Քսենյա Դուդկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քսենյա Դուդկինա
Ksenia Dudkina 2012.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝rhythmic gymnast
Երկիր՝Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 25, 1995(1995-02-25) (27 տարեկան)
Ծննդավայր՝Օմսկ, Ռուսաստան

Քսենյա Պավլովնա Դուդկինա (ռուս.՝ Ксения Павловна Дудкина, փետրվարի 25, 1995(1995-02-25), Օմսկ, Ռուսաստան), ռուս մարմնամարզուհի, 2012 թվականի օլիմպիական չեմպիոն գեղարվեստական մարմնամարզությունից խմբային բազմամարտում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենյա Դուդկինան ծնվել է 1995 թվականի փետրվարի 25-ին Օմսկում։ Սպորտով զբաղվել սկսել է Ելենա Արայսի մոտ[2]։ Ընդգրկվել է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության խմբային բազմամարտի հավաքականի կազմում[3]։ 2010 թվականին դարձել է Սինգապուրում անցկացվող պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն։ 2011 թվականին արժանացել է Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման[4] (ենթդրվում է, որ նա Ռուսաստանի ամենաերիտասարդ սպորտի վաստակավոր վարպետն է)[5]։ 2012 թվականին Քսենյա Դուդկինան դարձել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն գեղարվեստական մարմնամարզության խմբային բազմամարտից (հավաքականի կազմը՝ Ուլյանա Դոնսկովա, Անաստասիա Բլիզնյուկ, Ալինա Մակարենկո, Անաստասիա Նազարենկո, Կարոլինա Սևաստյանովա, Քսենյա Դուդկինա)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2012 թվականի 30-րդ Օլիմպիադայում Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) ցուցաբերած մարզական բարձր ձեռքբերումների համար[6],
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) – 2013 թվականին Կազանում 27-րդ համաշխարհային ամառային Ունիվերսիադայում ցուցաբերած մարզական բարձր ձեռքբերումների համար[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ksenia Dudkina - Gymnastics - Rhythmic - Olympic Athlete | London 2012»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2013-04-16 
  2. Елена Арайс: «Хотелось бы и в Токио плакать от радости»
  3. Основной состав Сборной команды России по художественной гимнастике (групповые упражнения)
  4. «Приказ Минспорттуризма от 27 сентября 2011 г. № 124-нг О присвоении почётного спортивного звания «Заслуженный мастер спорта России»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-23-ին։ Վերցված է 2020-03-31 
  5. «В Омске прошла пресс-конференция с участием Евгении Канаевой и Ксении Дудкиной | Художественная гимнастика»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-16 
  6. Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации» Archived 2013-04-23 at the Wayback Machine.
  7. Распоряжение Президента Российской Федерации от 19 июля 2013 года № 277-рп «О поощрении» Archived 2013-09-21 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]