Անատոլի Զվերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Զվերև
ռուս.՝ Анатолий Тимофеевич Зверев
Ծնվել էնոյեմբերի 3, 1931(1931-11-03)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1986(1986-12-09)[2] (55 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական ակադեմիական գեղարվեստի ուսումնարան` ի հիշատակ 1905 թվականի
Մասնագիտություննկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
Ժանրգծանկար
Anatoly Zverev Վիքիպահեստում

Անատոլի Տիմոֆեևիչ Զվերև (ռուս.՝ Анато́лий Тимофе́евич Зве́рев, նոյեմբերի 3, 1931(1931-11-03)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 9, 1986(1986-12-09)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս նկարիչ-ավանգարդիստ: Համարվում է Ռուսական երկրորդ ավանգարդի ժամանակաշրջանի ներկայացուցիչ, ինչպես նաև այդ ժամանակվա ոչ պաշտոնական արվեստի ականավոր նկարիչներից: Ռուսական ավանգարդի ամենամեծ կոլեկցիոներ Գեորգի Կոստակին նրան համարում էր ռուս առաջին էքսպրեսիոնիստը[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1931 թվականի նոյեմբերի 3-ին, Մոսկվայում, քաղաքացիական պատերազմի հաշմանդամի ընտանիքում, մայրն աշխատավոր էր: Նկարչություն սկսել է սովորել նկարիչ- գրաֆիկ Նիկոլայ Վասիլևիչ Սինիցինի դասերին[4]: 1954 թվականին ընդունվել է Մոսկվայի 1905 թվականի հիշատակի շրջանային գեղարվեստի ուսումնարանը, որտեղից շուտով հեռացվել է բոհեմական-անարխիստ պահվածքի պատճառով: 1959-1962 թվականների բնակարանային ցուցահանդեսների մասնակից է: Առաջին արտասահմանյան ցուցահանդեսը կայացել է 1965 թվականին, փարիզյան «Մոտ» պատկերասրահում: Նրա ստեղծագործության անձնական բարձրագույն թռիչքը կայացել է 50-60-ական թվականներին, արտասահմանում և արվեստում այդ ժամանակվա ազատ ու անկախ միտումների մարմնավորումն էր: Նա 60-ականների նոնկոնֆորմիզմի համատեքստում առաջատարն էր: Անատոլի Զվերևի ստեղծագործական ժառանգությունը կազմում է ավելի քան 30.000 աշխատանք[3]:

Աշխատանքները հավաքածուում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 Anatoli Timofeevich Zverev
  3. 3,0 3,1 Чувилин И. Доказательства жизни // Ведомости. — 2007. — 31 авг.
  4. Зинаида Костырева. О нашем брате

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]