Անդրեա Օշվարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա Օշվարտ
հունգ.՝ Andrea Klára Osvárt
Ծնվել էապրիլի 25, 1979(1979-04-25) (44 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԿրթությունԲուդապեշտի համալսարան (2003) և Kodály Zoltán High School, Pécs? (1990)
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
andreaosvart.com

Անդրեա Օշվարտ (հունգ.՝ Osvárt Andrea, ապրիլի 25, 1979(1979-04-25), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի դերասանուհի, նախկին մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեա Օշվարտը ծնվել է Բուդապեշտում, մանկությունն անցկացրել է Տամաշի քաղաքում։ Իտալերենով ավարտել է իտալահունգարական տարրական դպրոցը։ Դպրոցից հետո ընդունվել է Բուդապեշտի համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը։

16 տարեկանում սկսել է մոդել աշխատել։ 1996 թվականին մոդելների համահունգարական «Տարվա հայացք» մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հիմնվել է Բուդապեշտում, սկսել է մոդելային միջազգային գործունեություն ծավալել՝ ամբողջ աշխարհում մասնակցելով ցուցադրությունների, զուգահեռ նկարահանվելով գովազդային հոլովակներում։

2000-ական թվականների սկզբին փորձել է իրեն որպես դերասանուհի, 2001 թվականին փոքր դեր է խաղացել «Լրտեսական խաղեր» ֆիլմում։ Այդ ֆիլմից հետո կենտրոնացել է դերասանական աշխատանքի վրա։ Ավարտել է Բուդապեշտի թատերական համալսարանը, ապա ընդունվել է Հռոմի թատերական միջազգային ուսումնարանը, որն ավարտել է 2003 թվականին[5]։ 2012 թվականից նկարահանվել է «Փոխադրող» սերիալում։

Տիրապետում է հունգարերենի, իտալերենի, անգլերենի, գերմաներենի և ֆրանսերենի[6]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000՝ Վարակված
  • 2001՝ Լրտեսական խաղեր
  • 2009՝ Ավելորդ ոչինչ
  • 2009՝ Կայսրուհի Սիսի՝ Եվգենյա
  • 2010՝ Վերջի սկիզբը
  • 2010՝ Սվինգի թագուհիներ
  • 2012-2013՝ Փոխադրող
  • 2013՝ Աֆթերշոկ՝ Մոնիկա
  • 2015՝ Տարբեր աշխարհներ՝ Էլիզա

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Golden Globes, Italy (2012)
  • Silver Ribbons, Italy (2012)
  • International Flaiano Awards (2011)
  • Monte-Carlo Television Festival (2011)
  • Filmspray (2009)
  • Pro Urbe Tamási (2009)
  • WIFI (Women In Film Italy) Award (2007)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://spiel-kind.com/andreaosvart_2011_osvart_golden_nymph/
  2. http://www.cinema.beniculturali.it/Notizie/2035/66/l-industriale-di-montaldo-appartamento-ad-atene-di-dipaola-e-un-giorno-questo-dolore-ti-sar%C3%A0-utile-di-faenza-tutti-film-di-interesse-culturale-vincitori-ai-globi-d-oro-2012/
  3. http://www.tamasi.hu/hu/varosunk/kituntetettjeink/pro-urbe-dijasaink
  4. http://www.e-duesse.it/News/Cinema/SNGCI-Premio-Bianchi-ad-Amelio-133413
  5. «Bio | Andrea Osvart». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  6. Անդրեա Օշվարտ Internet Movie Database կայքում (bio)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Օշվարտ» հոդվածին։