Jump to content

Անհպում վճարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բացված անհպում քարտի օրինակ

Անհպում վճարումներ (անգլ.՝ Contacless payment) կատարվում են վարկային ու դեբետային քարտերի, խելացի քարտերի կամ այլ սարքերի, ներառյալ սմարթֆոնների և այլ շարժական սարքերի միջոցով, որոնք գործածում են ռադիոհաճախականության նույնականացում (RFID) կամ մերձդաշտային հաղորդակցություն (NFC, օրինակ՝ Samsung Pay, Apple Pay, Google Pay, Fitbit Pay կամ ցանկացած բանկային բջջային հավելված, որն ունի անհպում գործարք կատարելու հնարավորություն), և թույլ են տալիս կատարել անվտանգ վճարումներ։ Ներկառուցված ինտեգրալ սխեմայի չիպը և ալեհավաքը սպառողներին հնարավորություն են տալիս իրենց քարտը մոտեցնել վաճառքի կետում տեղադրված վճարային տերմինալի ընթերցողին և վճարում կատարել։ Անհպում վճարումը կատարվում է ֆիզիկապես մոտ տարածությունում, ի տարբերություն բջջային վճարումների այլ տեսակների, որոնք կիրառում են անլար բջջային կամ WiFi ցանցեր և չեն պահանջում ֆիզիկական մերձություն։ EMV-ն (Europay + Mastercard + Visa) միջազգային ստանդարտ տեխնոլոգիա է, որը գործածում են քարտերի և սմարթֆոնների խոշոր ընկերությունները՝ գործարքներ կատարելու համար։

Անհպում խելացի քարտերը, որոնք գործում են որպես պահված արժեքի քարտեր, հիմնականում կիրառվում են տրանսպորտի ուղեվարձի վճարման համար, ինչպիսիք են Oyster քարտը կամ RioCard-ը։ Դրանք հաճախ կարող են ունենալ ոչ գնային արժեք (օրինակ՝ ամսական կտրոնները)՝ կանխիկ կամ էլեկտրոնային վճարումով գնված ուղեվարձի արժեքին համապատասխան։

Որոշ մատակարարներ պնդում են, որ անհպում գործարքը կարող է գրեթե երկու անգամ ավելի արագ լինել, քան սովորական կանխիկ, վարկային կամ դեբետային քարտով գնումը։ Քանի որ սովորաբար ստորագրություն կամ PIN-ի հաստատում չեն պահանջում, անհպում վճարումներ սովորաբար կատարում են ոչ մեծ արժողությամբ գնումների ժամանակ։ Խոշոր ֆինանսական հաստատությունները և միջազգային կորպորացիաներն այժմ հաճախորդներին առաջարկում են անհպում վճարային համակարգ, քանի որ անհպում քարտերը լայն տարածում են ստացել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում և այլուր, քանի որ սպառողները, օգտագործելով քարտը, ավելի շատ են գումար ծախսում փոքր գործարքներ կատարելու հնարավորության շնորհիվ։ Անհպում քարտերի քանակի աճի պայմաններում, այս մեթոդով վճարումների թիվը զգալիորեն ավելացել է հատկապես ծախսի սահմանաչափի բարձրացումից հետո։ Քարտով կատարված գնումներն այժմ գերազանցում են կանխիկով կատարվողներին, և օրինակ՝ Միացյալ Թագավորությունում կազմում են քարտով կատարված բոլոր գործարքների մոտավորապես մեկ երրորդը։ Անհպում վճարումները շատ հայտնի դարձան հատկապես Ավստրալիայում՝ 2019 թվականին գործածվելով առևտրային կետերի 55 տոկոսի կողմից[1]։

Քարտ թողարկողները նշում են, որ կմեծացնեն անհպում քարտերի հասանելիությունը սպառողների համար։ Միայն Մեծ Բրիտանիայում օգտագործվում են ավելի քան 58 միլիոն անհպում քարտ և ավելի քան 147,000 տերմինալ։ VISA-ի գնահատմամբ՝ մինչև 2020 թվականի վերջը ԱՄՆ-ում պետք է թողարկվեր 300 միլիոն անհպում քարտ՝ 2019 թվականին կանխատեսված 100 միլիոնի դիմաց։

1990–ականներից՝ 2000–ականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Mobil-ը այս տեխնոլոգիայի առաջին մշակողներից մեկն էր և դեռևս 1997 թվականին առաջարկեց իր անհպում "Speedpass" վճարային համակարգը Mobil–ի բենզալցակայանների համար։ Չնայած Mobil-ը միացել է Exxon-ին, ծառայությունը դեռևս գործում է բազմաթիվ ExxonMobil կայաններում։ Freedompay-ը նաև առաջինն էր անհպում վճարումներ առաջարկում Bank of America-ի[2] և McDonald's-ի հետ համատեղ[3]։

2002 թվականին Philips-ը միավորվեց Sony-ի հետ՝ մշակելու NFC ստանդարտը[4][5]։ Այնուհետև Philips Semiconductors-ը դիմեց մերձդաշտային հաղորդակցության վեց հիմնական արտոնագրերը ստանալու համար, որոնք հորինել են ավստրիացի և ֆրանսիացի ինժեներներ Ֆրանց Ամտմանը և Ֆիլիպ Մոգարսը, որոնք 2015 թվականին ստացել են Եվրոպական գյուտարարի մրցանակը[6]։

