Jump to content

Անելիզ Միխել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անելիզ Միխել
գերմ.՝ Anna Elisabeth Michel
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1952(1952-09-21)[1][2]
ԾննդավայրԼայբլֆինգ, Շտրաուբինգ Բոգեն, Ստորին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Մահացել էհուլիսի 1, 1976(1976-07-01)[3] (23 տարեկան)
Մահվան վայրՄայնի Կլինգենբերգ, Միլտենբերգ, Ստորին Ֆրանկոնիա[4][5][6]
Քաղաքացիություն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունGymnasium? և JMU
Մասնագիտությունուսանող և ավագ դպրոցի աշակերտ
 Anneliese Michel Վիքիպահեստում

Աննա-Էլիզաբեթ Միխել (գերմ.՝ Anna Elisabeth Michel առավել հայտնի իբրև Անելիզ Միխել, գերմ.՝ Anna Elisabeth Michel; սեպտեմբերի 21, 1952(1952-09-21)[1][2], Լայբլֆինգ, Շտրաուբինգ Բոգեն, Ստորին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն - հուլիսի 1, 1976(1976-07-01)[3], Մայնի Կլինգենբերգ, Միլտենբերգ, Ստորին Ֆրանկոնիա[4][5][6]), գերմանուհի, ով մահացել է էկզորսիզմի ծեսի անցկացումից հետո։ Առաջին ցնցումը Միխելն ունեցել է 17 տարեկանում, որից հետո իր մոտ ախտորոշվում է պարբերական էպիլեպսիա։ Չնայած բուժում ստանալուն՝ աղջկա վիճակը գնալով վատթարանում էր և ի վերջո նկատվում են հոգեբանական խանգարման համախտանիշներ։ 20 տարեկանում նա արդեն չէր հանդուրժում կրոնական և եկեղեցական տարբեր իրեր և սկսում է ինչ-որ «ձայներ լսել»։ Միխելն ու իր ընտանիքը մտածում են, որ նա դիվահարված է, և դիմում են կաթոլիկ եկեղեցու քահանայի, որպեսզի վերջինս անցկացնի էկզորսիզմի սեանս, որը տևում է մոտ 10 ամիս։ Սկզբում նրանց մերժում են, սակայն որոշ ժամանակ անց 2 քահանա այդ արարողությունը անցկացնելու թույլտվություն են ստանում տեղի եպիսկոպոսից։ 1976 թվականի հունիսին Միխելը մահանում է ջրազրկումից և հյուծվածությունից, քանի որ երկար ժամանակ հրաժարվում էր և՛ ուտելիքից, և՛ ջրից։ Միխելի մահից հետո նրա ծնողները և 2 քահանաները մեղադրվում են անգործության և անզգուշության մեջ։ Տարբեր վարկածներից հետո ի վերջո որոշվում է բոլոր մեղադյալներին ազտազրկել պայմանական 3 տարի ժամկետով[7] Միխելի պատմությունը ընկած է տարբեր արվեստի ստեղծագործությունների հիմքում, ինչպիսին է օրինակ՝ «Էմիլի Ռոուզի 6 դեմոնները»[7] սարսափ ֆիլմը։

Իոսիֆ Միխելի սղոցարան

Անելիզա Միխելը ծնվել է Բավարիայի Լայբլֆինգ համայնքում, որտեղ բնակիչների թիվը մոտ 3 հազար էր[8]։ Նրա հայրը՝ Իոսիֆ Միխելը մեծացել է հավատացյալների ընտանիքում։ Նրա 3 մորաքույրերը միանձնուհի են եղել, և մայրը ցանկանում էր, որպեսզի իր տղան շարունակի ընտանեկան ավանդույթը՝ դառնալով հոգևորական, բայց նա որոշում է դառնալ ատաղձագործ։ Միխելի մայր Աննան ավարտել է կանանց վարժարանը և առևտրի դպրոցը։

