Աննա Լենա Էլգստրյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Լենա Էլգստրյոմ
Anna Lenah Elgstrom.jpg
Ծնվել էդեկտեմբերի 29, 1884(1884-12-29)[1]
ԾննդավայրHelsingborgs Maria church parish, Helsingborg Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա
Վախճանվել էդեկտեմբերի 23, 1968(1968-12-23)[1] (83 տարեկան)
Վախճանի վայրS:t Görans church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[2]
Մասնագիտությունթարգմանիչ և գրող
Լեզուշվեդերեն
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԱմուսինGustaf Collijn?
ԶավակներRagnhild Billig?
Изображение автографа
Commons-logo.svg Anna Lenah Elgström Վիքիպահեստում

Աննա Հելենա Մարիա (Աննա Լենա) Էլգստրյոմ (շվեդերեն՝ Anna Helena Maria (Anna Lenah) Elgström, դեկտեմբերի 29, 1884(1884-12-29)[1], Helsingborgs Maria church parish, Helsingborg Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա - դեկտեմբերի 23, 1968(1968-12-23)[1], S:t Görans church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ գրող, լրագրող և խաղաղության համար պայքարող։

Կենսագրություն և ստեղծագործականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Լենա Էլգստրյոմը ծնվել է 1884 թվականին, Հելսինգբորգում։ Վաղ տարիքում ցանկացել է նկարչուհի դառնալ և ընդունվել է Ստոկհոլմի տեխնիկական դպրոց (Tekniska skolan): 1908 թվականին իր եղբոր հետ մեկնել է Փարիզ, որտեղ շարունակել է ուսումը, նաև` ստեղծել է խճանկարներ և նկարներ ապակու վրա։ Նույն տարիներին նա սկսել է գրել. նախ դրանք եղել են ճամփորդական նշումներ, որոնք Փարիզից նա ուղարկել է շվեդական տարբեր թերթերի։ 1912 թվականին Աննա Լենա Էլգստրյոմն ամուսնացել է թատերական գործիչ Գուստաֆ Կոլիյնի հետ, իսկ երկու տարի անց դուստր է ունեցել[3]:

Աննա Լենա Էլգստրյոմի գրական դեբյուտը կայացել է 1911 թվականին, երբ լույս է տեսել նրա «Gäster och främlingar» գիրքը, որը քննադատների կողմից դրական արձագանքներ է ստացել։ Նրա ամենահայտնի գործերից մեկը Էլս Հոլմի մասին «Den kloka Elsa» եռագրությունն է, որը պատմում է աղջկանից երիտասարդ կին դառնալու աստիճանական փոխակերպման մասին[3]:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աննա Լենան հիմնականում զբաղվել է լրագրությամբ՝ արմատական պացիֆիստի դիրքորոշում ունենալով։ 1915 թվականին նա մասնակցել է Հաագայում Կանանց խաղաղության և ազատության միջազգային կոնգրեսին, 1916 թվականին` Ստոկհոլմում խաղաղության հարցերի վերաբերյալ կոնֆերանսին[4] [3]: Նրա համար օրինակ է եղել խաղաղության համար հայտնի պայքարող Ռոզիկա Շվիմմերը։ 1917 թվականին Աննա Լենան Էլին Վագների և Ֆրիդա Սթենհոֆի հետ գրել է իրեն նվիրված «Den kinesiska muren. Rosika Schwimmers kamp för rätten och hennes krig mot kriget» գիրքը։ Նույն թվականին նա դարձել է Մարդասիրական քաղաքականության ասոցիացիայի (Förbundet för humanistisk politik) համահիմնադիրը։ Էլգստրյոմի պացիֆիզմը սերտորեն կապված էր ֆեմինիզմի հետ` Էլեն Քեյի ոգով։ Նա շատ է գրել պատերազմի ժամանակ մայրերի և երեխաների անպաշտպանության մասին, ովքեր ստիպված էին տառապել տղամարդկանց մեղքով։ Այս թեմային է նվիրված նրա` պատմվածքների «Mödrar» ժողովածուն, որն առաջին անգամ լույս է տեսել 1917 թվականին, այնուհետև բազմիցս վերահրատարակվել է։ 1919 թվականին գրողը դարձել է Rädda Barnen կազմակերպության հիմնադիրներից մեկը («Փրկենք երեխաներին »)[3]:

1930-ականների կեսերին, գտնվելով Իսպանիայում և քաղաքացիական պատերազմի մասին ռեպորտաժներ վարելով` Էլգստրյոմը որոշակիորեն փոխել է իր հայացքները՝ թույլ տալով բռնության և ռազմական գործողությունների անխուսափելիությունը որոշակի հանգամանքներում։ 1936 թվականին նա կազմակերպել է Շվեդիայի կանանց կոմիտեն` իսպանացի երեխաների համար (Svenska Kvinnokommittén för Spaniens barn), որի նախագահն է եղել 1936-1940 թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Էլգստրյոմն օգնել է Ֆինլանդիային, իսկ 1940 թվականին՝ փախստականների օգնության հանձնաժողովի անդամ էր[3]:

Աննա Լենա Էլգստրյոմը շատ է ճանապարհորդել՝ այցելելով, մասնավորապես, Եվրոպայի տարբեր երկրներ, ԱՄՆ, Աֆրիկա և Խորհրդային Միություն։ Որպես լրագրող նա համագործակցել է այնպիսի պարբերականների հետ, ինչպիսիք են Social-Demokraten, Morgon-Tidningen և Sydsvenska Dagbladet Snällposten պարբերականները։ Նրան հետաքրքրող ևս մեկ թեման կրոնն էր։ Նա մեծացել է քրիստոնեական ընտանիքում, որը հարում էր ռիվայվելիզմի գաղափարներին (նրա մայրական զարմիկը Լինա Սանդել-Բերգն էր), իսկ 1948 թվականին կաթոլիկություն է ընդունել և համագործակցել կաթոլիկ Credo ամսագրի հետ[3]:

Ընդհանուր առմամբ, Աննա Լենա Էլգստրյոմը գրել է երեսուն վեպ, պատմվածքների, էսսեների և ճամփորդական գրառումների ժողովածուներ։ Աննան մահացել է 1968 թվականին։ Նրա պատվին անվանակոչվել է Էրեբրու քաղաքի փողոցներից մեկը [3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]