2004 թվականի հուլիսին Sony-ն, որը Ճապոնիայում ներդրել էր անհպում RFID խելացի քարտը՝ FeliCa–ն, ներկայացրեց Osaifu-Keitai (おサイフケータイ) համակարգը (բառացի թարգմանությամբ՝ «դրամապանակ-հեռախոս»), որը մշակվել է NTTC DoCoaMo բջջային օպերատորի հետ Feli–ի բազմաթիվ համակարգերի վրա, ինչպիսին է 2006 թվականի հունվարի 28-ին ստեղծված Edy-ն Mobile Suica-ում, որը հիմնականում կիրառում էին JR East-ին պատկանող երկաթուղային ցանցերում[7]։

Անհպում վճարումները Գերմանիայում առաջին անգամ փորձարկեցին 2005 թվականին՝ օգտագործելով Philips-ի և Sony-ի NFC ստանդարտը Hanau–ի տրամվայների և ավտոբուսների վրա[8]։

2005թ. հոկտեմբերին վայրկյանական անհպում վճարումը առաջին անգամ փորձարկեց Ֆրանսիան՝ 6 ամիս տևած փորձակման ընթացքում կիրառելով Orange-ի Samsung NFC սմարթֆոնը և գործակցելով Philips Semiconductors-ի հետ։ Առաջին անգամ «Fly Tag»-ի շնորհիվ համակարգը թույլ տվեց ստանալ նաև աուդիովիզուալ տեղեկություն, օրինակ՝ ավտոբուսների չվացուցակները կամ կինոթատրոնների թրեյլերները[5][7]։

2007 թվականին հունիսին Փարիզի տարբեր հաստատություններում անհպում բանկային քարտով վճարումը փորձարկումն անցել է արդեն չորս օպերատորների տրամադրված NFC սմարթֆոններով (Orange, Bouygues Telecom, SFR և NRJ Mobile)։ 2007 թվականի նոյեմբերի 5-ին Orange-ը և տրանսպորտային ընկերություններ SNCF-ը և Keolis-ը գործակցեցին մետրոյում, ավտոբուսում և TER գնացքներում 2 ամիս տևած անհպում վճարային համակարգը[5][9]։

Առաջին անհպում քարտերը Մեծ Բրիտանիայում թողարկել է Barclaycard-ը 2007 թվականի սեպտեմբերին[10]։ PayPass-ը 2007 թվականին Նյու Յորքում փորձարկեց աշխարհի առաջին NFC-ով միացված հեռախոսը՝ Nokia 6131 NFC-ն[11]։

2008 թվականի մարտին Eat-ը դարձավ առաջին ռեստորանային ցանցը, որն ընդունեց անհպում վճարումներ[12]։

2009 թվականի հունվարի 19-ին մերձդաշտային հաղորդակցությունն աշխարհում առաջին անգամ գործածվեց Չինաստանի տրամվայներում և ավտոբուսներում[13]։

2010 թվականի հունվարին Barclaycard-ը բջջային հեռախոսակապի Orange ընկերության հետ Մեծ Բրիտանիայում թողարկեց անհպում վարկային քարտ[14]։ Orange-ը և Barclaycard-ը 2009 թվականին նաև հայտարարել էին, որ կգործարկեն բջջային հեռախոս առանց կոնտակտային տեխնոլոգիայի[15]։

2005 թվականի հոկտեմբերից մինչև 2006 թվականի նոյեմբերը 27 օգտվողների հետ անցկացված փորձարկումից հետո[16]՝ 2010 թվականի մայիսի 21-ին, Nice Régie Lignes d'Azur-ի տրանսպորտային կառույցը Եվրոպայում հասարակական տրանսպորտի առաջին մատակարարն էր, որն առաջարկեց անհպում վճարումներ։ Իր տրամվայների և ավտոբուսների ցանցում կա՛մ NFC բանկային քարտով, կա՛մ սմարթֆոնի հավելվածով։ Առաջարկը ներառում էր նաև տրանսպորտային անվանումների վավերացում ու այդ անվանումների բեռնում սմարթֆոնի վրա՝ աբոնեմենտային անհպում քարտին կից[17]։ Այս ծառայությունը նախ փորձարկվել, այնուհետև ներդրվել է NFC սմարթֆոնների համար 2013 թվականի հունիսի 18-ին և 25-ին Քենի[18][19] և Ստրասբուրգի տրամվայներում և ավտոբուսներում[20][21]։ NFC-ն Սեուլում[22] 2010 թվականի մարտին ներդրեց Homeplus առևտրային ընկերությունը, իսկ Տոկիոյում այն փորձարկվեց, այնուհետև ավելացվեց գոյություն ունեցող համակարգերին 2010 թվականի մայիսից։ NFC ստանդարտը առաջին անգամ մետրոյի ցանցում ներդրել է China Unicom-ը Պեկինում 2010 թվականի դեկտեմբերի 31-ին։

2011 թվականի հոկտեմբերին հայտնվեցին Mastercard PayPass և Visa payWave սերտիֆիկացումով առաջին բջջային հեռախոսները։ PayPass կամ payWave հաշիվը կարող է վերագրվել հեռախոսների մեջ ներկառուցված անվտանգ տարրին և/կամ SIM քարտին։

