Անգելա Վիսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգելա Վիսեր
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 18, 1966(1966-10-18)[1][2] (57 տարեկան)
Ծննդավայր՝Nieuwerkerk aan den IJssel
Քաղաքացիություն՝ Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
IMDb։ID 0899712

Անգելա Վիսեր ( հոլ.՝ Angela Visser. հոկտեմբերի 18, 1966(1966-10-18)[1][2], Nieuwerkerk aan den IJssel), հոլանդացի դերասանուհի, նորաձևության մոդել և գեղեցկության թագուհի, ով 1989 թ. նվաճել է «Միսս Տիեզերք» տիտղոսը. Նա այդ տիտղոսը նվաճած առաջին հոլանդուհին է։ Մինչ այդ աշխատել է որպես նորաձևության մոդել և կոսմետոլոգ, 1988 թվականի օգոստոսին հռչակվել Միսս Հոլանդիա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգելա Վիսերը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 18-ին Նյիվերկերկ ան դեն Էյսել հոլանդական ոչ մեծ քաղաքում։

1990 թվականի մայիսի 5-ին Ռոտերդամի այն ժամանակվա քաղաքապետ Բրամ Պեպերի հետ նա բացել է Փառքի եվրոպական ճեմուղին։ Անգելան նաև առաջինն էր, ով հոլանդացի հայտնի երգչուհի Լի Տաուերսի հետ այդ ճեմուղում բացել է իրեն նվիրված սալիկը[3] ։

Անգելա Վիսերը շնորհավորանքներ է ընդունում հաղթանակի կապակցությամբ:

Դրանից մի քանի ամիս առաջ նա մասնակցել էր «Միսս աշխարհ 1988» մրցույթին, բայց չէր հայտնվել նույնիսկ լավագույն տասնյակում։ Մինչդեռ «Միսս Տիեզերք 1989» մրցույթում Անգելան հաղթեց բոլոր երեք կիսաեզրափակիչներում, և ակնհայտ էր, որ մրցավարները գրեթե միաձայն նրան են ընտրել։ Երկրորդ տեղն զբաղեցրեց Շվեդիայի ներկայացուցիչ Լուիզա Դրևենշտամը, որին հաջորդեցին աղջիկները ԱՄՆ- ից, Լեհաստանից և Մեքսիկայից։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Գերմանիայի, Վենեսուելայի, Ֆինլանդիայի, Ջամայկայի եւ Չիլիի պատվիրակները:

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1992 թ Երբ օձիքի տակ շոգ է Քեթրին
1992 թ Մարդասպան լոլիկն ուտում է Ֆրանսիան/Killer Tomatoes Eat France Մարի
1992 թ Բեն Սթիլերի շոուն/The Ben Stiller Show Աննա / ընդունարանի աշխատակցուհի 2 դրվագ
1993 թ Acapulco H.E.A.T. Մելոդի «Կոդային անվանումը՝ միլիոն դոլարանոց տիկնայք» դրվագում
1993 թ Բևերլի Հիլզ, 90210 Նինա 2 դրվագ
1993 թ Ծաղկում Էթել Ջրահարս 2 դրվագ
1993–1994 թթ Baywatch Գրետա / Էլկե 2 դրվագ
1995 թ Ընկերներ Սամանթա «Այն դրվագը, որտեղ կապիկը փախչում է»
1995 թ Տղան հանդիպում է աշխարհին Ռեբեկա-Ալեքսա «Հիմարների գնացք» դրվագում
1996 թ Լրտես Հարդը Ջորջ Շիկահեր
1997–1999 թթ USA High Տիկ. Գաբրիել Դյուպրե 95 դրվագ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Geen animo voor tegel Miss Universe op Walk of Fame». www.rijnmond.nl (հոլանդերեն). 2011 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tevreden Angela Geen Miss World. In: De Telegraaf. 19. 1988 թվականի նոյեմբեր
  • Nederlandse vrouw Miss Universe '89. Հանդես՝ N.R.C. Handelsblad: 24. 1989 թվականի մայիս.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելա Վիսեր» հոդվածին։