Վերա Բիրյուկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Բիրյուկովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Вера Бирюкова
Մասնագիտացում՝rhythmic gymnast
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 11, 1998(1998-04-11) (25 տարեկան)
Ծննդավայր՝Օմսկ, Ռուսաստան

Վերա Լեոնիդովնա Բիրյուկովա (ռուս.՝ Вера Леонидовна Бирюкова, ապրիլի 11, 1998(1998-04-11), Օմսկ, Ռուսաստան), ռուս մարմնամարզուհի, Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամ, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Բիրյուկովան ծնվել է 1998 թվականի ապրիլի 11-ին Օմսկում։ Մարմնամարզությամբ զբաղվել սկսել է հինգ տարեկանում։ Առաջին մարզիչը եղել է Նատալյա Գլեմբան։ Վերա Բիրյուկովան սովորել է Օմսկի № 61 և 125 դպրոցներում (սպորտային թեքումով)։ Մարզիչները եղել են Օքսանա Կուրգանսկայան, Ելենա Արայսը[2], Վերա Շտելբաումսը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի գավաթակիր Օմսկի հավաքականի կազմում – 2013
  • 2014 թվականի Եվրոպայի չեմպիոն խմբային վարժություններում – ոսկի
  • Աշխարհի գավաթի էտապ Կազան 2016 – ոսկի (բազմամարտ), ոսկի (օղակներ և գուրզեր), արծաթ (ժապավեններ)
  • Աշխարհի գավաթի էտապ Բաքու 2016 – ոսկի (բազմամարտ), ոսկի (օղակներ և գուրզեր), արծաթ (ժապավեններ)
  • Ամառային օլիմպիական խաղեր 2016 – ոսկի (բազմամարտ)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո դե Ժանեյրո քաղաքում (Բրազիլիա) 31-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր ձեռքբերումների, հաղթանակի նկատմամբ կամքի և նպատակասլացության համար[3]
  • «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2016)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]