2013 թվականին Հոնկոնգում, գործածելով մերձդաշտային հաղորդակցության (NFC) տեխնոլոգիան, ստեղծվեց «3 Citi Wallet»–ը՝ շարժական դրամապանակի բազմաֆունկցիոնալ ծառայություն, որը ներառում էր բջջային վճարումներ, գործարքների պատմություն և որոնման գործառույթ, որը հաճախորդներին ուղղորդում էր իրենց մոտակայքում գտնվող լավագույն գործարքները։ 3Citi դրամապանակը գործածվում էր սմարթֆոնների լայն տեսականիների հետ՝ Samsung-ի, Sony-ի, HTC-ի, LG-ի և iPhone-ի։ Հոնկոնգում Visa payWave-ի ավելի քան 9000 ընթերցող սարք կարողացավ ընդունել անհպում վճարումներ հենց 1-ին օրը[23]։

2014 թվականի փետրվարին Mastercard-ը հայտարարեց, որ գործակցելու է Weve-ի հետ՝ կենտրոնանալով բջջային վճարումների վրա։ Գործակցության նպատակն էր նպաստել «անհպում բջջային վճարային համակարգերի» զարգացմանը՝ դրա համար ստեղծելով ունիվերսալ հարթակ Եվրոպայում[24]։

2014 թվականի սեպտեմբերի 9-ին Apple–ը, iPhone 6-ի թողարկմամբ, հայտարարեց Apple Pay–ի ստեղծման մասին, որը սմարթֆոնին ինտեգրված անհպում վճարումների սեփական համակարգ է[25]։

2014 թվականի սեպտեմբերին London's Tube-ի տրանսպորտը սկսեց ընդունել անհպում վճարումներ։ Ավարտված անհպում ճանապարհորդությունների թիվն այժմ գերազանցել է 300 միլիոնը։ 2015թ.-ի դեկտեմբերի 18-ին՝ ուրբաթ օրը, որն ամենածանրաբեռնվածն է, կատարվել է ռեկորդային 1,24 միլիոն ճանապարհորդություն ավելի քան 500 հազար եզակի անհպում քարտով[26]։

2016 թվականին Erste Group-ը Ավստրիայում գործարկեց միայն մերձդաշտային հաղորդակցության դեբետային քարտ։ Այն կարող է գործածվել ցանկացած NFC աջակցող տերմինալում՝ անսահմանափակ գումարով գործարքների համար, սակայն 25 եվրոյի սահմանաչափը գերազանցող գործարքների համար անհրաժեշտ էր PIN՝ գործարքը հաստատելու համար[27]։

2016–ին անհպում վճարումները սկսում են ավելի լայն տարածում ստանալ, քանի որ գնալով ավելի շատ սարքեր էին առաջարկում վճարման այս տարբերակը։

Լոնդոնի ավտուբուսի կանգառի ցուցափեղկ, որը խորհուրդ է տալիս օգտվել անհպում վճարումից՝ որպես անվտանգ վճարման ձև համավարակի ընթացքում։

Քովիդ–19–ի համավարակի ընթացքում[28] որոշ բանկեր բարձրացրին անհպում վճարման սահմանաչափերը[29][30]։ Միացյալ թագավորությունում 2020 թվականի մարտին չափը 30 ֆունտ ստերլինգից դարձավ 45[31]։ Անհպում վճարումները համարվում են ավելի անվտանգ վճարային համակարգ՝ համեմատած կանխիկ փոխանցումների և Chip և PIN քարտերով վճարումների հետ։

Ընդունումն ու կիրառումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Google PayGoogleAndroid օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար նախատեսված հավելված է, որը թույլ է տալիս օգտատերերին գնումներ կատարել NFC-ի միջոցով, որն ի սկզբանե պահանջում էր ֆիզիկական անվտանգ տարր, սակայն այն փոխարինվեց հյուրընկալող քարտի էմուլյացիայով, որը ներդրվել էր Android 4.4-ում (KitKat): Softcard (նախկինում հայտնի է որպես Isis շարժական դրամապանակ), Cityzi և Quick Tap դրամապանակները, օրինակ, օգտագործում են անվտանգ SIM քարտ՝ կոդավորված անձնական տեղեկությունները պահելու համար։ Միացված բջջային հեռախոսներով անհպում վճարումները դեռևս տեղի են ունենում փոքր մասշտաբով, սակայն ամեն ամիս ավելի ու ավելի շատ բջջային հեռախոսներ են հավաստագրվում[32]։

2012 թվականին Mastercard Advisors-ը գրեց, որ սպառողները, ամենայն հավանականությամբ, ավելի շատ փող կծախսեն՝ օգտագործելով իրենց քարտերը՝ փոքր գործարքների հեշտության շնորհիվ[33]։ Mastercard Կանադան ասում է, որ իր Mastercard անհպում RFID վարկային քարտերի օգտագործողները «մոտ 25 տոկոսով» ավելի շատ են ծախսում[34]։

2014 թվականի դեկտեմբերի դրությամբ Միացյալ Թագավորությունում օգտագործվել է մոտ 58 միլիոն անհպում միացված քարտ և ավելի քան 147,000 տերմինալ[35][36]։ 2017 թվականի հունիսին քարտով կատարված գնումները գերազանցել են կանխիկով կատարվողներին։ Հաղորդվում է, որ դա պայմանավորված է անհպում վճարումների աճով, որը կազմում է Միացյալ Թագավորությունում քարտային բոլոր գործարքների մոտավորապես մեկ երրորդը։ Այս մեթոդով վճարումների թիվը զգալիորեն աճել էր այն բանից հետո, երբ ծախսերի սահմանաչափը 20 ֆունտից բարձրացվեց մինչև 30 ֆունտ։

