Անաստասիա Բլիզնյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա Բլիզնյուկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Анастасия Ильинична Близнюк
Մականուն(ներ)՝Nastya[1]
Մասնագիտացում՝գեղարվեստական մարմնամարզություն
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 28, 1994(1994-06-28) (29 տարեկան)
Ծննդավայր՝Զապորոժիե, Ուկրաինա
173 սանտիմետր
Քաշ՝51 կիլոգրամ

Անաստասիա Իլյինինա Բլիզնյուկ (ռուս.՝ Анастасия Ильинична Близнюк, հունիսի 28, 1994(1994-06-28), Զապորոժիե, Ուկրաինա), ռուս մարմնամարզուհի։ Գեղարվեստական մարմնամարզության երկակի օլիմպիական չեմպիոն խմբային բազմամարտում (2012, 2016), աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ Ուկրաինացի ֆուտբոլիստ և մարզիչ Իլյա Բլիզնյուկի դուստրն է։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերում գեղարվեստական մարմնամարզության խմբային բազմամարտում հաղթել է Ռուսաստանի թիմը, որի կազմում էր նաև Անաստասիա Բլիզնյուկը։ Նրա հետ միասին չեմպիոն են դարձել Ուլյանա Դոնսկովան, Քսենյա Դուդկինան, Ալինա Մակարենկոն, Անաստասիա Նազարենկոն և Կարոլինա Սևաստյանովան։

Օլիմպիական խաղերից հետո Անաստասիա Բլիզնյուկը շարունակել է ելույթները՝ 2013 թվականին դառնալով Կազանի Ունիվերսիադայի եռակի չեմպիոն, ինչպես նաև երեք գնդակներով ու երկու ժապավեններով վարժություններում նվաճելով ոսկե մեդալ Կիևում անցկացվող աշխարհի առաջնությունում (2013 թվական)։ Նույն առաջնությունում Ռուսաստանի հավաքականը, որի կազմում Անաստասիա Բլիզնյուկից ելույթ են ունեցել Քսենյա Դուդկինան, Օլգա Իլինան, Անաստասիա Մաքսիմովան, Անաստասիա Նազարենկոն և Ելենա Ռոմանչենկոն, բազմամարտում արժանացել է բրոնզե մեդալների՝ զիջելով Բելառուսի և Իտալիայի հավաքականներին, ինչի պատճառով գլխավոր մարզիչ Իրինա Վիները որոշել է հավաքել նոր թիմ։ Այնուամենայնիվ, Անաստասիա Բլիզնյուկը նախկինի պես ընդգրկված է եղել Ռուսաստանի հավաքականի կազմում և մի որոշ ժամանակ իր ուժերն է փորձել որպես Բրազիլիայի թիմի մարզիչ[2][3], իսկ 2015 թվականին մարզել է Ռուսաստանի հավաքականի երկրորդ կազմը խմբային վարժություններում[4]։

2015 թվականին Անաստասիա Բլիզնյուկը վերսկսել է մարզումները որպես գործող մարմնամարզուհի՝ նպատակ ունենալով վերադառնալ հավաքականի հիմնական կազմ[5]։ Ընդմիջումից հետո նրա առաջին միջազգային մեկնարկը եղել է մասնակցությունը Մոսկվայում անցկացվող Գրան պրիի էտապին, որը կայացել է 2016 թվականի փետրվարին[6]։ Հունիսին Հոլոնում անցկացված Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի թիմը (Անաստասիա Բլիզնյուկ, Քսենյա Պոլյակովա, Անաստասիա Տատարևա, Մարիա Տոլկաչյովա) զբաղեցրել է առաջին տեղը բազմամարտում, բայց անհաջող է ելույթ ունեցել եզրափակչում՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը ժապավեններով վարժություններում և ութերորդը՝ գուրզերով/օղակներով վարժություններում։

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի կազմում Անաստասիա Բլիզնյուկից բացի ընդգրկված են եղել Վերա Բիրյուկովան, Անաստասիա Մաքսիմովան, Անաստասիա Տատարևան և Մարիա Տոլկաչյովան։ Որակավորման փուլը հաղթահարելով երկրորդ արդյունքով (35,516 միավոր)՝ բազմամարտի եզրափակչում թիմն զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 36,233 միավոր։ Անաստասիա Բլիզնյուկը դարձել է Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն գեղարվեստական մարմնամարզության խմբային վարժություններում։

2017 թվականին Պեզարոյում անցկացված աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականը նորացված կազմով (Անաստասիա Բլիզնյուկ, Մարիա Կրավցովա, Եվգենյա Լևանովա, Քսենյա Պոլյակովա, Անաստասիա Տատարևա, Մարիա Տոլկաչյովա) նվաճել է երկու ոսկե (բազմամարտ և վարժություններ երեք գնդակով/երկու պարանով) և մեկ արծաթե մեդալ (վարժություններ հինգ օղակներով)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացված 31-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր ձեռքբերումների, հաղթանակի նկատմամբ կամք և նպատակասլացություն ցուցաբերելու համար[7],
  • Բարեկամության շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականին Լոնդոն քաղաքում անցկացված 30-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր ձեռքբերումների համար[8]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (20 օգոստոսի, 2012 թվական)[9]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) – 2013 թվականին Կազան քաղաքում անցկացված 27-րդ Համաշխարհային ամառաին ունիվերսիադայում մարզական բարձր ձեռքբերումների համար[10]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան (11 օգոստոսի 2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության ու նպատակասլացության համար, որ ցուցաբերվել են 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում Տոկիո քաղաքում (Ճապոնիա)[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Olympedia — 2006.
  2. «Олимпийская чемпионка Анастасия Близнюк стала тренером» (ռուսերեն). pravda-news.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  3. «Анастасия Близнюк: незаменимых гимнасток в сборной России нет» (ռուսերեն). rsport.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  4. «"Художница" Близнюк сообщила, что тренирует второй состав "групповичек" РФ» (ռուսերեն). rsport.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Предпринимаются попытки вернуть Анастасию Близнюк в основную сборную РФ — тренер» (ռուսերեն). penzanews.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Итоги Гран-при 2016ㅤ» (ռուսերեն). gimnastika.pro. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  7. Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
  8. Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-04-23 Wayback Machine
  9. Приказ Министерства спорта Российской Федерации от 20 августа 2012 года № 13-нг «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России“» Արխիվացված 2012-09-14 Wayback Machine
  10. Распоряжение Президента Российской Федерации от 19 июля 2013 года № 277-рп «О поощрении» Արխիվացված 2013-09-21 Wayback Machine
  11. Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Բլիզնյուկ» հոդվածին։