Անելիզի ծնողները շատ խիստ էին և այնպես են անում, որ նրանց աղջիկը դառնա կաթոլիկ հավատացյալ։ Միխելն այցելում էր Մեսսա շաբաթը 2 անգամ, երգում էր եկեղեցական երգչախմբում, և ինչպես նշում է Վաշինգտոն Փոստը`

Մինչ նույն տարիքի այլ երեխաներ ապստամբում էին իշխանության դեմ և փորձում էին տարբեր սեռային հարաբերությունների մեջ մտնել, նա փորձում էր քավել թմրամոլների և ուղղուց շեղված հոգևորականների մեղքերը՝ ձմռանը քնելով հատակին[7]

։

Անելիզի մանկությունը երջանիկ է եղել, չնայած որ նա թույլ և հիվանդ երեխա էր[9]։ Անելիզը սիրում էր խաղալ իր հոր սղոցարանում, հաճախում էր դաշնամուրի և ակորդեոնի դասընթացների, գերազանց սովորում էր և երազում էր տարրական դպրոցում ուսուցչուհի աշխատել։

Հիվանդություն և ապաքինվելու փորձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին սպազմի պատճառով Անելիզը լեզուն կուլ է տալիս։ Արդեն մեկ տարի հետո գիշերային տարօրինակ ցնցումներ է ունենում։ Դիզարտրիայի պատճառով նա չէր կարողանում լիարժեք շարժվել, կրծքավանդակին ծանրություն էր զգում, երբեմն նաև կորցնում էր խոսելու ունակությունը։ 1969 թվականին նրա մարմինը ամբողջովին տկարանաում է։ Հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ նա տառապում է պարբերական էպիլեպսիայով։ 1970 թվականին նրան տեղափոխում են հիվանդանոց տուբերկուլյոզի պատճառով։

1970 թվականի հունիսին հիվանդանոցում Միխելը ունենում է ևս մեկ ցնցում։ Բժիշկները նշանակում են դեղեր, այդ թվում ֆենիտոին, որը ոչ մի դրական ազդեցություն չի ունենում։ Հենց այդ ժամանակ էլ նա մտածում է, որ այսահար է[10]։ Նույն ամսում նրան նշանակվում են դեղահաբերը, որոնց բաղադրության տարրերն օգտագործվում են շիզոֆրենիայի և այլ հոգեկան խանգարումների բուժման համար։ Եվ չնայած ամենին՝ նա դեռ շարունակում էր մնալ դեպրեսիայի մեջ։ 1973 թվականին նրան սկսում են հալյուցինացիաներ երևալ աղոթելու ժամանակ, նա ինչ-որ ձայներ էր լսում, որոնք պնդում էին, որ նա անիծված է և վառվելու է դժոխքի կրակներում[11]։ Հոգեբուժարանում Միխելի բուժումը արդյունավետ չեղավ, և նա սկսեց մտածել, որ դիվահարված է։ Հետագայում այդ կասկածները հաստատվում են իրենց ընտանիքի ընկեր Տեո Հայնի կողմից, քանզի Անալիզը չէր կարողանում դիպչել խաչված Հիսուսի պատկերով խաչին և հրաժարվում էր խմել օրհնած ջուր։ Նրանք դիմում են տարբեր քահանաների դևերի վանման խնդրանքով։ Ինչպես հայտնում են հետագայում, դրա համար անահրաժեշտ են եպիսկիոպոսի թույլտվությունը և դիվահարված լինելու հիմնարար փաստեր։