2018 թվականին Ավստրալիայի Westpac բանկային ընկերությունը բացահայտեց 2017 թվականի անհպում վճարումների վիճակագրությունը և զեկույցում պնդեց, որ անհպում վճարումները մոտեցել են հագեցվածության կետին՝ կիրառվելով գնումների ավելի քան 90%–ը կատարելիս։ Ավստրալական St.George բանկը հաղորդում է նույն ժամանակահատվածում օգտագործման 94,6%-ի մասին[37]։

Visa-ի և ԱՄՆ այլ քարտ թողարկողների վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ մոտ ապագայում նրանք կբարձրացնեն անհպում քարտերի հասանելիությունը ԱՄՆ սպառողների համար։ Visa-ի հաշվարկներով մինչև 2020 թվականի վերջը ԱՄՆ-ում պետք է թողարկվեր 300 միլիոն անհպում քարտ՝ 2019 թվականի վերջում կանխատեսված 100 միլիոնի դիմաց։

Հեռահաղորդակցության օպերատորները սկսում են ներգրավվել անհպում վճարումների ոլորտ՝ գործածելով NFC-ով աշխատող հեռախոսներ։ Belgacom-ի Pingping-ն, օրինակ, ունի պահված արժեքի հաշիվ և Alcatel-Lucent-ի Touchatag-ի հետ գործակցության միջոցով ապահովում է անհպում վճարման գործառույթը։

Խոշոր ֆինանսական կազմակերպությունները, որոնք այժմ առաջարկում են անհպում վճարային համակարգեր, ներառում են Mastercard–ը, China UnionPay–ը, Citibank–ը, JPMorgan Chase–ը, American Express–ը, KeyBank–ը, Barclays–ը, Barclaycard–ը, HSBC–ն, Lloyds Banking Group–ը, FreedomPay–ը, The Co-operative Bank–ը, Nationwide Building Society–ը և NatWest Group–ը։ Visa payWave-ը, American Express Expresspay-ը և Mastercard Contactless-ը անհպում վարկային քարտի օրինակներ են, որոնք լայն տարածում են գտել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։

EMV ստանդարտով վճարային տերմինալներում ընդունված է անհպում վճարումների երկու հիմնական ստանդարտի գործածում։

EMV չիպ

Թողարկված բանկային քարտի վրա դրվում է խելացի չիպ կամ կրիպտոգրաֆիկ չիպ, որը հայտնի է որպես խելացի քարտ և թույլ է տալիս անլար վճարումներ կատարել EMV չիպից վճարային տերմինալի միջակայքում՝ օգտագործելով EMVCo ստանդարտին համապատասխան RFID տեխնոլոգիա։ Երբ խելացի քարտը հպվում է վճարային տերմինալին, որը նույնականացնում է քարտ թողարկողների տվյալները մի շարք PIN փոխազդեցությունների միջոցով, վճարումը համարվում է հաջողված։

Թոկենիզացիա (նշանավորում)

Խելացի քարտերի տեխնոլոգիայի ավելի նոր մոտեցում է քարտը ապարատային սարքին միացնելը, օրինակ՝ Apple Pay հավելվածի միջոցով iPhone բջջային հեռախոսի վրա։ Դրանով իսկ բջջային սարքերին թույլ է տրվում վճարումներ կատարել RFID տեխնոլոգիայով վճարային տերմինալի միջոցով՝ խելացի քարտի անունից՝ գործածելով քարտ թողարկողի կողմից ստեղծված նշանը, որն էլ հայտնի է որպես թոկենիզացիա։ Սարքի հաշվի համարը (DAN), որը նման է ավանդական վճարային շերտի և չիպային քարտերում Անձնական հաշվի համարին (PAN), ստեղծվում է մասնավոր փակ բանալու հետ և ուղարկվում է քարտ թողարկողին՝ ապարատային սարքի վրա խելացի քարտի սկզբնական տեղադրման ժամանակ։ Երբ վճարումները կատարվում են ապարատային սարքի վրա հաստատված հավելվածի միջոցով, DAN-ը և համապատասխան մանրամասները, ինչպիսիք են ժամկետի ավարտը և CCV վավերացման սխեման, վճարային տերմինալի միջոցով ուղարկվում են քարտ թողարկողին գաղտնագրման համար, որտեղ փակ բանալին օգտագործվում է գործարքը թույլատրելու համար։

Անվտանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին անվտանգության հետազոտողները պարզեցին, որ քարտատիրոջ անունը, վարկային քարտի համարը և գործողության ժամկետը կարող են փոխանցվել անհպում վճարային քարտերով՝ առանց գաղտնագրման։ Նրանք կարողացան գործածել անհպում վարկային քարտից արտահոսած տեղեկությունը առցանց գնումներ կատարելու համար՝ առանց բացելու այն ծրարը, որով ուղարկվել էր քարտը[38]։

Կախված տնտեսական տարածքից, կարող է լինել վճարման սահմանափակում առանձին գործարքների համար՝ առանց PIN մուտքագրելու անհրաժեշտության, և որոշ անհպում քարտեր կարող են օգտագործվել միայն որոշակի քանակությամբ, մինչև հաճախորդից PIN-ը խնդրելը[39]։ Անհպում դեբետային և վարկային քարտերը կիրառում են նույն չիպը և PIN ցանցը, ինչ հին քարտերը և պաշտպանված են նույն խարդախության երաշխիքներով։ Այնտեղ, որտեղ PIN-ը գործում է, քարտի անհպում մասը կարող է չգործել մինչև ստանդարտ չիպի և PIN-ի գործարքի իրականացումը։ Սա օգնում է հասկանալ, որ քարտը առաքվել է իրական քարտապանին։

