Ջոն Բերիմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Բերիմեն
անգլ.՝ John Berryman
Ծննդյան անունանգլ.՝ John Allyn Smith, Jr.[1]
Ծնվել էհոկտեմբերի 25, 1914(1914-10-25)[2][3][4][…]
ԾննդավայրՄակ-Ալեստեր, Օկլահոմա, ԱՄՆ[1]
Վախճանվել էհունվարի 7, 1972(1972-01-07)[2][3][4][…] (57 տարեկան)
Վախճանի վայրՄինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[5]
ԳերեզմանResurrection Cemetery[6]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և համալսարանի դասախոս
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան[1], Քլեր քոլեջ[1] և Հյուսիսային Քենթի դպրոց
Ուշագրավ աշխատանքներԵրազների երգեր[7]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Մինեսոտայի համալսարան[8], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Վաշինգտոնի համալսարան, Այովայի համալսարան և Ցինցինատիի համալսարան
Պարգևներ
ԱմուսինԷլեն Սիմփսոն

Ջոն Բերիմեն (անգլ.՝ John Berryman, հոկտեմբերի 25, 1914(1914-10-25)[2][3][4][…], Մակ-Ալեստեր, Օկլահոմա, ԱՄՆ[1] - հունվարի 7, 1972(1972-01-07)[2][3][4][…], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[5]), ամերիկացի բանաստեղծ։

Սովորել է Հարավային Քենտի (Կոնեկտիկուտ նահանգ) արական արտոնյալ դպրոցում։ Ավարտել է Կոլումբիայի (Նյու Յորք, 1936) և Քեմբրիջի (Անգլիա, 1938) համալսարանները։ Դասախոսել է Հարվարդի և Փրինսթոնի համալսարաններում։ 1955 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Միննեապոլիս քաղաքի (Մինեսոտա նահանգ) համալսարանի ամբիոնի վարիչ։ Առաջին ժողովածուն լույս է տեսել 1942 թվականին։ Բերիմենի գրական վաստակի մեջ արժեքավորը սիրային սոնետներն են, որոնց համար նա դասվում է ժամանակակից սոնետի խոշորագույն վարպետների շարքը։ Սոնետներն ամփոփված են «Երգեր–ֆանտազիաներ» (հ․ 1–2, 1964 – 1968) ժողովածուներում։ Արժանացել է նաև Շելլիի (1948), Հարիեթ Մոնրոուի (1957), Պուլիտցերի (1965), ամերիկյան ակադեմիայի (1968) մրցանակներին։ Բերիմենը կապիտալիստական Ամերիկան համարել է «խելակորույս աշխարհ», որտեղից դուրս գալու ելք չէր գտնում, և որն իր ստեղծագործություններում ծաղրել է տարեցտարի ավելի մռայլվող սարկազմով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 423