Աննա Դ’Հառնոնկուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Դ’Հառնոնկուր
Ծնվել էսեպտեմբերի 7, 1943(1943-09-07)[1][2][3]
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1]
Մահացել էհունիսի 1, 2008(2008-06-01)[4][1][2][…] (64 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան, արվեստագետ, թանգարանի տնօրեն, ֆոնդապահ և համադրող
Հաստատություն(ներ)Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան[1], Չիկագոյի արվեստի ինստիտուտ[1] և Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան[1]
Պաշտոն(ներ)թանգարանի տնօրեն
Ալմա մատերՌեդկլիֆ քոլեջ[1], Կուրտոյի արվեստի ինստիտուտ (1967)[1], Հարվարդի համալսարան և Բրերլի դպրոց[1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
ՀայրRene d'Harnoncourt?[1]

Աննա Դ’Հառնոնկուր (անգլ.՝ Anne d’Harnoncourt, սեպտեմբերի 7, 1943(1943-09-07)[1][2][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1] - հունիսի 1, 2008(2008-06-01)[4][1][2][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), արվեստի ամերիկացի պատմաբան, ժամանակակից արվեստի և Մարսել Դյուշանի ստեղագործությունների մասնագետ։ Եղել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի կուրատոր և տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Դ’Հառնոկուրը ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 7-ին Վաշինգտոնում։ Նրա հայրը` Ռենե Դ’Հառնոկուրը[6], եղել է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն, իսկ մայրը՝ Սառա Քարրը, նորաձևության դիզայներ[7]։ Աննան սովորել է աղջիկների մասնավոր դպրոցում (The Brearley School), ապա ընդունվել է Քեմբրիջի Ռեդքլիֆ քոլեջ (Radcliffe College, Մասաչուսեթս), որն ավարտել է 1965 թվականին[8]։ Մասնագիտությունը եղել է գերմանական ու անգլիական գրականություն և պատմություն։ Նշվում է, որ միայն կրթության վերջին տարում է սկսել հետաքրքրվել արվեստով և մասնակցել է ճարտարապետության պատմությանն ու չինական գեղանկարչությանը նվիրված մի քանի դասընթացների։ Քոլեջում ուսումն ավարտելուց հետո Աննա Դ’Հառնոնկուրը որոշել է խորացնել արվեստի պատմության վերաբերյալ իր գիտելիքները և ընդունվել է Կուրտոյի արվեստի ինստիտուտի մագիստրատուրա, որտեղ սովորել է 1965-1966 թվականներին։ Ուսման առաջին տարում նա կենտրոնացել է 1830 թվականից հետո ստեղծված եվրոպական մշակույթի վրա։ Երկրորդ տարում նրա ուսումնասիրությունը նվիրված է եղել Իտալիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի 1900-1915 թվականների արվեստին։ Աննա Դ’Հառնոնկուրի առաջին թանգարանային փորձն անցել է Լոնդոնի Թեյթ պատկերասրահում, որտեղ նա կես տարի աշխատել է մագիստրատուրայում սովորելու ընթացքում։ Զբաղվել է պրեռաֆայելիտների 30 նկարների լիակատար կատալոգի ստեղծմանը 1966-1967 թվականների հավաքածուի համար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Աննա Դ’Հառնոնկուրն սկսել է աշխատել Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում որպես գեղանկարչության ու քանդակագործության դեպարտամենտի կուրատորի օգնական։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է երկու տարի։ 1969 թվականին Աննա Դ’Հառնոնկուրը դարձել է Չիկագոյի արվեստի ինստիտուտի 20-րդ դարի արվեստի բաժնի կուրատորի օգնական։ 1971 թվականին Աննա Դ’Հառնոնկուրը վերադարձել է Ֆիլադելֆիա և զբաղեցրել 20-րդ դարի արվեստի բաժնի կուրատորի պաշտոնը, որն ստեղծվել է հատուկ նրա համար[9]։

1983 թվականին Աննա Դ’Հառնոնկուրը դարձել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի տնօրեն և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև կյանքի վերջ։ Աննա Դ’Հառնոնկուրը մահացել է 2008 թվականի հունիսի 1-ին, սրտի կանգից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Grimes W. Anne d’Harnoncourt, Who Led Philadelphia Museum, Dies at 64The New York Times, 2008.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 http://articles.philly.com/2008-06-03/news/25250268_1_anne-d-harnoncourt-art-history-department-art-museum-directors
  5. https://plus.si.cobiss.net/opac7/conor/18101603
  6. Обрист Х. У. Краткая история кураторства. Ад Маргинем Пресс: М., 2014. С. 181.
  7. «Anne d'Harnoncourt, 64; Led Phila. Art Museum»։ Washington Post։ Վերցված է 2015-11-9 
  8. «d'Harnoncourt, Anne [Julie]»։ Dictionary of art historians։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-21-ին։ Վերցված է 2015-11-9 
  9. «Anne d'Harnoncourt Papers : Historical Note»։ Վերցված է 2015-11-9 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Обрист Х. У. Краткая история кураторства. — М.: Ад Маргинем Пресс, 2014. — 255 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anne d’Harnoncourt Papers : Historical Note [1]