Խարդախության երաշխիքների ստանդարտների համաձայն՝ ԱՄՆ բանկերը պատասխանատվություն են կրում անհպում քարտից գանձվող ցանկացած խարդախ գործարքի համար[40]։

Նվազագույն սահմանաչափ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ սովորաբար ստորագրություն կամ PIN-ի հաստատում չի պահանջվում, անհպում գնումները յուրաքանչյուր գործարքի ժամանակ հաճախ սահմանափակվում են առավելագույն գումարով, որը հայտնի է որպես Քարտապանի հաստատման սահմանաչափ (CVM): Բանկերն ունեն տարբեր սահմանաչափեր։ Սահմանված CVM սահմանաչափով գործարքների համար սովորաբար պահանջվում է ստուգում (օրինակ՝ PIN, ստորագրություն կամ կենսաչափական նույնականացում)։

Բացի այդ, ավելի ցածր արժեքով գործարքներն ընդունվում են առանց գործարքն առցանց ուղարկելու ընդունող կողմին՝ ստուգելու համար։ Սա հայտնի է որպես նվազագույն սահմանաչափ։

Այս սահմանափակումները սովորաբար չեն կիրառվում, երբ օգտագործվում է CDCVM (Սպառողական սարքի քարտապանի ստուգման մեթոդ) ստուգումը (օրինակ՝ Apple Pay-ում)։

Տնտեսական տարածք Սահմանաչափ Մեկնաբանություն
Ավստրալիա $100 100 դոլարից ավելի գործարքի համար պահանջվում է PIN կոդ կամ նույնականացման քարտ։ Ապրիլից սկսած սահմանաչափը դարձել է 200 դոլար[41][42]։
Ավստրիա €25 -
Բահրեյն 20 դինար
Բանգլադեշ 3000.00 տակա 3000.00 տակայից ավելի փոխանցման համար պահանջվում է PIN կոդ։
Բելգիա €50 Քովիդի ճգնաժամի հետևանքով Բելգիայում գործարքի սահմանաչափը բարձրացել է։ 50 եվրոյից ավելի գործարքի համար պահանջվում է PIN։ PIN է պահանջվում նաև, երբ մի քանի անհպում գործարքներ հաջորդում են իրար և դրանց գինը հասնում է 125 եվրոյի։
Բրազիլիա R$200 200 ռեալից ավելի գործարքների համար պահանջվում է PIN կոդ[43]։
Բուլղարիա 50 BGN 50 բուլղարական լևից ավելի գործարքի համար պահանջվում է կոդ, իսկ մինչև 2019 թվականի ապրիլի 12-ը՝ բուլղարական լև։
Կանադա սահմանաչափ չկա Սահմանափակումները կատարվում են բանկերի հայեցողությամբ, սակայն գումարի չափը սահմանափակող օրենք չկա։ Այնուամենայնիվ, գործնականում ֆինանսական հաստատությունները սահմանափակում են մինչև $100 կանադական դոլարի անհպում վճարումները։ Որոշ առևտրականներ կարող են ընդունել ավելի մեծ գումար, որը ենթակա է ստորագրության ստուգման։ COVID-19 համավարակի պատճառով MasterCard-ը, Visa-ն և American Express-ը հասցրել են իրենց սահմանաչափերը մինչև $250–ի[44][45]։
Չիլի 12.000 պեսո
Չինաստան 1000 յուան[46] UnionPay QuickPass. PIN–ը պահանջվում է, եթե բանկից անջատված չէ։
Կոլումբիա Սահմանաչափ չկա 100.000 կոլումբիական պեսոյից ավելի գործարքի դեպքում պետք է PIN կոդ։
Կոստա Ռիկա Սահմանաչափ չկա ₡30000–ց ավելի գործարքի դեպքում պահանջվում է ստորագրություն[47]։ 2022 թվականի հուլիսի մեկից սկսած ստորագրությանը կփոխարինի PIN կոդը[48]։
Խորվաթիա[49] Սահմանաչափ չկա 250HRK–ից ավելի գործարքի դեպքում պետք կգա PIN կամ ստորագրություն։
Կյուրասաո ANG 45 Սահմանաչափից բարձր գործարքների համար պահանջվում է PIN կոդ։
Չեխիա Սահմանաչափ չկա 500 չեխական կրոնից ավելի գործարքի դեպքում PIN է պետք։ 3 անընդմեջ անհպում գործարքներից հետո PIN-ը պահանջվում է։
Դանիա[50] 350 DKK 350 դանիական կրոնից ավելի գործարքի դեպքում պահանջվում է PIN։ Երբեմն ցանկացած դեպքում PIN կոդ է պետք գալիս՝ հաստատելու համար, որ քարտից տերն է օգտվում։
Դոմինիկյան Հանրապետություն Սահմանաչափ չկա
Էստոնիա[51] €50
Ֆինլանդիա €50 Մինչև 2019 թվականի ապրիլի 12-ը սահմանաչափը եղել է 25 եվրո։
Ֆրանսիա €50 Կարող է գործածվել օրվա մեջ մինչև 3 անգամ։
Գերմանիա Սահմանաչափ չկա Յուրաքանչյուր գործարքի համար, որն ավելի է 25 կամ 50 եվրոյից (որոշ Visa քարտերի համար), պահանջվում է PIN կոդ կամ CDCVM վավերացում։
Հունաստան €50 Հիսուն եվրոյից ավելի գործարքի համար կոդ է պահանջվում»
Հոնկոնգ Սահմանաչափ չկա Որոշ բանկեր սկզբնական շրջանում դրել էին 500 կամ 1000 դոլարի սահմանափակում, սակայն դրանք հեռացվեցին։
Հունգարիա Սահմանաչափ չկա 5000 հունգարական ֆորինտից ավելի գործարքի համար պահանջվում է PIN։ Սահմանաչափ չկա Apple Pay–ի կամ նմանատիպ անհպում վճարումների դեպքում։
Իսլանդիա ISK 5.000 Սահմանաչափից ավելի յուրաքանչյուր գործարքի համար պահանջվում է Chip and PIN կոդ։
Հնդկաստան ₹5000 5000 ռուփիից ավելի գործարքի դեպքում PIN է պահանջվում։
Ինդոնեզիա Rp1.000.000 Սահմանաչափը գերազանցող գործարքի համար պահանջվում է 6 նիշ ունեցող PIN վավերացում։
Իռլանդիա €50 2020 թվականի ապրիլի 1-ին 30 եվորյից դարփել է 50 եվրո[52]։ Գործարքի սահմափակում չկա, եթե կիրառվում է երկփուլային անվտանգություն ունեցող անհպում վճարման համակարգ (օրինակ՝ Apple Pay)[53]։
Իսրայել 300 ILS 300 իսրայելական շեկելից ավելի գործարքի դեպքում պահանջվում է PIN։
Իտալիա Սահմանաչափ չկա €50–ից ավելի գործարքի դեպքում PIN է պետք։
Ճապոնիա JP¥20000 JCB QUICPay և QUICPay+[54]
Լատվիա[55] €50
Լիտվա[56] €25
Հյուսիսային Մակեդոնիա 750 MKD
Մալայզիա RM250 Կուտակային սահմանաչափերը (ընդհանուր գումարը և/կամ հաջորդական գործարքները) տարբերում են ամեն քարտ թողարկողի համար[57]։

