Անաստասիա Մաքսիմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա Մաքսիմովա
Anastasia Maksimova in August 2016.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Анастасия Ивановна Максимова
Մասնագիտացում՝rhythmic gymnast
Երկիր՝Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 27, 1991(1991-06-27) (31 տարեկան)
Ծննդավայր՝Պետրոզավոդսկ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մարզիչ(ներ)՝Նատալյա Տիշինա և Իրինա Վիներ
170[1]
Քաշ՝50[1]

Անաստասիա Իվանովնա Մաքսիմովա (ռուս.՝ Анастасия Ивановна Максимова, հունիսի 27, 1991(1991-06-27), Պետրոզավոդսկ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ռուս մարմնամարզուհի, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ Օլիմպիական չեմպիոն խմբային վարժություններում (2016), աշխարհի վեցակի, Եվրոպայի եռակի և Եվրոպական խաղերի եռակի (2015, 2019) չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասիա Մաքսիմովան ծնվել է 1991 թվականի հունիսի 27-ին։ Գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվել սկսել է Պետրոզավոդսկ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում։ Նրա առաջին մարզիչները եղել են Ն․ Գալկովսկայան, Վ․ Լեշկովիչը և Տ․ Կալաշնիկովան։

2008 թվականին, երբ Պեկինի Օլիմպիական խաղերից հետո Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի բոլոր անդամներն ավարտել են իրենց մարզական կարիերան, Անաստասիա Մաքսիմովան ընդգրկվել է հավաքականի կազմում խմբային վարժություններում[2]։

2009 թվականին Միեում առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնությանը՝ Անաստասիա Մաքսիմովան նվաճել է երեք մեդալ՝ մեկ ոսկե և երկու բրոնզե (Նատալյա Պիչուժկինայի, Եկատերինա Մալիգինայի, Ուլյանա Դոնսկովայի, Դարյա Շչերբակովայի և Դարյա Կորոլյովայի հետ միասին)[3]։

2013 թվականից Անաստասիա Մաքսիմովան եղել է Ռուսաստանի հավաքականի անդամ խմբային վարժություններում։ Թիմը, որի կազմում նրանից բացի ընդգրկված էին Անաստասիա Բլիզնյուկը, Քսենյա Դուդկինան, Օլգա Իլինան, Անաստասիա Նազարենկոն և Ելենա Ռոմանչենկոն, դարձել է բացարձակ հաղթող 2013 թվականին Կազանում անցկացված Ունիվերսիադայում՝ նվաճելով երեք ոսկե մեդալ երեք հնարավորից, սակայն նույն թվականին Կիևում անցկացված աշխարհի առաջնությունում անհաջող է ելույթ ունեցել՝ նվաճելով մեկ ոսկե մեդալ (վարժություններ երեք գնդակներով և երկու ժապավեններով) և զբաղեցնելով երրորդ տեղը բազմամարտում ու հինգերորդը գուրզերով վարժություններում։ Դրանից հետո թիմի գլխավոր մարզիչ Իրինա Վիները որոշել է հավաքել նոր թիմ, և Անաստասիա Մաքսիմովան եղել է միակը, որ մնացել է թիմի նորացված կազմում[4]։

2014 թվականին Բաքվում անցկացված Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի հավաքականը (Դարյա Ավտոնոմովա, Դիանա Բորիսովա, Անաստասիա Մաքսիմովա, Ալեքսանդրա Սեմյոնովա, Անաստասիա Տատարևա և Մարիա Տոլկաչյովա) նվաճել է երեք ոսկե մեդալ խմբային վարժություններում, այդ թվում՝ երկու ոսկե (բազմամարտ և վարժություններ երկու ժապավեններով ու երեք գնդակներով) և մեկ արծաթե (վարժություններ հինգ զույգ գուրզերով)[5]։ Իզմիրում անցկացվող աշխարհի առաջնությունում Ռուսաստանի թիմը, հանդես գալով նույն կազմով, զբաղեցրել է չորրորդ տեղը բազմամարտում և նվաճել ոսկե մեդալ երեք գնդակներով ու երկու ժապավեններով վարժություններում։

Օլիմպիական խաղերին նախորդող 2015 թվականի աշխարհի առաջնությունում, որ անցկացվել է Շտուտգարտում, Ռուսաստանի թիմը (Դիանա Բորիսովա, Դարյա Կլեշչյովա, Անաստասիա Մաքսիմովա, Սոֆյա Սկոմորոխ, Անաստասիա Տատարևա, Մարիա Տոլկաչյովա) 2007 թվականից հետո առաջին անգամ հաղթել է բազմամարտում։ Դրանից բացի, մարմնամարզուհիները ևս մեկ ոսկե մեդալ են նվաճել գուրզերով ու օղակներով համակցված վարժություններում, իսկ հինգ ժապավեններով վարժություններում արժանացել են արծաթե մեդալների։

2016 թվականի հունիսին Հոլոնում անցկացված Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի թիմը (Անաստասիա Բլիզնյուկ, Անաստասիա Մաքսիմովա, Քսենյա Պոլյակովա, Անաստասիա Տատարևա, Մարիա Տոլկաչյովա) զբաղեցրել է առաջին տեղը բազմամարտում, բայց անհաջող է ելույթ ունեցել եզրափակիչներում՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը ժապավեններով վարժություններում և ութերորդը՝ գուրզերով/օղակերով վարժություններում։

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված օլիմպիական խաղերում Ռուսաստանի թիմի կազմում Անաստասիա Մաքսիմովայից բացի ընդգրկվել են Վերա Բիրյուկովան, Անաստասիա Բլիզնյուկը, Անաստասիա Տատարևան և Մարիա Տոլկաչյովան։ Հաղթահարելով որակավորման փուլը երկրորդ հորիզոնականով (35,516 միավոր)՝ բազմամարտի եզրափակչում թիմն զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 36,233 միավոր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) 31-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր ձեռքբերումների, հաղթանակի նկատմամբ կամք և նպատակասլացություն ցուցաբերելու համար[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «MAKSIMOVA Anastasiia» (անգլերեն)։ fig-gymnastics.com։ Վերցված է 2015-07-21 (չաշխատող հղում)
  2. «Старший тренер сборной России: «В том, что все «групповички» завершили карьеру, нет никакой трагедии»» (ռուսերեն)։ sports.ru։ Վերցված է 2014-07-19 
  3. «Петрозаводская гимнастка Анастасия Максимова завоевала титул чемпионки мира» (ռուսերեն)։ gov.karelia.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-07-19 
  4. «Максимова осталась одна в составе "групповичек" после ЧМ-2013 - Винер» (ռուսերեն)։ rsport.ru։ Վերցված է 2014-07-21 
  5. «Карельская гимнастка завоевала золотые медали на Чемпионате Европы» (ռուսերեն)։ vedkar.ru։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-27-ին։ Վերցված է 2014-07-23 
  6. Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»