Ցնցումների միջև ընկած հատվածում Անալիզը վարում էր սովորական աղջկա կյանք և ոչ մի հոգեկան հիվանդության նշաններ չէին նկատվում։ 1973 թվականին նա ավարտում է Վյուրցբուրգի համալսարանը։ Սակայն հետո Միխելի համակուրսեցիները նրան անվանում են «չափազանց փակ և կրոնասեր»։ 1975 թվականի նոյեմբերին նա հաջողությամբ հանձնում է քննությունները և ստանում հատուկ թույլտվություն եկեղեցու անունից կրթական գործառույթներ իրականացնելու համար[12]։ Անելիզի վիճակը էլ ավելի էր սրվում։ Նա պատռում էր շորերը մարմնի վրա, սարդեր ու ածուխ ուտում, մեռած թռչունի գլուխը կծում, հատակից լպստում իր սեփական մեզը[7]։ Ցնցումների ժամանակ նա խոսում էր տարբեր լեզուներով և ինքն իրեն կոչում էր Լյուցիֆեր, Կաին, Հուդդա, Ներոն, Ադոլֆ Հիտլեր և այլ անուներով[7][13]։ Երբեմն լինում էին դեպքեր, երբ դևերը բախվում էին միմյանց, և թվում էր՝ նա խոսում էր մի քանի ձայներով[7]։ 1973 թվականի նոյեմբերին բժիշկները նշանակում են կարբամազեպին։ Ասում են, որ բուժումը բավական մտածված չէր, հատկապես չափաբաժինները շատ քիչ էին նման լուրջ հիվանդությունը բուժելու համար[14]։ Անելիզի հստակ ախտորոշումն այդպես էլ չտրվեց։ Բ․ Դանինգը իր հոդվածում օրինակ է բերում մի միտք, ըստ որի հնարավոր է, որ շիզոֆրենիայի պատճառով Անելիզը տառապում էր անձի բազմազանությամբ, իսկ ցնցումների պատճառը քրոնիկական սթրեսն է։ Չնայած այդ ժամանակների հոգեբուժությունը ունակ չէր բուժելու նրան, այնուամենայնիվ ինչ-որ չափով վերահսկում էր հիվանդությունը։ Միխելը մահանում է, երբ հրաժարվում է բուժումից[15]։ 2011 թվականին կաթոլիկ քահանա և պարանորմալ երևույթների հետազոտող Ջոն Դաֆֆին հրապարակում է Միխելին նվիրված գիրք։ Նա գրում է, որ հիմք ընդունելով ձեռքի տակ եղած տվյալները՝ կարելի է եզրակացնել, որ Անելիզը դիվահարված չէր[16]։ Հոգևորական և հոգեբույժ Ուլրիխ Նիմանն պնդում է հետևյալը՝

Ես՝ որպես բժիշկ, վստահեցնում եմ, որ գոյություն չունի այնպիսի երևույթ, ինչպիսին է դիվահարվածությունը։ Իմ կարծիքով տվյալ մարդիկ հոգեկան հիվանդներ են։ Ես աղոթում եմ նրանց համար, բայց ինքնին դա ոչ մի արդյունք չի տալիս։ Պետք է նրանց հետ աշխատել իբրև հոգեբույժ[7]։

Կա ևս մեկ վարկած, ըստ որի հնարավոր է, որ 1973 թվականին (հենց այն ժամանակ, երբ Միխելի վիճակը զգալիորեն վատթաարանում է) դուրս եկած ֆիլմի՝ «Ստանան քշողի» պատճառով, նա կարող էր իմանալ այսահարության համախտանիշների մասին և ենթագիտակցորեն ներշնչել իրեն դրանց առաջանալու համար[15][17]։

Էկզորսիզմ և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շտանգլ 1962 թվականին

Առաջին հոգևորականը, ով արձագանքեց Միխելի խնդրանքին Էռնեստ Ալտն էր։ Նա ասում էր, որ աղջիկը նման չէր էպիլեպսիկի և որ նա իրոք դիվահարված է։ Միխելը, հուսալով օգնության մասին, 1975 թվականին նամակ է գրում նրան ՝