Մեխանիկորեն 250 ռինգիտից բարձր յուրաքանչյուր գործարքի համար պահանջվում է PIN, բայց սահմանը կարգավորելի է[58]։

Նիդեռլանդներ[59] Սահմանաչափ չկա 25 եվրոյից ավելի անհրաժեշտ է PIN կոդ։ Որոշ հին քարտեր թույլ են տալիս միայն հինգ գործարք անընդմեջ առանց PIN-ի։
Նոր Զելանդիա $80 80 դոլարից ավելի յուրաքանչյուր գործարքի համար պահանջվում է PIN: Ի պատասխան COVID-19 համավարակի՝ այս գումարը ժամանակավորապես բարձրացվեց մինչև 200 դոլար՝ ավելորդ շփումները հետագայում նվազեցնելու նպատակով[60]։
Նորվեգիա[61] Սահմանաչափ չկա 500 կրոնից ավելի գործարքի դեպքում պահանջվում է PIN[62]։ Երբեմն PIN–ը պետք է գալիս՝ հաստատելու, որ օգտվում է տերը։
Ֆիլիպիններ ₱5000 2020–ին ₱2000–ից դարձել է ₱5000[63]։
Լեհաստան Սահմանաչափ չկա 100 կամ ավելի լեհական զլոտի գործարքների համար պահանջվում է PIN:
Պորտուգալիա Սահմանաչափ չկա €50–ից ավելի գործարքի դեպքում PIN–ով վավերացումը պարտադիր է[64]։
Ռումինիա Սահմանաչափ չկա 100 կամ ավելի ռումինական լեյից ավելի գործարքի համար անհրաժեշտ է PIN։
Ռուսաստան Սահմանաչափ չկա 1000 ռուբլիից ավելի գործարքի համար անհրաշետ է PIN կամ ստորագրություն։
Սաուդյան Արաբիա 300 SAR Սահմանաչափից ավելի գործարքի համար անհրաժեշտ է կոդ։
Սերբիա Սահմանաչափ չկա 2000 դինարից ավելիի համար պարտադիր է PIN կոդը։
Սինգապուր S$100 Սինգապուրում անհպում վճարումների ընթացիկ գործարքի սահմանաչափը S$100 է, չնայած որոշ բանկեր առաջարկում են ավելի բարձր չափեր[65]։
Սլովակիա Սահմանաչափ չկա €20-ից ավելի գործարքների համար անհրաժեշտ է PIN: 3 անընդմեջ անհպում գործարքից հետո PIN է պահանջվում։ Ի պատասխան COVID-19 համավարակի՝ այս գումարը ժամանակավորապես բարձրացվեց մինչև 50 եվրո՝ ավելորդ շփումները հետագայում նվազեցնելու նպատակով։
Սլովենիա Սահմանաչափ չկա €25–ից ավելի գործարքի դեպքում PIN է անհրաժեշտ։
Հարավաֆրիկյան Հանրապետություն 500 ZAR 2017 թվականի մայիսին դարձել է 500 ռենդ (բացառությամբ Absa բանկի, որը չափը մնացել է 200 ռենդ)[66]
Իսպանիա Սահմանաչափ չկա 50 եվրոյից ավելի գործարքի դեպում PIN-ի հաստատումը պարտադիր է, բացառությամբ բջջային վճարումների։
Շրի Լանկա No limit 5000 ռուփիից ավելի գործարքի դեպքում անհրաժեշտ է PIN–ի կամ ստորագրության հաստատում։
Շվեդիա 200 SEK Սահմանաչափից բարձր գործարքի դեպքում պահանջվում է PIN կոդ։
Շվեյցարիա 80 CHF Սահմանաչափից բարձր գործարքի դեպքում պահանջվում է PIN կոդ։
Թայվան Սահմանաչափ չկա Մեծ գնումների դեպքում երբեմն պետք է գալիս ստորագրություն։
Թայլանդ ฿1500
Թուրքիա ₺500 Սահմանաչափից բարձր գործարքի դեպքում պահանջվում է PIN կոդ։
Ուկրաինա 1500 UAH Սահմանաչափից բարձր գործարքի դեպքում պահանջվում է PIN կոդ։
Միացյալ Թագավորություն £100 Նախկին սահմանաչափեր։
  • £10 (2007–ի սեպտեմբերի մեկից 2010–ի փետրվարի 28)[67]
  • £15 (2010–ի մարտի 1-ից՝ 2012–ի մայիսի 31)[68]
  • £20 (2012 հունիսի 1–ից՝ 2015–ի օգոստոսի 31)[69]
  • £30 (2015–ի սեպտեմբերի 1–ից՝ 2020–ի մարտի 31)[70]
  • £45 (2020 ապրիլի 1-ից – 2021–ի հոկտեմբերի14)[71]

