Kraftwerk
Kraftwerk | |
---|---|
![]() | |
Ժանրեր | էլեկտրոնային երաժշտություն, krautrock?, սինթիփոփ, Էլեկտրո, տեխնո, փորձարարական երաժշտություն և Էլեկտրոնային |
Գործունեություն | 1970 |
Լեյբլ | Warner Bros. Records, Astralwerks, Elektra Records, EMI և Kling Klang Schallplatten? |
Պարգևներ | Գրեմի կյանքի նվաճումների համար |
Կայք | kraftwerk.com |
Kraftwerk Վիքիպահեստում |
Kraftwerk (քրաֆթվերք, կրաֆտվերկ, գերմ.՝ էլեկտրակայան), գերմանական երաժշտական խումբ Դյուսելդորֆից: Մեծ ավանդ ունի Էլեկտրոնային երաժշտության զարգացման գործում: Խումբը ձևավորվել է 1968 թվականին Ֆլորիան Շնայդերի և Ռալֆ Հյութերի կողմից, սակայն մեծ հռչակ է ձեռք բերել քառյակ դառնալուց հետո, երբ խմբին են միացել նաև Վոլֆգանգ Ֆլյուրն ու Կարլ Բարտոոսը: Այս երաժիշտների առաջին միավորումը Organisation անվամբ կվինտետն էր:
Բովանդակություն
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Organisation-ի և Kraftwerk -ի (մինչև Autobahn ալբոմը, 1974 թվական) վաղ շրջանի աշխատանքներում երաժշտությունը փորձառական էր և առավելապես էլեկտրոնային: Գերիշխող ոճերն էին քրաութ ռոքը և ավանգարդը: Այդ ժամանակ Kraftwerk համագործակցում էր հնչյունային ազդեցիկ ինժեներ Կոնի Պլանկի (գերմ.՝ Conny Plank, աշխատել է նաև Can, Neu!, Eurythmic խմբերի հետ), ինչպես նաև` փորձարկումներ էր անում տարբեր երաժիշտների հետ: Kraftwerk խմբի անդամներն են եղել Միխայիլ Ռոտերը (գերմ.՝ Michael Rother) և Կլաուս Դինգերը (գերմ.՝ Klaus Dinger), որոնք ի վերջո հիմնել են Neu! խումբը: Autobahn ալբոմը (1974 թվական) բեկումնային է դառնում ոչ միայն խմբի ստեղծագործության, այլ նաև` ամբողջ ժամանակակից երաժշտության համար` ցուցադրելով այդ ժամանակվա սինթեզատորների ու էլեկտրոնիկայի հնարավորությունները: «Autobahn» երգի թեման, որն էլ որոշել է ալբոմի անվանումը, վերաբերում էր գերմանական մայրուղիներով մեքենայով ճամփորդությանը: Այս երգի տևողությունը 22 րոպե է, այն զբաղեցրել վինիլե ձայներիզի մեկ երեսը:
Սկսած 1974 թվականից` երաժշտությունը դարձել է ավելի քիչ փորձառական, ավելի որոշակի էլեկտրոնային ռիթմ կառուցվածքով: Հաջորդ երեք ալբոմները` Radio-Activity (1975), Trans-Europe Express (1977) և The Man Machine (1978), մեծապես ազդել են էլեկտրոնային երաժշտության և առհասարակ` ժամանակակից երաժշտության վրա: Այս ալբոմներում են այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Das Model», «The Robots», «Trans-Europe Express», «Radio Activity», «Neon Lights», «Showroom Dummies» երգերը: Սրանից հետո Kraftwerk-ի որոշ ալբոմներ թողարկվել են տարբեր լեզվային տարբերակներով, անգլերեն ու գերմաներեն երգի տեքստերով: Kraftwerk խումբը համարվում է էլեկտրո երաժշտական ժանրի հիմնադիրը, հաճախ խմբին է վերագրվում նաև տեխնո ժանրի ստեղծումը: Նրանք առաջին փոփ խմբերից էին, որ ստեղծել են երաժշտական կոմպոզիցիա` միայն էլեկտրոնային գործիքների օգնությամբ: Անգամ ձայնը երբեմն ստեղծվում էր գեներատորի միջոցով կամ անցնում էր վոկոդերի միջով` դառնալով ռոբոտանման: 1980-ական թվականներին խումբը լույս է ընծայում ևս երկու` «Computer World» (1981) և «Electric Cafe» (1986) ալբոմները, ինչպես նաև` Tour de France սինգլը: Սրան հաջորդում է երկար դադար, որի ընթացքում խումբը մի քանի համերգային ուղևորություններ է ունենում, թողարկում է հին կոմպոզիցիաների նորացված տարբերակներ: «Electric Cafe»-ից հետո թողարկած առաջին երգը «Expo 2000»-ն էր (1999 թվական): 2003 թվականին թողարկվում է երկար սպասված «Tour de France Soundtracks» ալբոմը, որը ժամանակակից հնչողություն ունի, բայց միևնույն ժամանակ խմբի ոճով է: Ալբոմին հաջորդում է համաշխարհային շրջագայություն, որի նյութերը հիմք են դառնում «Minimum-Maximum» CD և DVD-ների համար[1]: 2009 թվականի հունվարին, ըստ EMI պաշտոնական տվյալների, խումբը լքել է դրա հիմնադիրներից մեկը` Ֆլորիան Շնայդերը, ով Kraftwerk-ի հետ աշխատել էր համարյա 40 տարի: Նրա տեղը գրավում է Շտեֆան Պրաֆեն, ով ավելի վաղ խմբում աշխատել է որպես վիդեո ինժեներ: 2009 թվականի վերջին-2010 թվականի սկզբին խումբը հայտարարել է նոր ստուդիային ալբոմի ձայնագրման մասին: Ալբոմի թողարկման օրն ու անունն անհայտ էին, սակայն խմբի անդամները հայտարարում էին, թե երկրպագուները կարող են լսել այն 2010 թվականի վերջին: Հայտարարված ալբոմն այդպես էլ չի թողարկվում: 2011 թվականին 1971 թվականին խմբի կողմից թողարկած «K4» ալբոմը 50 ռոքնռոլ ալբոմների մեջ 14-րդ տեղն է գրավում ըստ Uncut ամսագրի վարկանիշի[2]: 2010 թվականին խումբը ելույթ է ունեցել Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում:
Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռալֆ Հյութեր (գերմ.՝ Ralf Hütter) - վոկալ, վոկոդեր, սինթեզատոր, ստեղնաշարային գործիքներ, երգեհոն, հարվածային գործիքներ, բաս կիթառ
- Ֆրից Հիլփերթ (գերմ.՝ Fritz Hilpert) - էլեկտրոնային հարվածային գործիքներ, ձայնային ինժեներ
- Հենին Շմից (գերմ.՝ Henning Schmitz) - էլեկտրոնային հարվածային գործիքներ, համերգների ժամանակ` ստեղնաշարային գործիքներ, ձայնային ինժեներ
- Ֆալկ Գրիեֆենհագեն (գերմ.՝ Falk Grieffenhagen) - վիդեոինժեներ
Նախկին մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
Ժամանակային սանդղակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kraftwerk (1970)
- Kraftwerk 2 (1972)
- Ralf und Florian (1973)
- Autobahn (1974)
- Radio-Activity (1975, ալբոմի գերմանական տարբերակը` Radioaktivität)
- Trans-Europe Express (1977, ալբոմի գերմանական տարբերակը` Trans-Europa Express)
- The Man Machine (1978, ալբոմի գերմանական տարբերակը` Die Mensch-Maschine)
- Computer World (1981, ալբոմի գերմանական տարբերակը` Computerwelt)
- Electric Cafe (1986, սկզբնական անվանումը` Techno Pop, գոյություն ունեն նաև ալբոմի գերմանական և իսպանական տարբերակները)
- The Mix (1991, հին կոմպոզիցիաների նոր ձայնագրություններ, գոյություն ունի նաև ալբոմի գերմաներեն տարբերակը)
- Tour de France Soundtracks (2003)
Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Der Katalog (2009, բոքս-սեթ, վերաթողարկված ալբոմների հավաքածու)
Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Minimum-Maximum (2005)
- 3-D The Catalogue (2017), 3D տեսաերիզ` 2012-2016 թվականներին խմբի ունեցած համերգներով
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1973 Comet Melody (գերմանական անվանումը` Kohoutek-Kometenmelodie)
- 1974 Autobahn
- 1975 Comet Melody 2 (գերմանական անվանումը` Kometenmelodie 2)
- 1976 Radioactivity
- 1977 Trans-Europe Express
- 1977 Showroom Dummies
- 1978 The Robots
- 1978 The Model/Das Modell
- 1978 Neon Lights
- 1981 Pocket Calculator
- 1981 Computer Love
- 1981 Computerwelt
- 1981 The Model
- 1982 Showroom Dummies
- 1983 Tour de France
- 1984 Tour de France (Francois Kevorkian remix)
- 1986 Musique Non Stop
- 1987 The Telephone Call
- 1991 The Robots (նոր տարբերակ The Mix ալբոմից)
- 1991 Radioactivity (նոր տարբերակ The Mix ալբոմից)
- 1999 Tour de France (վերաթողարկում)
- 1999 Expo 2000 (1999)
- 2003 Tour de France 2003
- 2003 Elektro Kardiogramm (promo only radio mix)
- 2004 Aerodynamik
DVD[խմբագրել | խմբագրել կոդը]
- Minimum-Maximum DVD (2005)
Մասնակիցների անհատական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլ Բարտոս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Communication (2003) - սոլո
- Off the Record (2013)
Elektric Music նախագծի հետ
Վոլֆգանգ Ֆլյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Time Pie (1997) (Yamo նախագիծ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրախոսություն FUZZ № 4(151) ամսագրում, 2006 թվական
- ↑ «Uncut‘s 50 Greatest Bootlegs»։ Վերցված է 07.10.2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kraftwerk-ի պաշտոնական կայքը (անգլ.)
- Kraftwerk-ի պաշտոնական կայքը (գերմ.)
- Խմբի պաշտոնական օնլայն խանութը (անգլ.) (գերմ.)
- Kraftwerk-ի նորությունների գերմաներեն էջը (գերմ.) (անգլ.)
|