Անդրաշ Ադորյան (ֆլեյտահար)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրաշ Ադորյան (այլ կիրառումներ)
| Անդրաշ Ադորյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 26, 1944[1] (81 տարեկան) Բուդապեշտ, Հունգարիա[2] |
| Երկիր | |
| Մասնագիտություն | համալսարանի դասախոս, classical flautist, ֆլեյտահար, խմբագիր, դոցենտ և երաժիշտ |
| Գործիքներ | Ֆլեյտա |
| Աշխատավայր | Քյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց |
| Կրթություն | Կոպենհագենի համալսարան (1968)[3] |
Անդրաշ Ադորյան (հունգ.՝ Adorján András, սեպտեմբերի 26, 1944[1], Բուդապեշտ, Հունգարիա[2]), հունգարական ծագումով դանիացի ֆլեյտահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին ընտանիքի հետ արտագաղթել է Դանիա, որտեղ սովորել է ատամնաբուժություն, իսկ այնուհետև իրեն նվիրել է երաժշտությանը։ Սովորել է Ֆրայբուրգի երաժշտության բարձրագույն դպրոցում (Օրել Նիկոլեի մոտ)[4]։
Դարձել է մի շարք երաժշտական մրցանակների, մասնավորապես՝ Փարիզի ֆլեյտահարների միջազգային մրցույթի Մեծ մրցանակի դափնեկիր (1971)[4][5]։
1987 թվականից՝ Քյոլնի, 1996 թվականից՝ Մյունխենի երաժշտության բարձրագույն դպրոցների պրոֆեսոր[5]։ Գերմանիայի ֆլեյտահարների ընկերության նախագահն է։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադորյանի ավելի քան 80 ձայնագրությունների մեջ կան XVIII-XIX դարերի այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախը, Ֆրանտիշեկ Բենդան, Յան Նեպոմուկ Հումելը, Ֆրանց Դանցին, Սավերիո Մերկադանտեն, Իգնաց Մոշելեսը, Լյուդվիգ Շպորը և այլք[4]։ Այդ ստեղծագործություններից շատերը Ադորյանի շնորհիվ փրկվել են մոռացությունից։ Միևնույն ժամանակ Ադորյանը կատարում է և XX դարի երաժշտություն (Բոգուսլավ Մարտինու, Սերգեյ Պրոկոֆև)։ Որպես հարգանքի տուրք իրեն Դանիայում հյուրընկալած ընտանիքին, Ադորյանը ձայնագրել է դանիացի կոմպոզիտորներ Յոախիմ Անդերսենի և Կարլ Նիլսենի ստեղծագործությունները։
Հատուկ Ադորյանի համար ստեղծագործած ժամանակակից կոմպոզիտորներից են, մասնավորապես, Էդիսոն Դենիսովը և Ալֆրեդ Շնիտկեն[4]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրաշ Ադորյանի անուն-ազգանունը իր համար որպես կեղծանուն է ընտրել հունգարացի անվանի շախմատիստ, գրոսմայստեր Անդրաշ Ադորյանը (իսկական ազգանունը՝ Յոխա)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #124535100 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.flutepage.de/deutsch/composer/person.php?id=432&englisch=true
- 1 2 3 4 Artist Biography by "Blue" Gene Tyranny
- 1 2 Biography of András Adorján
- ↑ Шахматный теоретик
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց Անդրաշ Ադորյանի հետ(չաշխատող հղում)
- Անդրաշ Ադորյանի ձայնագրությունները
| ||||||||||||||||