Գործարքների սահմանափակում չկա երկփուլային անվտանգություն ունեցող անհպում վճարումների դեպքում (օրինակ՝ Apple Pay), թեև որոշ առևտրականներ, որոնք չեն թարմացրել իրենց քարտի տերմինալների ծրագրակազմը, կիրառում են 100 ֆունտ ստերլինգի սահմանաչափ։

ԱՄՆ Սահմանաչափ չկա Խոշոր գնումների համար կարող է պահանջվել ստորագրություն։ Բանկերը կարող են սահմանել իրենց սահմանաչափերը կամ պահանջել PIN:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Reserve Bank of Australia (2020 թ․ մարտի 19). «Consumer Payment Behaviour in Australia». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  2. «FreedomPay makes waves in contactless payment - SecureIDNews».
  3. «McDonald's testing e-payment system». USA Today. 2001 թ․ մայիսի 29.
  4. «Sony et Philips contrent Bluetooth» (ֆրանսերեն). 01net.com. 2002 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Les transports en commun niçois se mettent au paiement sans contact» (ֆրանսերեն). 01net.com. 2009 թ․ մայիսի 24. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  6. «Philippe Maugars : le père français du NFC sacré inventeur européen de l'année» (ֆրանսերեն). 01net.com. 2015 թ․ հունիսի 12. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  7. 7,0 7,1 «Caen, la ville où l'on paye et s'informe en sortant son portable» (ֆրանսերեն). 01net.com. 2005 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  8. «A Hanau, le portable-ticket de bus joue au juste prix» (ֆրանսերեն). 01net.com. 2005 թ․ մայիսի 2. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  9. «Les transports rennais payés par mobile 'sans contact'» (ֆրանսերեն). 01net.com. 2007 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  10. «Barclaycard rolls out Oyster payments card». Finextra. Finextra. 2007 թ․ սեպտեմբեր.
  11. «Nokia 6131 NFC – touch to pay credit card mobile phones start trickling onto the market». 2007 թ․ նոյեմբերի 22.
  12. «First Fully Integrated Contactless Payment System in UK». www.paymentnews.com. 2008 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  13. «Mobile and transit operators launch NFC payments system in Chongqing». nfcw.com. 2019 թ․ հունվարի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  14. «Orange and Barclaycard deliver next step in their partnership with contactless co-branded credit card». Barclaycard. Barclaycard. 2010 թ․ հունվար.(չաշխատող հղում)
  15. «Barclaycard and Orange unveil pay-by-mobile service by Garry White». Daily Telegraph. London. 2009 թ․ մարտի 8. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
  16. «Télécoms - La révolution mobile sans contact arrive en 2008» (ֆրանսերեն). banquedesterritoires.fr. 2007 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  17. «Nice, première ville à passer au paiement sans contact» (ֆրանսերեն). 01net.com. 2010 թ․ մայիսի 21. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  18. «A Caen, avec un mobile sans contact, on valide dans les bus et trams» (ֆրանսերեն). 01net.com. 2013 թ․ հունիսի 18. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  19. «NFC transit ticketing service goes live in French city of Caen». nfcw.com. 2013 թ․ հունիսի 18. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  20. «A Strasbourg, on voyage en bus et en tram grâce à un mobile sans contact» (ֆրանսերեն). 01net.com. 2013 թ․ հունիսի 27. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  21. «Strasbourg NFC ticketing moves to commercial launch». nfcw.com. 2013 թ․ հուլիսի 5. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  22. «KDDI, Softbank Mobile and SK Telecom to introduce NFC standard services in Japan and Korea». nfcw.com. 2010 թ․ հուլիսի 15. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  23. «3 Hong Kong and Citibank Jointly Launch '3 Citi Wallet' New Mobile Payment Technology Turns Mobile Phones into Digital Wallets New Milestone in Mobile Payment». www.citigroup.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  24. Villarreal, Alexandra. "MasterCard, Weve partner to accelerate contactless payments shift in U.K." Արխիվացված 2016-01-17 Wayback Machine Bank Credit News. 2/10/2014. Retrieved 2/10/2014.
  25. Jeffries, Adrianne (2014 թ․ սեպտեմբերի 9). «Apple Pay allows you to pay at the counter with your iPhone 6». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  26. «Contactless has caught on underground». Barclaycard. Barclaycard. 2016 թ․ փետրվար. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  27. «BankCard Sticker». Erste Bank und Sparkassen. Erste Bank Group. 2016 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  28. WHO encourages use of contactless payments due to COVID-19
  29. Increase in contactless payments limit may not be ready until April
  30. Contactless card payment limit to change in emergency move amid coronavirus pandemic
  31. «Contactless limit in UK to be increased to £45». UK Finance. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  32. «Certified phones». nfc-phones.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  33. «New MasterCard Advisors Study on Contactless Payments Shows Almost 30% Lift in Total Spend Within First Year of Adoption». newsroom.mastercard.com. 2012 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  34. Dubinsky, Zach. "New credit cards pose security problem". CBCNews.ca. 2010-06-02. Retrieved 2010-06-03.
