Նոր թանգարան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոր թանգարան
Muziy SPb 2010 3173.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԼենինգրադ
ՎայրԼենինգրադ
Հիմնադրված է2010
Կոորդինատներ: 59°56′33″ հս․ լ. 30°16′47″ ավ. ե. / 59.94250° հս․. լ. 30.27972° ավ. ե. / 59.94250; 30.27972
Կայքnovymuseum.ru

Նոր թանգարան (ռուս.՝ Новый музей), ժամանակակից արվեստի թանգարան Սանկտ Պետերբուրգում, որի հավաքածուում ընդգրկված են 20-րդ դարի 50-ական թվականներից մինչև մեր օրերը ստեղծված աշխատանքներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է 2010 թվականի հունիսի 4-ին: Էքսպոզիցիայի հիմքում ընկած է խորհրդային շրջանի ոչ պետական արվեստի ստեղծագործությունների մասնավոր հավաքածուն և ռուսական ժամանակակից արվեստի գործեր, որոնք հավաքել է մեկենաս Ասլան Չեխոևը[1]: Չեխոևը ձևավորել է իր հավաքածուն վերջին 10 տարիների ընթացքում, հավաքելով լավագույն աշխատանքները նկարիչներից, պատկերասրահներից, ձեռք է բերել նկարներ լոնդոնյան աճուրդներից: Հավաքածուն կազմելիս Չեխոևին աջակցել է մոսկվացի գալերեիստ Սերգեյ Պոպովը[2]:

Ցուցադրությունը տեղակայված է 19-րդ դարի բազմաբնակարանային շենքի երկու հարկերում[3]:

Թանգարանի հավաքածուն ցույց է տալիս 20-րդ դարի երկրորդ կեսի ռուսական արվեստի անցած ճանապարհը: Նոր թանգարանում ցուցադրված են «Այլ արվեստի» այնպիսի լեգենդար նկարիչների, նոնկոնֆորմիզմի դասականների աշխատանքներ, ինչպիսիք են Օսկար Ռաբինը, Լև Կրոպիվնիսկին, Լիդիա Մաստերսկովան, Վլադիմիր Նեմուխինը, Միխայիլ Շվարցմանը, Դմիտրի Կրասնոպեվցևը, Վլադմիր Վեյսբերգը, Վիկտոր Պիվովարովը, «Նոր նկարիչներ» խմբի անդամները և ուրիշներ: Ինչպես նաև ներկայացված են 20-րդ դարի 2-րդ կեսի և 21-րդ դարի սկզբի տարբեր խմբեր, ուղղություններ և արվեստի ոճեր:

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր թանգարանը ժամանակակից հայտնի նկարիչների ցուցահանդեսներ անցկացնելու վայր է: Թանգարանի գոյության ընթացքում այստեղ անց են կացվել AES+F-ի, Գրիգորի Մայոֆիսի, Եվգենի Միխնով-Վոյտենկոյի, ինչպես նաև` Մոսկվայի և Պետերբուրգի համատեղ նախագիծ «Ժողովրդի ընտրություն» և «Նոր քանդակ» ցուցադրությունները:

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր թանգարանը ժամանակակից «աստղերի» ստեղծագործությունների հավաքածու է: Այստեղ են Մոսկվայի առաջին մասնավոր պատկերասրահի սեփականատեր ու կուրատոր Այդան Սալախովայի, մոսկովյան ակցիոնիզմի առաջնորդ Անատոլի Օսմոլովսկու, «փսիխոդելիկ ռեալիզմի» հիմնադիր Պավել Պեպպերշտեյնի, ռուսական ամեհաջողված արթ-խմբերից մեկի` AES+F-ի, սոց-արթի ռադիկալ հետևորդ Ալեքսեյ Բելյաև-Գինտովտի, քննադատական ռեալիստ Դմիտրի Գուտովի, դասական պոստմոդերնիստ Վալեռրի Կոշլյակովի և մետաֆիզիկ Կոնստանտին Բատինկովի աշխատանքները:

Թանգարանը նախատեսում է պարբերական ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպել ինչպես ռուսական, այնպես էլ` արտասահմանյան նկարիչների աշխատանքներով:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր թանգարանի պաշտոնական կայքը