Ուլյանա Դոնսկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուլյանա Դոնսկովա
Uliana Donskova, 2012 (crop).jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`rhythmic gymnast
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`օգոստոսի 24, 1992(1992-08-24) (27 տարեկան)
Ծննդավայր`Կամենսկ-Շախտինսկի, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Մարզիչ(ներ)`Իրինա Վիներ

Ուլյանա Դոնսկովա (ռուս.՝ Ульяна Вячеславовна Донскова), ռուս գեղարվեսական մարմնամարզուհի, 2012 թվականի խմբակային բազմամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն: Ռուսաստանի սպորտի վարպետ (2010):

2006-2012 թվականներին եղել է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամ` խմբակային բազմամարտի մրցումներում[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 24-ին, Կամենսկ Շախտինսկի քաղաքում (Ռոստովի մարզ): Հինգամյա Ուլյանան սկսել է պարապել մարզիչ Ալլա Մատրոսովայի ղեկավարությամբ:

Երկար տարիների ծանր պարապունքներից հետո գրանցել է առաջին հաջողությունները: 2000 թվականին Ուլյանան հաղթել է շրջանային առաջնությունում: Այս իրադարձությունը ոգևորել է և՛ մարզուհուն, և՛ նրա մարզիչին:

Երեք տարի անց նրա վրա ուշադրություն են դարձրել Մոսկվայում: Մեկ տարի անց նրան հրավիրել են դիտումների և առաջարկել են մասնակցել մայրաքաղաքային «Գրան պրի» մրցաշարին: Այնուհետև նրան ընտրել են հավաքականի համար:

2008 թվականից նա սկսել է մարզվել Ռուսաստանի հավաքականում` Իրինա Վիների ղեկավարությամբ:

Առաջին անգամ Ուլյանա Դոնսկովան աշխարհի չեմպիոն է դարձել 2009 թվականի սեպտեմբերի 12-ին, Ճապոնիայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ: Այստեղ նա նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալներ` խմբային վարժությունների համար:

2010 թվականի ապրիլի 17-ին Բրեմենում անցկացված Եվրոպայի առաջնության ժաման Ուլյանան կրկին ոսկե մեդալ է նվաճել: Երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն է դարձել Մոսկվայում 2010 թվականի սեպտեմբերի 27-ին: Նա նվաճել է երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ:

Դոնսկովան եղել է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի ավագը խմբակային բազմամարտում: Հավաքականի կազմում նա մասնակցել է 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերին Լոնդոնում: Օլիմպիադայում հաղթանակ տանելուց հետո Ուլյանան ավարտել է իր սպորտային կարիերան[2]:

Ուլյանան Պ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի ու առողջության պետական ազգային համալսարանի ուսանողուհի է (Սանկտ Պետերբուրգ):

2013 թվականին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» շոուին` գրավելով 6-րդ տեղը:

Ամուսնացած է նախկին հոկեյիստ Ռուբեն Բեգունցի հետ: 2015 թվականի օգոստոսին որդի է ունեցել[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (2012 թվականի օգոստոսի 13) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում ունեցած մեծ հաջողությունների համար[4]
  • Կամենսկ Շախտինսկիի պատվավոր քաղաքացի

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]