Անառակ թութակի վերադարձը (երկրորդ թողարկում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անառակ թութակի վերադարձը
ռուս.՝ Возвращение блудного попугая
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ և կինոկատակերգություն
ԿերպարներKesha?
Շարքի մասն էԱնառակ թութակի վերադարձը
ՌեժիսորԱլեքսանդր Դավիդով
ՍցենարիստԱլեքսանդր Կուրլյանդսկի և Վալենտին Կարավաև
ՀնչյունավորումԳենադի Խազանով, Նատալյա Չենչիկ, Վյաչեսլավ Նևիննի և Նատալյա Չենչիկ
Բեմադրող նկարիչԱնատոլի Սավչենկո
ԵրաժշտությունԱլեքսանդր Ռասկատով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9,45 րոպե
ՇարքԱնառակ թութակի վերադարձը
ՊրիկվելThe Return of the Prodigal Parrot?
ՍիկվելQ4114661?
Թվական1987
Պարգևներ

«Անառակ թութակի վերադարձը (երկրորդ թողարկում)»[1], «Անառակ թութակի վերադարձը» մուլտիպլիկացիոն սերիալի երկրորդ ֆիլմը։ Հարցազրույցներից մեկում մուլտֆիլմի սցենարի հեղինակ Ալեքսանդր Կուրլյանդսկին խոստովանել է, որ փորձել է աշխատել նոր ռեժիսորի հետ, քանի որ իր կարծիքով Վալենտին Կարավաևը «սառել է Կեշայի նկատմամբ»[2]։ Այնուամենայնիվ, նկարահանման ողջ ընթացքում սցենարիստը կոնֆլիկտի մեջ է եղել Ալեքսանդր Դավիդովի հետ և երրորդ սերիայի նկարահանումները շարունակել Կարավաևի հետ։ Մուլտֆիլմի հաջողության մասին վկայում են «Նիկա» մրցանակը և քննադատների արձագանքը[3]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի երկրորդ թողարկման մեջ հայտնվում է նոր հերոս՝ Կեշայի նոր տերը՝ նորաձև երիտասարդ ապահով ընտանիքից։ Հերոսը կանխամտածված կերպով ներկայացված է որպես Վերակառուցման ժամանակաշրջանի «Ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ։ Նա միշտ կրում է նորաձև հագուստ, ապրում է շքեղ տան մեջ, բայց դրա հետ մեկտեղ (ի հակադրություն Վովկայի) դաժան է ու անսիրտ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրակի առավոտյան Կեշան զբոսնում է շնիկի հետ։ Հանկարծ նա հանդիպում է իր հին ընկերներին՝ աղավնիներին և ագռավին։ Շնիկին կապելով աղբամանից՝ նա փորձում է հավաքվածներին զվարճացնելու միջոցով ուշադրություն գրավել։ Բայց կատվի հայտնվելը նոր ֆիրմային ջինսերով ավելի մեծ ոգևորություն է առաջացնում, քան իր ներկայացումը․ «Էյ դուք, գորշություն։ Սա բուբլ-գում է»։

Կատուն պարծենում է նոր նվագարկիչով։ Նրան նախանձելով՝ Կեշան վերադառնում է տուն և տեսարան սարքում տիրոջ մոտ, ինչից հետո հեռանում է տնից և փորձում վաճառել իրեն 1000 ռուբլիով։

Հանդիպելով Վովայի հարուստ հարևանին՝ Կեշան գնում է նրա հետ ապրելու։ Բայց կյանքը այդքան էլ քաղցր չի դասավորվում։ Երիտասարդը ծաղրում էր Կեշային, և թութակը պարտավոր էր ծառայել նրան։ Չհանդուրժելով դաժան վերաբերմունքը՝ Կեշան որոշում է հեռանալ, ինչի պատճառով տերը նրան վանդակի մեջ է գցում։ Օգտագործելով հեռուստատեսային ֆիլմերում տեսած հնարքները՝ Կեշան գիշերը ջարդում է վանդակը և պայթեցնում մուտքի դուռը։ Վթարի հետևանքով կոնտուզիա է ստանում և կորցնում գիտակցությունը։

Կեշան ուշքի է գալիս Վովկայի բնակարանում՝ ամբողջությամբ վիրակապված։ Տղան խնամում է նրան։ Կեշան պատմում է իր արկածների մասին, ինչպես միշտ, ճոխացնելով դեպքերը[4]։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ - Ալեքսանդր Կուրլյանդսկի, Վալենտին Կարավաև
  • Կինոռեժիսոր - Ալեքսանդր Դավիդով
  • Նկարիչ-բեմադրող - Անատոլի Սավչենկո
  • Կինոօպերատոր - Ալեքսանդր Չեխովսկի
  • Կոմպոզիտոր - Ալեքսանդր Ռասկատով
  • Ձայնային օպերատոր - Վլադիմիր Կուտուզով
  • Երաժշտական ձևավորում - Յու․ Մոիսեևա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ - Օլգա Օռլովա, Դ․ Կուլիկով, Գ․ Զոլոտովսկայա
  • Ռեժիսորի օգնական - Ե․ Չերյոմուշկինա
  • Նկարիչներ - Ի․ Զարուբա, Վ․ Խարիտոնովա, Ե․ Տրոյանովա, Վ․ Բայրամով, Է․ Անտուշևա, Մ․ Սիկանովա
  • Մոնտաժող - Ե․ Բելյավսկայա
  • Խմբագիր - Ելենա Նիկիտկինա
  • Նկարահանման խմբի տնօրեն - Ռ․ Սոկոլովա

Դերերի հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գենադի Խազանով - Կեշա թութակ
  • Նատալյա Չենչիկ - Վովկա, ագռավ
  • Վյաչեսլավ Նեվիննի - կատու, պատանի (նոր տեր) (ձայնային էֆեկտներ)
  • Վլադիմիր Ֆերապոնտով (տիտրերում նշված չէ) - մարդ, ով հռհռոցից հետո արտասանեց․ «Սա բուբլ-գումն է»։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Ա․ Ռասկատովի բնօրինակ երաժշտությունից, մուլտֆիլմում հնչում են մեղեդիներ հայտնի երգերից, այդ թվում՝ վերափոխված տեքստերով։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոր տիրոջ տանը Կեշայի դիտած ֆիլմերից մեկը «Խոցում հովանոցով» (1980) ֆրանսիական քրեական կատակերգություն էր։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմն արժանացել է «Նիկա» մրցանակի՝ որպես 1987 թվականի լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Оригинальное написание названия в заставке мультфильма.
  2. Факт упоминается в статье «Мой учитель — любопытство» на сайте www.animator.ru
  3. По данным с сайта www.nashfilm.ru Արխիվացված 2010-01-10 Wayback Machine
  4. Изучение конфликтных ситуаций на материале мультфильма // Школьный психолог : Газета. — Москва: Первое сентября, 16.06.2009 — 30.06.2009. — № 12 (442).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]