Կարոլինա Սևաստյանովա
Կարոլինա Սևաստյանովա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | rhythmic gymnast |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 25, 1995 (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կիև, Ուկրաինա |
173 սմ | |
Քաշ՝ | 51 կգ |
Կարոլինա Անդրեևնա Սևաստյանովա (ռուս.՝ Каролина Андреевна Севастьянова, ապրիլի 25, 1995, Կիև, Ուկրաինա), ռուս մարմնամարզուհի, Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության խմբային բազմամարտի հավաքականի անդամ[1]։ 2012 թվականին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն (խմբային բազմամարտ), 2010 թվականին՝ Սինգապուրում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ռուսաստանի Դաշնության սպորտի վաստակավոր վարպետ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարոլինա Սևաստյանովան ծնվել է 1995 թվականի ապրիլի 25-ին Կիևում, որտեղ այդ ժամանակ գործուղված էին իր ծնողները։ Մեծացել է Մոսկվայում։ Կարոլինա Սևաստյանովայի մարզիչը եղել է Նատալյա Կուկուշկինան[2]։
2012 թվականին Կարոլինա Սևաստյանովան Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի կազմում մասնակցել է Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերին՝ հաղթելով խմբային վարժություններում։ ԱՊՀ ինը երկրների բնակիչների շրջանում «Ինտեգրացիա» հիմնադրամի և NewsEffector մոնիթորինգային գործակալության անցկացրած հարցման արդյունքներով՝ Կարոլինա Սևաստյանովան ճանաչվել է ԱՊՀ երկրների ամենագեղեցիկ մարզուհին Լոնդոնի Օլիմպիական խաղերում[3]։ 2012 թվականի Օլիմպիական խաղերից հետո Կարոլինա Սևաստյանովան որոշել է ավարտել պրոֆեսիոնալ մարզական կարիերան։ 2015 թվականի մայիսի 30-ին դարձել է «Лига ставок» բուքմեյքերական ընկերության պաշտոնական դեմքը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարեկամության շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) 30-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր ձեռքբերումների համար[4]
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (20 օգոստոսի, 2012 թվական)[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Основной состав Сборной команды России по художественной гимнастике (групповые упражнения)
- ↑ УТС Натальи Кукушкиной
- ↑ «Каролина Севастьянова стала самой красивой спортсменкой СНГ на Олимпиаде»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-26-ին։ Վերցված է 2020-04-02
- ↑ Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации» Archived 2013-04-23 at the Wayback Machine.
- ↑ Приказ Министерства спорта Российской Федерации от 20 августа 2012 года № 13-нг «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России“» Archived 2012-09-14 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարոլինա Սևաստյանովա – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Կարոլինա Սևաստյանովայի էջը FIG կայքում
- Профиль на сайте «Глазами Звезд»
- Կարոլինա Սևաստյանովայի էջը Official London 2012 website կայքում
- Олимпийский скандал. В биографии российской гимнастки Каролины Севастьяновой, в графе места рождения указано «Ukraine region»
- Ксения Дудкина, Ольга Ильина, Каролина Севастьянова и Алина Макаренко выиграли групповые упражения на юношеской Олимпиаде
|
- Ապրիլի 25 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կիև քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս մարմնամարզիկներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Ռուս օլիմպիական չեմպիոններ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