Անդրեյ Սլադկովիչ
Անդրեյ Սլադկովիչ Andrej Sládkovič | |
|---|---|
| Ծննդյան անուն | Անդրեյ Բրաքսատորիս |
| Ծնվել է | մարտի 30, 1820[1][2] |
| Ծննդավայր | Կրուպինա, Hont County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[3] |
| Վախճանվել է | ապրիլի 20, 1872[1][2] (52 տարեկան) |
| Վախճանի վայր | Radvaň, Banská Bystrica, Բանկա Բիստրիկա, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
| Գերեզման | Radvaň, Banská Bystrica |
| Գրական անուն | Andrej Braxatoris[4] |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, գրական քննադատ, դրամատուրգ, հոգևոր հովիվ, քննադատ, թարգմանիչ և Lutheran pastor |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Անդրեյ Սլադկովիչ (Andrej Sládkovič, իսկական անունը՝ Անդրեյ Բրաքսատորիս, 30 մարտի, 1820, Կրուպինա — 20 ապրիլի, 1872, Ռադվան, Բանկա Բիստրիկայի մոտ, ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում), սլովակ բանաստեղծ, քննադատ, հրատարակիչ և թարգմանիչ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Բրաքսատորիսը ծնվել է 1820 թվականի մարտի 30-ին Կրուպինայում՝ ուսուցչի ընտանիքում։ Նա սովորել է հայրենի քաղաքում (1826-1830), Պերետվոնիում (1830-1831), ավելի ուշ գիմնազիա է հաճախել Կրուպինայում, ավետարանական լիցեյ՝ Բանսկա Շտյավնիցայում (1839-1840) և Պրեսբուրգում (1840-1842)։ Աստվածաբանություն է սովորել Հալլեի համալսարանում (1843-1844)։ Որպես քահանա ծառայել է Հրոքոտում (Հորհատ) (1847), իսկ 1856 թվականից մինչև մահը՝ Ռադվանում ու Հռոնոմում։
Անդրեյ Սլադկովիչը զարգացրել է ազգային պոեզիայի ավանդույթները, սլովոկական գրականություն է ներմուծել եվրոպական ռոմանտիզմի պոեզիային հատուկ թեմաներ ու մոտիվներ։ Անդրեյ Սլադկովիչը առաջիններից մեկն է սկսել գրել գրական սլովակերենով, ինչով զգալիորեն նպաստել է նրա՝ որպես գրականության լեզվի կայացմանը։ 1840 թվականին Անդրեյ Սլադկովիչը ծանոթացել է Շտուր Լյուդովիտի հետ և դարձել նրա գրական խմբակի անդամ։ Գերմանիայի Գալլե քաղաքում եղած ժամանակամիջոցում ընկել է Հեգելի փիլիսոփայության ազդեցության տակ։
Անդրեյ Սլադկովիչի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում պոեմները։ «Խոսակցություններ Դուշանի ընտանիքում» (1844) ալեգորիկ պոեմը բանաստեղծի առաջին ստեղծագործությունն է։ «Մարինա» (Marina, 1846) պոեմում նա գովերգել է իր սիրելի աղջկան՝ սլովակուհի Մարինային, ու հայրենի Սլովակիան։ «Դետվան» (Detvan, 1853) պոեմում նա, լինելով առաջիններից մեկը սլովակական գրականության մեջ, պատկերել է ժողովրդի կյանքը։ Սլավոնական ժողովուրդների՝ թուրքերի դեմ մղված պայքարին են նվիրված «Միլիցա» (1858), «Միկուլաշ Շուբիչ Զրինսկի կոմսը Սիգետում» (1866)։
Սլադկովիչի պոեզիայում մեծ տեղ է գրավում նաև հայրենասիրության թեմատիկան։ Հայտնի են նրա «Մի՛ նվաստացրեք իմ ժողովրդին» (1845), «Անզուպ երգ ազատ հայրենիքի մասին» (1848), «Ինչու՞ եք դուք մեզ համարում ոչինչ» (1871) բանաստեղծությունները։ Սլադկովիչի ստեղծագործություն վրա ազդել է Ալեքսանդր Պուշկինը, ում նվիրել է իր «Պուշկինի հոգուն» (1847) բանաստեղծությունը։
Անդրեյ Սլադկովիչը թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի («Սոկրատես», «Կեսարի մահը», «Զաիրա»), Ժան Ռասինի (հատվածներ «Փեդրա» պիեսից), Վոլտերի ստեղծագործություններից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Сладкович Андрей // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Andrej Sládkovič (սլովակերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Սլադկովիչ» հոդվածին։ |
| ||||||||||||||||