Ես ոչ ոք եմ, ամեն ինչ հստակ է, ես պետք է ապաքինվեմ, աղոթե՛ք ինձ համար։

1975 թվականի սեպտեմբերին տեղի եպիսկոպոսը՝ Իոսիֆ Շտանգլը, թույլ է տալիս 2 էկզորսիզտների՝ Ալտին և Առնոլդ[7] Ռենցին, որպեսզի նրանք դևերին վանելու արարողություն իրականացնեն՝ պահելով դրանք գաղտնի։ Առաջին ծիսակարգը անց է կացվում սեպտեմբերի 24-ին, որից հետո Միխելը դադարում է բուժման գործընթացը և ամբողջովին հույսը դնում էկզորսիզմի վրա։ 10 ամսում պարբերաբար անցկացվել է 67 սեանս (շաբաթական մեկ կամ երկու անգամ՝ 4 ժամ տևողությամբ), որոնցից 42-ը տեսաձայնագրվել է և հետագայում հաշվի առնվել Միխելի մահվան գործով դատավարության ընթացքում[15]։ 1976 թվականի հուլիսի 1-ի առավոտյան Միխելին գտնում են մահացած։ Ինչպես ցույց տվեց հետաքննությունը, Միխելի մահվան պատճառը անմիջապես կապված չէր էկզորսիզմի հետ[7]։ Մի պահ նա որոշում է, որ մահն անխուսափելի է, և կամավոր կերպով հրաժարվում է ուտելիքից և ջրից։ Նա համարում էր, որ իր մահը կմաքրի երիտասարդ սերնդի բոլոր մեղքերը։ Նա հույս ուներ, որ մարդիկ, իմանալով իր ճակատագրի մասին, կսկսեն հավատալ Աստծուն[7]։ Մահվան պահին Անելիզի քաշը մոտ 30 կիլոգրամ էր, իսկ հասակը՝ 166 սանտիմետր, հիվանդ էր թոքաբորբով, վերջութային հոդերը պոկված էին հիմնական հոդային համակարգից և ամբողջ մարմինը պատված էր կապտուկներով և բաց վնասվածքներով։ Վերջին ամիսներին նա նույնիսկ չէր կարողանում տեղաշարժվել առանց կողմնակի օգնության[18]։ Նրան հարկավոր էր կապկպել մահճակալին, որպեսզի ինքն իրեն վնաս չպատճառի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #118582097 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 http://www.tandfonline.com/doi/full/10.1080/0964704X.2013.862132
  4. 4,0 4,1 4,2 http://content.time.com/time/magazine/article/0,9171,918327,00.html
  5. 5,0 5,1 5,2 http://psychictruth.info/EXORCISM.htm
  6. 6,0 6,1 6,2 http://www.answering-christianity.com/abdul-rahman_klimaszewski/pagan_christianity.htm
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Hansen E. T. (04.09.2005). «What in God's Name?!» (անգլերեն). The Washington Post. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. «L'esorcismo di Anneliese Michel. Una storia terribile» (իտալերեն). Sicilia Informazioni. 16.01.2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. Goodman, 2006, էջ 33
  10. Goodman, 2006, էջ 44
  11. Unreiner Geist, weiche!
  12. Նեյ Հելմութ, 2014, էջ 45
  13. Bizarre exorcism draws suspended prison terms(անգլ.) // The Press-Courier : газета. —Oxnard, California, 1978.
  14. Նեյ Հելմութ, 2014, էջ 30
  15. 15,0 15,1 15,2 Dunning B. (08.03.2011). «The Exorcism of Anneliese» (անգլերեն). Skeptoid. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  16. Դաֆֆի, 2001, էջ 15
  17. Day E. (27.11.2005). «'God told us to exorcise my daughter's demons. I don't regret her death'» (անգլերեն). Thw Telegraph. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  18. Borsje E. (17.06.2005). «Duitslands beroemdste horrorhuis afgebrand» (դանիերեն). Het Laatste Nieuws. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]