Բաժանորդագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբոնեմենտից)

Բաժանորդագրություն (աբոնեմենտ) (ֆր.՝ abonnement՝ կանխավճար), որևէ արտոնությունից որոշակի ժամկետով օգտվելու կանխավճարով ձեռք բերված իրավունք։ Բաժանորդագրություն է կոչվում նաև այդ իրավունքը վավերացնող փաստաթուղթը։

Ծագել է Իտալիայում 17-րդ դարի վերջերին, այնուհետև տարածվել ամենուրեք՝ կիրառման տարբեր ձևերով։ Հայաստանում հատկապես լայն կիրառություն է ունեցել 1920-1930-ական թվականներին։ Բաժանորդագրությունը հնարավորություն է տվել անվճար մասնակցել որոշ թատրոնների և համերգների[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 8 — 208 էջ. — 5000 հատ։