  35. Campbell, Francis. «Contactless payments taking off in the UK in 2015». mobiletransaction.org. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  36. «Key Facts and Stats». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
  37. «Contactless Payments Statistics Australia 2017 | Westpac». www.westpac.com.au (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  38. Schwartz, John (2006 թ․ հոկտեմբերի 23). «Researchers See Privacy Pitfalls in No-Swipe Credit Cards». The New York Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  39. «Lloyds Bank - UK Bank Accounts - Contactless Debit Cards».
  40. Armstrong, Robert (2019 թ․ հունվարի 6). «At last, US banks are introducing contactless cards». Financial Times. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  41. «MasterCard® contactless». MasterCard. MasterCard Australia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
  42. «Visa payWave: FAQs». Visa Australia. Visa. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
  43. «Empresas aumentam limite de pagamentos por aproximação; veja valores». OlharDigital. Olhar Digital. 2020 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  44. Jon Rumley (2020 թ․ ապրիլի 7). «Mastercard, Visa Raise Tap Limits, And Stores Want Interac To Follow». huffingtonpost.ca. Huffington Post. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
  45. Gary Ng (2020 թ․ ապրիլի 7). «American Express Canada Increases Tap Payment Limit to $250 Due to COVID-19». iphoneincanada.ca. iPhone In Canada. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  46. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  47. Sequeira, Rebeca. «Pagos con tarjeta por menos de ₡30 mil no requerirán firma» [Card payments of less than ₡30,000 will not require a signature]. La República (Spanish). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. Gudiño, Ronny. «Le solicitarán PIN en compras superiores a los ₡30 mil a partir de julio del 2022» [You will be asked your PIN on purchases over ₡30,000 beginning July 2022]. La República (Spanish). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  49. «Beskontaktno plaćanje - Prihvat kartica - PBZCard.hr».
  50. "Dankortet bliver nu kontaktløst"
  51. «Swedbank». Swedbank. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  52. «Rollout of contactless limit increase well underway as all parties work towards national completion by 1 April - Banking and Payments Federation Ireland». www.bpfi.ie. 2020 թ․ մարտի 25. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  53. «Apple Pay contactless service launches in Ireland». 2017 թ․ մարտի 7. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին – via www.irishtimes.com.
  54. «JCB QUICPay». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  55. «Banks Increase Contactless Card Limits to 50 Euro». Finance Latvia Association. 2020 թ․ մարտի 25. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  56. «Contactless cards». Swedbank. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  57. «FAQs on migration to PIN-based payment cards» (PDF). 2016 թ․ հոկտեմբերի 28. էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  58. John Lim (2017 թ․ հունվարի 3). «How to disable contactless payment?». says.com.
  59. «Mijlpaal: 100 miljoen contactloze betalingen | CCV Holland». www.ccv.nl (հոլանդերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  60. «Covid 19 coronavirus: Paywave eftpos limit raised to $200 - but two banks lag». NZ Herald. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  61. «200.000 tæpper hver dag | BankAxept». www.ntbinfo.no (նորվեգերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  62. «Grensen for kontaktløs betaling med BankAxept uten PIN-kode økes». Finans Norge (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  63. «MasterCard raises payments limits for PH». The Manila Times. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  64. «Os pagamentos "sem contacto" até 50 euros vieram para ficar». www.bportugal.pt (պորտուգալերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  65. Boon, Rachel (2017 թ․ փետրվարի 8). «Nets payments to go digital and contactless». The Straits Times. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  66. «'Tap 'n go' not as risky as many fear» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  67. Barclays. «Ten years of contactless | Barclays». Barclays (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  68. Gough, Owen (2017 թ․ մարտի 2). «Supermarket contactless spending jumps as 'touch and go' overtakes Chip and PIN». Small Business. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  69. BBC News (2012 թ․ հունիսի 1). «Contactless pay limit up to £20». BBC News. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  70. «Contactless card limit rises to £30 as card use surges». BBC News. 2015 թ․ սեպտեմբերի 1.
  71. «Apple Pay 100% Backed By UK's Major Banks -- Including Barclays». Know Your Mobile. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]