Samsung Pay

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Samsung Pay
Изображение логотипа
Տեսակmobile payment?, Թվային դրամապանակ և բջջային հավելված
Նախագծումը՝Samsung Electronics
ՕՀԱնդրոիդ
Լույս տեսավ՝օգոստոսի 20, 2015
Մասն էSamsung Wallet?[1]
Կայքsamsung.com/us/samsung-pay/
 Samsung Pay Վիքիպահեստում

Samsung Pay, բջջային վճարումների ծառայություն, որը մշակվել է Samsung Electronics-ի կողմից։ Ծառայությունը հնարավորություն է տալիս հեռախոսի կամ ընկերության կողմից մշակված այլ լրացուցիչ սարքերի միջոցով կատարել վճարումներ։ Ի տարբերություն Apple Pay-ի, ծառայությունը աջակցում է ոչ միայն NFC վճարումներ, այլ նաև վճարումներ էլեկտրամագնիսական փոխանցման միջոցով (MST), որը հնարավորություն է տալիս վճարումներ կատարել նաև տերմինալների միջոցով, որոնք աջակցում են միայն մագնիսական շերտերով քարտեր[2]։

Ծառայությունն առաջին անգամ   գործարկվել է Հարավային Կորեայում 2015 թվականի օգոստոսի 20-ին, որից հետո նույն թվականին սեպտեմբերի 28-ին գործարկվել է ԱՄՆ-ում։  2016 թվականին Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում (CES 2016) ընկերությունը հայտարարել է, որ Samsung Pay ծառայությունը գործարկվելու է Ավստրալիայում, Բրազիլիայում, Իսպանիայում և Սինգապուրում[3]։ Ռուսաստանում ծառայությունը  թողարկվել է  2016 թվականի սեպտեմբերի 29-ին[4]։

Ծառայության նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Samsung Pay-ը մշակվել է LoopPay ընկերության սեփական արհեստական բանականության հիման վրա, սթարթափի ժամանակ, որը հետագայում ձեռք է բերվել Սամսունգ ընկերության կողմից, 2015 թվականի փետրվարին։ Հիմնական տարբերությունը այլ բջջային վճարման ծառայությունների հետ համամետած այն է, որ  Samsung Pay-ը ունի  մագնիսական դաշտ ունեցող վճարման քարտերի հնարավորությունը, որը ծառայությանը թույլ է տալիս վճարումներ կատարել գրեթե բոլոր գոյություն ունեցող տերմինալներով, որոնք ունեն մագնիսական վճարման հնարավորություն։ Դա հնարավոր է «Մագնիսական տվյալների պաշտպանված փոխանակում» (Magnetic Secure Transmission (MST)) տեխնոլոգիայի շնորհիվ, որը թողարկում է համակարգ, որի մեջ տվյալների փոխանակման համար օգտագործվում է էլեկտրամագնիսական դաշտ, դա տերմինալներին ստիպում է  «մտածել», որ անցկացվել է իրական քարտ։

LoopPay-ի մշակողները այդ նախագիծը սկսել են այն նպատակով, որ նոր համակարգը կաջակցեր բոլոր տերմինալների 90 %-ին, բացառելով միայն այն տերմինալները, որոնք գործարք կատարելու համար  պահանջում են քարտի ֆիզիկական առկայությունը։

Ծառայությունը ակտիվացնելու համար անհրժեշտ է բեռնել ծրագիրը սմարթֆոնի մեջ, հաճախ այն տեղադրվում է ընկերության կողմից օպերացիոն համակարգի մեջ, դրանից հետո անհրաժեշտ է ակտիվացնել այն, ծրագրում ավելացնելով բանկային կամ զեղչի քարտեր։ Հնարավոր է ավելացնել միանգամից մի քանի քարտեր։

2016 թվականի մայիսին Սամսունգ ընկերությունը հայտարաել է, որ մշակում է ծառայության լրացուցիչ տարբերակ՝ Samsung Pay Mini անվանմամբ։ Տվյալ տարբերակը օգտագործվելու է բացառապես ինտերնետ-վճարումների համար[5]։    

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.samsung.com/us/samsung-wallet/
  2. «Samsung Pay - удобный и безопасный платежный сервис». www.samsung.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «Samsung Pay's Pay It Forward program could net you up to $150» (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «Платёжный сервис Samsung Pay заработает в России 29 сентября». 4PDA - Новости мира мобильных устройств. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. «Samsung Pay Mini coming to other Androids, iPhone and desktop». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]