարդեն արքունական թատրոնում տեղի է ունեցել Մարկ-Էնթոնի Թերնեջայի «Աննա Նիկոլ» օպերայի պրեմիերան։
- 2013 թվականի հունիսին թողարկվել է նրա մասին պատմող «Աննա Նիկոլի պատմությունը» (անգլ.՝ en:The Anna Nicole Story), իսկ նրա դերը կատարել է Ագնես Բրուքները։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007 | ֆ | Այլմոլորակայիններ-անլեգալներ | Illegal Aliens (film) | Լյուսի (գլխավոր դեր) |
2005 | ֆ | Եղիր զիլ | Be Cool | ինքն իրեն |
2003 | ֆ | Թյուննոսի վասաբի | Wasabi Tuna | ինքն իրեն |
1999 | ս | Էլի Մաքբիլ | Ally McBeal | Մայրա Ջեյքոբս |
1999 | ս | Վերոնիկայի սրահները | Veronica's Closet | Դոնա (սերիա 2.13) |
1998 | ս | Խելագար հեռուստատեսություն | Mad TV | Աննա Նիկոլ Սմիթ |
1998 | ֆ | Աննա Նիկոլ Սմիթի գաղտնիքները | Anna Nicole Smith: Exposed | ինքն իրեն |
1996 | ֆ | Երկնաքեր | Skyscraper (1996 film) | Քերի Ուիսք |
1995 | ս | Մերկ ճշմարտություն | The Naked Truth (TV series) | հրավիրված աստղ (պիլոտային սերիաներում) |
1995 | ֆ | Մինչև ծայրահեղ սահմանը | To the Limit (1995 film) | Քոլեթ Դյուբուա (գլխավոր դեր) |
1994 | ֆ | Հադսաքերի օգնականը | The Hudsucker Proxy | Զա-Զա |
1994 | ֆ | Մերկ ատրճանակ 33 ⅓. Վերջին վիրավորանքը | Naked Gun 33 1/3: The Final Insult | Տանյա Փիթերս |
Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 թվականի օգոստոսի 4-ից մինչև 2003 թվականի հունիսի 1-ը սիթքոմ ռեալիթի շոու անգլ.՝ The Anna Nicole Show (հաղորդավարուհի)։
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աննա Նիկոլը մարմնի վրա 8 փիրսինգ և 6 դաջվածք է ունեցել։ Փիրսինգ. պորտ, հինգ անցք ձախ ականջին, երկու անցք աջ ականջին, դաջվածքներ. երկուսը մեջքի վերևում (իր պատկերները երեխաների հետ. որդու՝ ձախ կողմում, դստեր՝ աջ), երկուսը մեջքի ներքևում (նրա պատկերը և վարդ՝ շուրթերին), որովայնի ձախ ներքևի մասում (նապաստակ, Playboy-ի խորհրդանիշ) և աջ ոտքի ներքևի մասում։
- Կանադական Sum 41 փանք-ռոք խումբն իր «զինանոցում» ունի Աննա Նիկոլ Սմիթի մասին երգ՝ «A.N.I.C.»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/1/hi/world/americas/6496527.stm
- ↑ «Про Анну Николь Смит написали оперу» (ռուսերեն)։ Cosmopolitan Россия։ 2011-02-27։ Վերցված է 2012-04-03
- ↑ Anna Nicole Smith’s Mother Virgie Arthur Dies at 66: Report
- ↑ Eric Redding and D’Eva Redding, Great Big Beautiful Doll: The Anna Nicole Smith Story, New York: Barricade Books, 1996, p. 13.
- ↑ Anna Nicole Smith — Biography
- ↑ ЖИЗНЬ: Стало известно имя наследника Анны Николь Смит
- ↑ «Звезда Playboy умерла от пневмонии»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-08-ին։ Վերցված է 2020-05-15
- ↑ «Анна Николь Смит, возможно, умерла от волчанки»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-06-ին։ Վերցված է 2020-05-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպեդիայի այլ լեզվով կա առավել ծավալուն և բովանդակալից հոդված Anna Nicole Smith(անգլ.) Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատարելով թարգմանություն։ |
- Նոյեմբերի 28 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Հյուստոն քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 8 մահեր
- 2007 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Դեղերի չարաշահումից մահացածներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Բեմական կեղծանուններ