Sum 41

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Sum 41
Sum 41 at the West Palm Beach Warped Tour 2010.jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱյաքս, Օնտարիո, Կանադա
Ժանրերփանկ-ռոք, փոփ-փանկ, մելոդիք-հարդքոր, ալտերնատիվ ռոք, ալտերնատիվ մետալ
Գործունեություն1996-մինչ այժմ
ԼեյբլIsland, Aquarius
ԿապվածThe Operation M.D., Gob, Brown Brigade, Organ Thieves, Avril Lavigne, Iggy Pop, Len, Good Charlotte, Ludacris, Billy Talent, Tenacious D
Կայքsum41.com
Անդամներ
Deryck Whibley

Jason McCaslin

Tom Thacker
Նախկին անդամներ
Steve Jocz

Dave Baksh Mark McAdam Grant McVittie Marc Costanzo John Nicosia Jon Marshall Mark Spicoluk

Richard Roy
Sum 41 Վիքիպահեստում

Sum 41 (կարդացվում է սամ ֆորթի ուան), կանադական փանկ-ռոք խումբ, ստեղծված 1996 թվականին, Էյձակս քաղաքից։ Խմբի հիմնական կազմը՝ Դերիք Ուիբլի(վոկալ, րիթմ- կիթառ, ստեղնային), Թոմ Թաքեր (սոլո-կիթառ, ստեղնային, բեկ-վոկալ), Ջեյսոն ՄաքՔեսլին (բաս-կիթառ, բեկ-վոկալ)։ 1999 թվականին Island Records լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո խումբը թողարկում է 5 ստուդիային ալբոմ, երկու համերգային ալբոմ, երկու համերգային DVD և ավելի քան 15 մեներգ։ Այսօր խմբի ամենահաջող ալբոմն է համարվում «All Killer No Filler»։ Այդ ալբոմի մեներգներից «Fat Lip»-ը գլխավորում էր Billboard Modern Rock վարկանշային աղյուսակի ռեյտինգը։ Այդ իսկ վարկանշային աղյուսակում «In Too Deep» մեներգով հասել 10-րդ տեղի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը կազմավորվել է 1996 թվականի հուլիսի 11-ին, ամռան 41-րդ օրը, որից առաջացել է խմբի անվանումը։ Սկզբնական շրջանում Sum 41-ը եղել է քավեր-խմբում և անվանվել Kaspir, բայց 1996 թվականի սեպտեմբերի 28-ին փոխեցին անվանումը Supernova շոուի համար։ Խմբի անդամներ՝ Դերիկ Ուիբլին և Սթիվ Ջոզը, 5 տարում նվագալ են տարբեր խմբերում։ Այժմյա բասիստ Կոունը խմբին է միացել 1999 թվականին։ Խմբի ամենաառաջին բասիստը եղել է Ռիչարդ Ռոյը, նա խմբի անդամ է եղել 1996-1998 թվականներին։ Նրան կարելի է տեսնել «Bring The Noize!» միակ ձայնագրության մեջ, որտեղ կարելի է լսել իր նվագը։ Կոունը պատմում է, որ խումբը վերցրել է այդ անունը իր միանալուց հետո։ Խումբը միշտ իր հետ է ունեցել տեսախցիկ, որով նկարել են խմբի խենթ արարքները, օրինակ պիցերիայի թալանումը ջրային ատրճանակաների օգնությամբ, կամ «Makes No Difference» պարը պարելիս թատրոնի դիմաց։ Այդ տեսանյութերը և մի շարք այլ արարքներ կարելի է տեսնել «Introduction to Destruction» DVD-ում։

Ալբոմներ «All Killer No Filler» և «Does This Look Infected?» (2001-2003)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի առաջին ալբոմը՝ «All Killer No Filler»-ը, ձայնագրվել է 2001 թվականի մայիսի 8-ին։ Այդ ալբոմի առաջին մեներգը եղել է «Fat Lip» ստեղծագործությունը, Nokia ընկերությունը հայտատարել է, որ այդ երգը հեռախոսների ամենաօգտագործվող երաժշտությունն է։