Աննա Բրեդսթրիթ
Աննա Բրեդսթրիթ | |
|---|---|
| Ծննդյան անուն | անգլ.՝ Ann Dudley |
| Ծնվել է | մարտի 20, 1612[1][2] |
| Ծննդավայր | Նորտհեմպտոն, Անգլիա, Անգլիայի թագավորություն |
| Վախճանվել է | սեպտեմբերի 16, 1672[3][4][5][…] (60 տարեկան) |
| Վախճանի վայր | Անդովեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
| Գերեզման | Մասաչուսեթս |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող և փիլիսոփա |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | մոտ Simon Bradstreet?[6] |
| Զավակներ | Dudley Bradstreet?, John Bradstreet?, Samuel Bradstreet?[6], Sarah Bradstreet?, Dorothy Bradstreet?[6], Simon Bradstreet?[6], Mercy Bradstreet?[7] և Hannah Ann Wiggin?[8] |
Աննա Բրեդսթրիթ (անգլ.՝ Anne Bradstreet, մարտի 20, 1612[1][2], Նորտհեմպտոն, Անգլիա, Անգլիայի թագավորություն - սեպտեմբերի 16, 1672[3][4][5][…], Անդովեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն), առաջին ամերիկացի բանաստեղծուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննայի հայրը Թոմաս Դադլին (1576-1653) Անգլիայում եղել է Լինքոլնի կոմսի տան կառավարիչը։ 1628 թվականին Աննան ամուսնացել է Սիմոն Բրեդսթրիթի հետ (1603-1697)։ 1630 թվականին երկու ընտանիքները Արաբելա նավով տեղափոխվել են Ամերիկա[9]։ Ճանապարհորդության ընթացքը տևել է երեք ամիս։ Նոր աշխարհում Աննայի հայրը դարձել է Մասաչուսեթսի գաղութի նահանգապետ, որին հետագայում փոխարինել է Աննայի ամուսինը[10]։
Աննան ընդհանուր առմամբ վատառողջ է եղել և ծանր է տարել ճանապարհորդությանը։ 1666 թվականին նրանց տանը բռնկված հրդեհի է հետևանքով գրեթե ամեն ինչ այրվել է։ Այդ հրդեհի ժամանակ գրեթե ամբողջությամբ այրվել է նրա գրադարանը[11][Ն 1]․ Աննան լավ կրթություն էր ստացել։ Բրեդսթրիթի բանաստեղծություններից մեկը նվիրված է հրդեհին։ Այս իրադարձություններից հետո Աննան հիվանդացել է տուբերկուլյոզով և կորցրել դստերը։ Նրան մխիթարանք է եղել հավատը, կամքը և հարազատների օգնությունը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննայի կյանքի ընթացքում բանաստեղծության միակ գիրքը ՝ «Տասներորդ մուսան, որը վերջերս էր հայտնվել Ամերիկայում», լույս է տեսել 1650 թվականին Լոնդոնում առանց հեղինակի անվան։ Նրա հրատարակության է նախապատրաստել «Բանաստեղծությունների ընտրանի», որտեղ ներառել է ամենահայտնին՝ «Իմ սիրելի և սիրող ամուսնուն» պոեմը։ Այն լույս է տեսել 1678 թվականին, Ամերիկայում՝ նրա մահից հետո[12]։ Բրեդսթրիթի կրոնական բանաստեղծությունները տարածված էին պուրիտան առաջին բնիկների շրջանում, ովքեր դրանք արտագրում էին, սակայն այդ բանաստեղծությունները հետագայում մոռացության են մատնվել և տպագրվել են միայն 19-րդ դարի կեսերին[13]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծուհուն է նվիրված Բերիմենի «Հարգանքի տուրք Աննա Բրեդսթրիթին» պոեմը, որը Ամերիկացի քննադատների կողմից բարձր գնահատականի է արժանացել[Ն 2]։
Նոր հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Բրեդստրիտի ամբողջական աշխատանքները, 1981 թվական, Բոստոն, անգլ.՝ Twayne Publishers։
Հրապարակումներ ռուսերենով
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մտորումներ» (անգլերենից թարգմանեց ՝ Գ. Ռուսակով. մեկնաբանությունները ՝ Ա. Զվերև, էջ 774 - ԱՄՆ բանաստեղծներ. Ժողովածու. - Մոսկվա, գեղարվեստական գրականություն», 1982 թվական, էջ 36–40):
- Ձգտելով Երկինք
- Իմ սիրելի ու սիրող ամուսնուն
- Դամբանախոսություն իմ սիրելի ու հարգարժան մոր համար
- Բանաստեղծություններ ամուսնուն՝ իր երեխաներից մեկի ծննդյան նախօրեին
- Իմ սիրելի թոռնուհու՝ Էլիզաբեթ Բրեդստրիտի հիշատակին
- Իմ սիրելի ու սիրող ամուսնուն (հատված Ի. Կովալևա, Իմ բանաստեղծները, Մ. Իթաքա, մեկնաբանություններ, 2006 թվական, էջ 7)
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 GeneaStar
- 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Kindred Britain
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Biography of Anne Bradstreet». archive.vcu.edu. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Anne Bradstreet». www.litencyc.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Nichols, Heidi L., 1970- (2006). «Anne Bradstreet : a guided tour of the life and thought of a Puritan poet». P & R Pub. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Anne Bradstreet Biography». web.archive.org. 2007 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «She Holds a Rose in Her Two Hands, and to Her Face». Indiana University Press. 2019 թ․ հուլիսի 1. էջեր 25–25. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stanford A. Anne Bradstreet, the worldly Puritan: an introduction to her poetry. New York: B. Franklin, 1974
- Critical essays on Anne Bradstreet/ Pattie Cowell, Ann Stanford, eds. Boston: G.K. Hall, 1983
- Gordon Ch. Mistress Bradstreet: the untold life of America’s first poet. New York: Little, Brown and Co., 2005
- Зверев А. М. Анна Брэдстрит// История литературы США. Т.1: Литература колониального периода и эпохи Войны за независимость. XVII—XVIII вв./РАН; Ин-т мировой лит.им. А. М. Горького. М.: Наследие, 1997
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Anne Bradstreet». web.archive.org. 2015 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բրեդսթրիթ» հոդվածին։ |
| ||||||||||||||||